USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 18 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ծառուկյանը վերցնում է իշխանությունը Politik
2017-03-21 02:04:00
Տպել Տպել

«Politik»-ը գրում է.

Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավի ավարտին կարճ ժամանակ է մնացել: Քարոզարշավի առաջին իսկ օրերից նկատելի էր հանրային մեծ վստահությունը Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի նկատմամբ:

Գագիկ Ծառուկյանի վարկանիշը բավական բարձր է: Այս պահին չկա որևէ քաղաքական գործիչ, որը կարող է իր վարկանիշով մրցակցել Ծառուկյանի հետ: Մրցունակ է նաև Ծառուկյանի ղեկավարած դաշինքի նախընտրական ծրագիրը:

Հանրությունն իսկապես վստահում է Գագիկ Ծառուկյանին և նրա թիմին: Նրանց առաջ քաշած 15 առաջնահերթ իրականացվելիք կետերը իրատեսական են ու դա գնահատում են քաղաքացիները:

Այս է պատճառը, որ օրերս «Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակելով իր սոցհարցման արդյունքները հայտարարեց, որ առաջին տեղում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքն է:

Պետք է նկատել, որ այս ընտրություններին իշխանափոխության իրական հնարավորություն է ստեղծվել: Հանրային տրամադրությունից և քարոզարշավի ընթացքից պետք է եզրակացնել, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը ապրիլի երկուսին կվերցնի քաղաքական իշխանությունը:

Այս նյութը դիտել են - 2541 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook