- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի հիմնադիր, նախագահ, գործարար և բարեգործ Ասո Թավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:
Վարչապետը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել «Թավիթյան» հիմնադրամի աջակցությամբ կրթական ծրագրերի իրականացման համար, որոնց շրջանակում արդեն վերապատրաստվել է շուրջ 300 ՀՀ պետծառայող՝ միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն և հանրային կառավարում ուղղություններով: «Մեծապես կարևորում եմ «Թավիթյան» հիմնադրամի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հետ համագործակցությունը: Հիմնադրամը բարձր հեղինակություն ունի Հայաստանում: ՀՀ կառավարության բարեփոխումներն ու ծրագրերն առաջին հերթին ուղղված են հենց կառավարման արդյունավետության բարձրացմանը: Մենք շահագրգռված ենք, որպեսզի հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը Հայաստանում, և ձեր ծրագրերը շարունակական բնույթ կրեն», - իր խոսքում նշել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով, մասնավորապես, կառավարման համակարգի արդիականացման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, պետություն-մասնավոր գործակցության ձևաչափով ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեությանը և այլն:
Ասո Թավիթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին բարձր գնահատականի համար՝ գոհունակությամբ խոսելով «Թավիթյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի, արդյունքների և Հայաստանից մասնակցող մասնագետների պատրաստվածության մասին: ««Թավիթյան» հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով հնարավորինս աջակցել Հայաստանի զարգացմանը: Պատրաստ ենք շարունակել և ընդլայնել երիտասարդ մասնագետների կարողությունների հզորացմանն ուղղված նախաձեռնությունները», - նշել է Ասո Թավիթյանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման տեսլականի և հեռանկարների շուրջ, կարևորել կրթության դերն առկա մարտահրավերները դիմագրավելու գործում և լայն աշխարհայացքով ու մտածելակերպով երիտասարդ մասնագետների պատրաստումը:
Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել քննարկել հնարավոր նոր ծրագրերն ու աջակցել դրանց իրագործմանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դիմում է քաղաքացիներին

ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել վիզա ստանալու մասին

Լիլիթ Մակունցը Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներին ներկայացրել է ՀՀ - ԱՄՆ երկկողմ հարաբերությունները

Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ


