- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ջհանգիր Լֆիկյան
Վերջապե՛ս: Եվս մի քանի օր` և Հայաստանի Հանրապետությունը կհայտնվի մոլորակի խոշորագույն արտահանողների ցանկում: Այդ բաղձալի նպատակակետին մեր երկիրը ձգտում էր անկախության ողջ ընթացքում, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում արտահանման գործերը կարգի գցել, և բոլոր կառավարությունները ձախողվեցին: Ձախողվեց նաև գործող` Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Սակայն ճակատագրական պահն անխուսափելիորեն մոտենում է, և այն այլևս ոչ մի երկրային ուժ չի կարողանա հետաձգել, անգամ Ադրբեջանը կամ բարեկամական Թուրքիան: Այնպես որ՝ բոլորը ստիպված կհամակերպվեն ազատ, անկախ Հայաստանի հերթական հաղթանակի հետ: Համակերպվելը՝ կհամակերպվեն բոլորը, բայց թե ում բախտ կվիճակվի կարմրել ամոթից և խայտառակությունից այս ամենի արդյունքում` սա է հարցը:
Բանն այն է, որ կարմրել և ինֆարկտից մահանալ ստիպված կլինեն շատերը, քանզի Հայաստանն ամենևին էլ չի պատրաստվում արտահանել ապրանքներ և ծառայություններ. չունենք ոչ նավթ, ոչ գազ, ոչ արդյունաբերություն, ոչ բարձր տեխնոլոգիաներ: Հայաստանը կարտահանի այն, ինչ ունի չափից ավելի, և մարդկային գործունեության այդ հազվադեպ տեսակով գերազանցում է աշխարհի բոլոր երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները: Խոսքը խայտառակության արտահանման մասին է:
Ինչպես հայտնի է, փետրվարին երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանը կգլխավորի ԵՏՄ հանձնաժողովը: Ինչո՞վ նա կզբաղվի Մոսկվայում՝ բնակվելով Կոնստանտին Չեռնենկոյի՝ Կուտուզովի պողոտայում գտնվող բնակարանում,: Դժվար չէ կռահել, որ Մոսկվայում նա կանի այն, ինչ արել է Հայաստանում վարչապետության տարիներին: Հակիրճ հիշեցնենք Տիգրան Սարգսյանի ֆենոմենալ նվաճումներն ու նախագծերը մեր երկրում:
Գլխավորելով կառավարությունը, որը բաղկացած էր հիմնականում իր համախոհներից և «լյուբիմչիկներից», ընդ որում՝ այնպիսիներից, ինչպիսիք էին Ներսես Երիցյանը, Տիգրան Դավթյանը, Վաչե Գաբրիելյանը և այլք, Տիգրան Սարգսյանը կատաղի սկսեց բարեփոխել Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի այլանդակած Հայաստանը: Այնպիսի փայլուն նախագծեր մշակվեցին, ինչպիսիք են ավիաշինարարությունը Վանաձորում, նավահանգիստը Գյումրիում և այդ քաղաքի, որի կողքով մի առվակ է հոսում, վերածումը նավահանգստային քաղաքի (սա ֆենոմենալ Ներսես Երիցյանի` այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի նախաձեռնությունն էր): Ավելին, երկիրը ձեռնամուխ եղավ ինովացիաներին, և էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվեց կարճատև ժամկետներում մշակել հայոց էկոնոմիկան ինովացիոն էկոնոմիկա դարձնելու ծրագիրը: Այդ գործով զբաղվեց էկոնոմիկայի հաջորդ նախարար Տիգրան Դավթյանը, որի ղեկավարությամբ նախարարությունը