- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը Slaq.am-ի հետ զրույցում ներկայացրեց ՀԷԿ-երում առկա խնդիրների և առաջիկայում կատարվող աշխատանքների մասին:
Մի փոքր կպատմեք ՀԷԿ-երի գործունեության մասին, ինչպիսի՞ ֆինանսական և տեխնիկական խնդիրներ կան այժմ:
Փոքր ՀԷԿ-երի սեփականաշնորհման գործընթացը սկսվել է 1996 թվականին: Խորհրդային միության տարիներին Հայաստանում շահագործվում էր 13 փոքր հիդրոէլեկտրակայան,անկախացումից հետո մեծ թափով սկսեցին կառուցվել նոր ՀԷԿ-եր, և այսօր նրանց թիվը հասնում է 220 - 230-ի, որից 180 հիդրոկայան շահագործվում է , 45 կայան լիցենզավորվել են , սակայն դեռ չեն շահագործվել` շինանարության ընթացքի մեջ են: Վերջին 3-4 տարիները ՀԷԿ-երի համար բավականին ծանր էին , քանի որ սակավաջրության խնդիր կար, այդ իսկ պատճառով շատ հիդրոկայաններ չէին կարողանում աշխատել և հայտնվեցին ծանր կացության մեջ:
2015 թվականին ՀԷՑ-ը չէր կարողանում ՀԷԿ-երին ունեցած պարտքը մարել, արդյո՞ք այդ գումարներն արդեն վճարվել են և ինչքա՞ն էր այն կազմում:
2015 թվականի հունվարից փոքր հիդրոկայանների վիճակն էլ ավելի ծանրացավ, քանի որ ՀԷՑ-ի կողմից գնված արտադրանքի դիմաց կատարվող վճարումները դադարեցվեցին, որը տևեց համարյա 3 ամիս, ինչն էլ բերեց կոլապսի : Հիդրոկայաններում առաջացան աշխատավարձերի վճարումների , բանկային և հարկային պարտավորությունների հետ կապված ֆիանանսական խնդիրներ:
Այդ ամիսներին խնդրի կարգավորման գործում բավականին մեծ դերակատարում ունեցավ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը : Միությունը ամենօրյա աշխատանքային կապի մեջ էր Նախարարի հետ , նաև բանակցություններ էր տարվում ՀԷՑ-ի տնօրինության հետ: Շարունակական բանակցությունների արդյունքում, ՀՀ նախագահի «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպումից հետո , որտեղ քննարկվել էին էներգետիկ ճգնաժամից դուրս գալու հարցերը , արդեն ապրիլի 1-ից ՀԷՑ-ի կողմից սկսվեցին գոյացած պարտքերի վճարումները :
ՀԷՑ-ի պարտքը Փոքր ՀԷԿ-երին կազմում էր 1,2 մլրդ դրամ, որը ավելանում էր յուրաքանչյուր ամիս` գնված արտադրանքի դիմաց : Այսպիսով, ՀԷՑ-ը ՀԷԿ-երին ունեցած ամբողջ պարտքը կարողացավ մարել 3 ամսվա ընթացքում :
Կուտակված պարտքերի մարումը ՀԷՑ-ում առաջացրեց որոշակի ֆինանսական ճգնաժամ , որը խորացրեց ՀԷՑ-ում առկա ֆինանսական խնդիրները :
Ինչպե՞ս ավարտեցիք էներգետիկ համակարգի համար այդքան ծանր տարի համարվող 2015 թվականը:
Կարող եմ ասել, որ տարին ավարտեցինք առանց ցնցումների և այժմ ՀԷՑ-ի կողմից գնված արտադրանքի դիմաց վճարումները կատարվում են ժամանակին :
2016 թվականի կանխատեսումները բավականին հուսադրող են, տարին պետք է որ ջրառատ լինի :
Պետք է նշեմ, որ 2015թ-ին սակագնի թանկացումը , որը բավականին ծանր էր ազդել սպառողի վրա, սուբսիդավորվում է կառավարության կողմից` որոշակիորեն մեղմելով սպառողի բեռը:
Ինչպե՞ս եք գնահատում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի աշխատանքը:
Ես մոտ 22-23 տարի է` աշխատում եմ այս բնագավառում, կարծում եմ` Երվանդ Զախարյանը շատ կոնստրուկտիվ է աշխատում, այսինքն` յուրաքանչյուր հարց մենք կարողանում են քննարկել նրա հետ, նա միշտ հասանելի է, որը շատ կարևոր է նախարարի համար: Եվ պետք է նշեմ, որ այն ծանր ամիսներին, երբ ֆինանսական բավականին մեծ խնդիրներ կային, մենք կարողանում էինք գրեթե ամեն օր նրա հետ աշխատել, ինչի շնորհիվ կարողացանք այդպիսի ծանր վիճակից դուրս գալ:Իսկապես, հետևանքները շատ բարդ կարող էին լինել , եթե պետությունը, կառավարությունը և նախարարը ճիշտ լուծումներ չտային:
Սամվել Կարապետյանի ՀԷՑ-ը գնելուց հետո ինչպիսի՞ փոփոխություններ եք նկատում էներգետիկ համակարգում:
Դրական տեղաշարժն ունեինք արդեն 2015 թվականից: Սամվել Կարապետյանը տարվա վերջին դարձավ ՀԷՑ-ի սեփականատեր, նշանակվել է ՀԷՑ-ի նոր տնօրեն` Կարեն Հարությունյանը, ով այս համակարգում աշխատել է երկար տարիներ և բավականին պրոֆեսիոնալ է :

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


