- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վլադիմիր Պուտինը հայ էլիտայի համար կարծես թե դառնում միակ կողմնորոշիչը, անառարկելի հեղինակությունը, հուսալի վահանը, իրենց անիմաստ գոյության երաշխավորը։
Ավելի ճիշտ՝ Պուտինն այդպիսին չի դառնում, այլ Արա Աբրահամյանի տիպի մանրուքներն են, ահա՛, ուզում նրան ներկայացնել որպես այդպիսին։ Ոմանք նույնիսկ ուզում են նրան հարսանիքների քավոր դարձնել։ Սա արդեն ծիծաղելի չէ, քանզի սպառնում է վերածվել շատ անախորժ սկանդալի։
Մի խոսքով, Արա Աբրահամյանը, որն ավելի շատ հայտնի է որպես համազգային խայտառակություն, այս անգամ աշխարհին է ներկայացրել Պուտինի անձնական շնորհավորանքը Նոր տարվա և Սուրբ ծննդյան առիթով, ընդ որում՝ ուղղված անձամբ իրեն՝ Արա Արշավիրովիչին։ Անձամբ մենք կարծում ենք, որ դա կեղծիք է, քանի որ, նախ, Պուտինն այս տարի շատ քչերին է շնորհավորել, նախագահների թվում 5-6 մարդ է եղել, ներառյալ Օբաման, անգամ Սարգսյանը չի եղել շնորհավորանք ստացողների մեջ։
Բացի այդ, Կրեմլի մամուլի ծառայությունն անպայման հրապարակում է բոլոր տեքստերը, որոնց տակ դրված է Պուտինի ստորագրությունը՝ որպես պետության ղեկավար (բացառությամբ այն տեքստերի, որոնք պետական և ծառայողական գաղտնիք են պարունակում), իսկ ահա նման շնորհավորական տեքստ բացահայտել չի հաջողվել։
Երկրորդ՝ Պուտինն ու Աբրահամյանը՝ թե՛ որպես անհատներ և թե՛ որպես գործիչներ, միանգամայն տարբեր քաշային կարգերում են գտնվում։ Այլ խոսքով՝ Աբրահամյանին շնորհավորելը Պուտինի համար նշանակում է չհամապատասխանել սեփական կարգավիճակին։
Երրորդ՝ ստորև ներկայացված ուղերձի տեքստում կա քերականական սխալ (միակ գծիկը տեքստում, մեղմ ասած, տեղին չէ), իսկ Պուտինի աշխատակազմը Սարգսյանի աշխատակազմը չէ, որտեղից հազվադեպ են քերականորեն ճիշտ կազմված փաստաթղթեր դուրս գալիս։
Մի խոսքով՝ գրեթե անհնար է պատկերացնել ՌԴ նախագահի անձնական գրավոր շնորհավորանքը։ Դե, իսկ եթե աշխարհում հրաշքներ պատահում են, ուրեմն Պուտինի ամանորյա նվերն Աբրահամյանին պետք է վերագրել դրանց շարքին։

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