պատրաստեց լայնածավալ, 200 էջանոց մի նախագիծ, իսկ նախարարն անձամբ, համեստաբար և հպարտորեն, դեմքի՝ իրեն հատուկ ինտելիգենտ արտահայտությամբ հայտարարեց, որ փաստաթղթում չի ասվում, թե ինչպես են կառուցում ինովացիոն էկոնոմիկա, այլ ասվում է, թե ինչ բան է ինովացիոն էկոնոմիկան: Փաստորեն, ողջ մի երկրի ողջ մի նախարարություն ամիսներով աշխատել և պատրաստել է մի փաստաթուղթ, որը համացանցից օգտվող ցանկացած դեռահաս կմշակեր մեկ շաբաթում: Էլ որտեղ կարող եք հանդիպել նման ֆենոմենալ նվաճում, եթե ոչ Տիգրան Սարգսյանի Հայաստանում:
Հարկ է մի քանի տողով անդրադառնալ գյուղատնտեսության հաջողություններին: Նշենք այնպիսի նվաճումներ, ինչպիսիք են դասախոսությունները կով կթելու մասին, որոնցից մեկը փայլուն անցկացրեց անձամբ Տիգրան Սարգսյանը, ծիրանագործության զարգացումը, այն էլ` Մոզամբիկից հրավիրված մասնագետներիղեկավարությամբ, որտեղ ծիրան չի աճում, շատ այլ հետաքրքիր բաներ: Դեռ ավելին` Սարգսյանի կառավարությունը հասավ նրան, որ այդ բոլոր ինովացիաները ֆինանսավորեն միջազգային վարկային կազմակերպությունները, իսկ դա նշանակում է, որ այդ գումարները վերադարձնելու են 5-10 հազարով քվեարկող հայերը: Բա հրաշալի չէ՞: Կառավարությունը նախօրոք ընտրողի հետ ֆրանսիական լուսավորիչների հասարակական պայմանագրի տիպի մի պայմանագիր է կապում. տուր ինձ 10 հազար դրամով իշխանության մանդատ, իսկ ես հետո ինովացիաների համար վարկեր կվերցնեմ ու կլափեմ: Ստացվում է այսպես. դու` ինձ, ես` քեզ: Մի խոսքով, աշխարհում նախադեպը չունեցող երկխոսություն իշխանության և ժողովրդի միջև, ընդ որում` փոխշահութաբեր:
Այժմ քննենք բուն խայտառակության արտահանման հարցը: Միանշանակ է, որ Տիգրան Սարգսյանն իր հետ Մոսկվա կտանի իր փայլուն ինտելեկտուալներին, և այս թիմը Եվրասիական միության անծայրածիր տարածքով մեկ (մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր) կծավալի մի ֆանտաստիկ գործունեություն: Եթե Մոսկվայում հայտնվի, ասենք, Վաչե Գաբրիելյանը՝ այսօրվա փոխվարչապետը, որն այստեղ ինչ-որ արտառոց գժություններով աչքի չի ընկել, ապա նա անպայման ձեռնամուխ կլինի իր զինակից և ընկեր Ներսես Երիցյանի նախագծի իրականացմանը, այն է` Գյումրին դարձնել նավահանգստային քաղաք, բայց այս անգամ` ողջ ԵՏՄ շահերի համար: Ընդ որում՝ նա կառաջարկի ջուրն Ախուրյանի առվակ քաշել Ղրղզստանի Իսիկկուլ լճից: Իսկ ինչո՞ւ: Որովհետև, նախ` Ղրղզստանն էլ է ԵՏՄ անդամ, երկրորդ՝ Ամուր գետից ջուրը Գյումրի հասցնելն ավելի խնդրահարույց և թանկ կլինի՝ հաշվի առնելով Ամուրի աշխարհագրական տեղանքը:
Տիգրան Սարգսյանը, հնարավոր է, կնախաձեռնի Նորիլսկի վերածումը տրոպիկների լրջագույն նախագիծը, և դրա համար կգտնի լրջագույն հիմնավորումներ, այն է` տրոպիկական կլիման չի խոչընդոտի նիկելի արտադրությանը, իսկ այնտեղ աճեցված բանաններն ու անանասները դուրս կմղեն եվրասիական շուկաներից բոլոր արտասահմանյան արտադրողներին:
