- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Օսկան Քոչարյան
Մինչ մենք տարբեր կերպ փորձում ենք մեր տեղն ու դիրքը պարզել աշխարհի պետությունների շարքում՝ ավելի հաճախ ազգային սնապարծությամբ հենվելով մեր բազմադարյա մշակույթի ու գենետիկ հանճարեղ ուղեղի հնարավորությունների վրա, հրապարակվել է Կարգին երկիր ինդեքսը (goodcountry.org), որում ընդգրկված է 125 պետություն: Կարգին երկիր ինդեքսը, նկատի առնելով տարբեր ոլորտներ, փորձում է որոշել տվյալ երկրի քաղաքակրթության բերած նպաստը մարդկությանն ու ամբողջ մոլորակին:
Վերջին շրջանում մամուլը հանիրավի քննադատության ենթարկեց մեր մշակույթի ոլորտը` կապված հայ-մադագասկարյան համաձայնագրի հետ: Սակայն պետք է ողջունենք Հասմիկ Պողոսյանի այս նախաձեռնությունը, քանի որ մշակույթի ոլորտում Հայաստանն ընդամենը 98-րդ է, իսկ Մադագասկարը` 71-րդը: Մշակութային առումով մեզանից բարձր հորիզոնականներում են գտնվում նաև Մոզամբիկը, Զիմբաբվեն, Զամբիան, Տոգոն, ուստի անհապաղ պետք է նրանց հետ ևս կնքել փոխգործակցության համաձայնագիր և շփվել աշխարհին ավելի շատ պիտանի մշակույթների հետ:
Ավելի ցավալի են առողջապահության խնդիրները մեզանում: Աշխարհն այստեղ ևս մեզ չի գնահատում: Թեպետ մենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման թանկ հաճախորդներ ենք մատուցում աշխարհին և առողջապահության ոլորտ ենք բերել Սամվել Ալեքսանյանի նման հանճարեղ բիզնեսմենին, այնուամենայնիվ, 125-ի մեջ Հայաստանն ընդամենը 110-րդն է:
Էկոլոգիայի ոլորտում 95-րդն ենք: Անգամ Ադրբեջանն այս ոլորտում մեզանից առաջ է: Ճիշտ է, Ադրբեջանն ընդամենը 94-րդն է, սակայն հաշվի առնել է պետք, թե Ադրբեջանի նավթահանքերը որքան են աղտոտում շրջակա միջավայրը: Համաձայնեք, որ առանց նավթահանքերի շրջակա միջավայրի նկատմամբ այս անհոգությունն անթույլատրելի է:
Այսքան բացասական երևույթների ինդեքսավորումից հետո թե ինչպես է պատահել, որ բարգավաճում և հավասարություն կատեգորիայում հայտնվել ենք 15-րդ տեղում՝ դժվար է ասել: Խաղաղության և անվտանգության բերած ավանդի համար՝ 39-րդ տեղում, իսկ արտասահմանում սովորող ուսանողների թվաքանակի աճի համար կրթության ոլորտում հայտնվել ենք 50-րդ հորիզոնականում:
Այս բոլոր կատեգորիաների հանրագումարով Հայաստանն ընդհանուր ցուցակում հայտնվել է 72-րդ տեղում: Կարող էինք նաև ավելի ցածր հորիզոնական զբաղեցնել, հեչ բան է: Կարևորն այն է, որ հանրագումարային ցուցակում Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան մեզանից հետ են, չէ՞ որ մեր թիվ մեկ գերխնդիրը սա է, իսկ թե ինչ է կատարվում մշակույթի, առողջապահության, բնապահպանության ոլորտում՝ այնքան էլ էական չէ:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


