- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը նամակով դիմել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը, կոչ անելով ավելացնել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության չափը.
«Նախագահի կողմից առաջարկված 2018-ի բյուջեում նախատեսված է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կրճատում 67 տոկոսով: Այդ կրճատումները համընկել են Հայաստանի պատմության վճռորոշ պահին, երբ այն ինտեգրվում է գլոբալ տնտեսության մեջ եւ զարգացնում երկրի ներսում ժողովրդավարությունն ու քաղաքական ազատությունները»:
Կոնգրեսականների կարծիքով, օգնության կրճատումը կսահմանափակի Միացյալ Նահանգների հնարավորությունները խթանելու Հայաստանում ամերիկյան չափանիշներն ու արժեքները:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ԱՄՆ-ի բյուջեում կտրուկ նվազել է ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ աշխարհին տրամադրվող ամերիկյան օգնության չափը:
Այսպես, 57 տոկոսով նվազել է Վրաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը, 69 տոկոսով նվազել է ԱՄՆ-ի օգնությունը Ուկրաինային, իսկ Բելառուսին 2018-ին առաջարկվում է ընդհանրապես օգնություն չտրամադրել:
Լուրջ նվազելու է նաեւ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը:
2016-ին Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել էր շուրջ 20 միլիոն դոլարի, իսկ Ադրբեջանին երկու անգամ պակաս՝ 10 միլիոն դոլարի օգնություն: 2018-ին Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկում է Հայաստանին տրամադրել 6.8 միլիոն դոլարի օգնություն, իսկ Ադրբեջանին տրամադրվելու է մեկ միլիոնի օգնություն: Այսպիսով, բյուջեի նախագծով Հայաստանին տրամադրվող օգնությունն առաջարկվում է կրճատել 67, իսկ Ադրբեջանինը՝ 90 տոկոսով:
Կոնգրեսականները կոչ են անում գործընկերներին վերախմբագրել Հայաստանի օգնության մասով Սպիտակ տան բյուջեի նախագիծն՝ ապահովելով Հայաստանին տրամադրվելիք օգնությունը նախորդ տարիների մակարդակի վրա: Այդ կոչին են միացել նաեւ Միացյալ Նահանգների հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները:
«Հսկայական գլոբալ անվստահության պայմաններում Միացյալ Նահանգները պետք է շարունակի խթանել դաշնակիցների առաջընթացը եւ պետք է հետ չկանգնի իր պարտավորություններից որպես աշխարհի առաջատար ժողովրդավարություն», - նշված է կոնգրեսականների նամակում: Հայաստանին ամերիկյան օգնության չափն ավանդաբար ավելանում է Կոնգրեսի ընդունած բյուջեի նախագծերում:
Հատկանշական է, որ նախագահ Թրամփի վարչակազմի ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծում ընդգծվում է, որ արտաքին օգնության կրճատման հետ միասին անհրաժեշտ է նաեւ ավելացնել յուրաքանչյուր տրամադրվող դոլարի արդյունավետությունը, որպեսզի այն երկրների քաղաքացիները, որոնց հատկացնում են այդ օգնությունը, զգան դրա դրական ազդեցությունը:

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


