- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-29 01:18:00Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Վերջին տարիներին հանրային կրթության համակարգում ներդրված որոշ գործիքներ, որոնք ի սկզբանե կոչված էին ավելի ժամանակակից ու արդյունավետ դարձնել հայաստանյան ուսումնական հաստատությունների կառավարումը, համաձայնե՛ք, որ ներկայումս փաստացի վերածվել են մի տեսակ անիմաստ նորարարությունների, ինչի արդյունքում է՛լ ավելի է խճճվել ամեն բան: Շատ փորձագետներ, ովքեր քաջատեղյակ են ոլորտի խնդիրներին, արդեն իսկ սկսել են բարձրաձայնելմի շարք հարցեր, որոնք նախկինում, որքան էլ տարօրինակ հնչի, տեղ չունեին մեր դպրոցական համակարգում. խոսքը վերաբերում է դպրոցների ֆինանսավորման սկզբունքներին ու դրանց՝ ՊՈԱԿ-ների վերածվելուն, երբ դրանք հայտարարվեցին ինքնակառավարվող ու ինքնավար ուսումնական հաստատություններ, որոնք պետք է ունենային կառավարման խորհուրդներ, ինչն ինքնաբերաբար ենթադրում էր, որ դպրոցի տնօրենը հաշվետու պետք է լիներ կառավարման խորհրդին:
Բայց ստացվեց այնպես, ինչպես գրեթե միշտ է ստացվում մեզ մոտ. առաջացավ իսկական քաոս. ո՛չ կառավարման խորհուրդները կարողացան պատշաճ կերպով իրականացնել սեփական գործառույթները, ո՛չ էլ ինքնակառավարումը կայացավ: Որոշ փորձագետներ, որպես ստեղծված իրավիճակի հիմնական պատճառ, մատնանշում են հատկապես այն հանգամանքը, որ տնօրեններին տրվեց իրավական նորմերի և հրամանների մի փաթեթ, որով ֆինանսավորման նորմատիվները սահմանված էին ոչ ամբողջական կերպով: Մինչդեռ երբ ուսումնական հաստատությունները պարզապես պետական էին, ու ամեն քայլ թելադրվում էր վերևից, նման խնդիրները գրեթե բացառված էին:
Այսպես. մասնավորապես՝ այդպես էլ մինչև վերջ չպարզաբանված է մնում հարցը, թե, ասենք,դասղեկի, մեթոդ միավորման նախագահի կամ ուսուցիչների լրացուցիչ վարձատրության համար կոնկրետ որքան գումար պետք է նախատեսվի, ինչի արդյունքում տեղի են ունենում հստակ չարաշահումներ ու զեղծարարություններ, ու եթե, ասենք, դպրոցի բյուջեն սուղ է լինում, ապա այդ գումարները չեն հատկացվում համապատասխան հասցեատերերին: Ստացվում է, որ մանկավարժ դասղեկը, մեթոդ միավորման նախագահն ու գրավոր աշխատանքներ ստուգող ուսուցիչը կարող են և չվարձատրվել:
Եթե շատ դպրոցների տնօրեններ իրենց որոշ ենթակաների նկատմամբ ցուցաբերած ժլատության արդյունքում ստիպված են լինում շատ հաճախ միտումնավոր կերպով աչքաթող անել այն աղաղակող օրինախախտումները, որ կապված են անձնակազմի ֆինանսավորման հետ, ապա իրենց ֆինանսական վիճակի բարելավման գործում ցուցաբերում են այնպիսի հետևողականություն ու ակտիվ նախաձեռնողականություն, որ մարդ ակամա ապշում է, թե որքան հոգատար են այդ տնօրենները սեփական անձի նկատմամբ և որքան անտարբեր՝ դպրոցի միջուկը հանդիսացող մասնագետների: Ինչո՞վ է դա պայմանավորված, ո՞վ կարող է ասել: Այո՛, դուք չեք սխալվում, հենց պետական վերահսկողության փաստացի բացակայությամբ:
Երբ ուսումնասիրում ես պաշտոնական տվյալները, հանկարծ պարզում ես, որ, չգիտես՝ ինչ հիմքերով,շատ տնօրեններ այնպիսի հավելավճարներ են իրենց համար նախատեսել, որ ոչ մի տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել. այդ հավելումները, որպես կանոն, 30 000-80 000 դրամի սահմաններում են տատանվում՝ կախված տվյալ դպրոցի տնօրենի ախորժակից: Խնդրում եմ մեզ հասկանալ ճիշտ: Մենք ոչ մեկի բարեկեցության թշնամիները չենք բնավ, պարզապես ցանկանում ենք մի բնական հարց հղել նրանց, ովքեր իրենք իրենց այդքան առատաձեռնորեն պարգևատրում են.կարո՞ղ եք ասել, թե հատկապես ձեր ո՞ր գործերն են այդքան հանրօգուտ, որոնց դիմաց առանց հավելավճարների մնալը վիրավորական կհամարվեր ձեր՝ փափկասուններիդ համար:
Մի խոսքով՝ համաձայնե՛ք, որ խնդիրներն իրապես առկա են, չարաշահումները՝ ակներև: Մնում է՝ այս ամենից համապատասխան հետևություններ անեն նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին իրենց ուշադրության կենտրոնում պահել այս ամենը ու ձեռնարկեն կանխարգելիչ քայլեր՝ պետական ֆինանսական միջոցների անխնա փոշիացումը կանխելու համար, այլապես՝ դպրոցները կվերածվեն թալանի հերթական օբյեկտների, ինչը հղի է ոչ միայն մեր, այլև մեր սերունդների համար իրական վտանգներով:
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին
Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել
Ոստիկանությունը՝ հանցագործություններ կոծկողի դերում. ի՞նչ կփոխի Արփինե Սարգսյանը
«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