Տիգրան Սարգսյանը նաև, և սա միանշանակ է, կնախաձեռնի ԵՏՄ տարածքում մեռելոցների ավանդույթը մտցնելը, ինչը, անկասկած, յուրահատուկ կերպով կողջունվի կազմակերպության մահմեդական երկրներում: Իհարկե, կառաջարկվեն բազում այլ ֆանտաստիկ և ցնցող նախագծեր, որոնց մասին, ավա՜ղ, չենք կարողանա խոսել` խելքներս չի հերիքի: Բայց կսպասենք և հաճույք կստանանք:
Բարեբախտաբար, թե դժբախտաբար (ամենքը թող իրենց տեղը որոշեն), խայտառակության արտահանումը երկու տարուց ավելի չի տևի` հենց այդքան է Տիգրան Սարգսյանի մանդատի ժամկետը: Թեպետ ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ խայտառակության արտահանումը կդադարի ավելի շուտ, քանզի նախագահ Պուտինն էլ է մարդ և ունի նյարդային համակարգ, որը կարող է չդիմանալ ու պայթել, և նա կամ ռադ կանի մեր Տիգրան Սարգսյանին Ռուսաստանից, կամ կնստեցնի:Իսկ Ռուսաստանի բանտերում իր կյանքի մյուս մասն անցկացնելու համար նա բոլոր շանսերն ունի, քանզի անհնար է պատկերացնել, որ Սարգսյանը, ԵՏՄ խնդիրներից զատ,սրբազան Նավասարդի հետ չզբաղվի նաև «քցելով»:
Սակայն սկզբունքորեն հնարավոր է, որ այս ոլորտում էլ նա Ռուսաստանում հաջողակ լինի. պետք է ընդամենը պրոցեսին միացնել ամենայն հայոց կաթողիկոսին և կիսվել նրա հետ, վերջինս էլ փայ կմտնի համայն Ռուսիո պատրիարքի հետ, որն էլ, իր հերթին, հսկայական հեղինակություն է նախագահ Պուտինի համար և անձեռնմխելի է: Այդ ժամանակ արդեն Ռուսաստանում կհոսի հազարավոր Փայլակ Հայրապետյանների արյունը, «ախպերությունը» ազնվորեն կկիսի շահույթը, ինչպես առաջարկում էր երջանկահիշատակ Պանիկովսկին, հարյուր միլիոնավոր դոլարներ կհոսեն դեպի Հայաստան և կդառնան լուրջ ներդրումներ: Մեզ մոտ կսկսվի կատաղի տնտեսական աճ (տարեկան 30 տոկոս), իսկ 2018-ին Տիգրան Սարգսյանը կվերադառնա Հայաստան և, որպես այսօրինակ տիեզերական հաջողությունների հեղինակ, կխնդրի Հովիկ Աբրահամյանին ազատել վարչապետի աթոռը` իր համար:
Հետգրություն
Ոչ ոք և երբեք չի հասկանա, թե ինչպես նախագահ Սարգսյանը, լինելով պրագմատիկ և ռոմանտիկայից ու իդեալիզմից հեռու անձնավորություն, վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին, դա էլ քիչ է` ծանր և անբուժելի հոգեկան հիվանդություններով տառապող Ներսես Երիցյանին էլ` նախարար: Հետևաբար, ոչ ոք չի հասկանա, թե ինչ մոտիվներով է ղեկավարվել նախագահը՝ առաջարկելով Սարգսյանին Խրիստենկոյի պաշտոնին: Սակայն պետք է խոստովանենք, որ բախտներս բերեց, քանզի այդ պաշտոնի համար նախագահ Սարգսյանի ձեռքի տակ այնպիսի թեկնածություններ կային, որոնց կողքին Տիգրան Սարգսյանն առնվազն լուրջ մարդ է երևում: Օրինակ, Արթուր Բաղդասարյանը: Կամ Շմայս բռնաբարը: Կամ պրն Լիսկան… Մեկնաբանություններն, ինչպես ասում են, անտեղի են:

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


