USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նշանադրություն, որ Մարտակերտում խաղաղ լուսաբաց է ավետում
2017-07-31 10:46:00
Տպել Տպել

  

Մասնակից եմ իմ դասղեկական դասարանի՝ 2013-14 ուստարվա շրջանավարտ Անուշ Միրզոյանի նշանադրության արարողությանը: «Սպիտակ հարսանիք» հասկացությունն ինձ հետ՝ մտել էի հանդիսությունների սրահ, մտածելով, որ նման տոնական միջոցառումների վերջում հարսանիք է լինում, իսկ դրա հիմնական բաղադրիչը սպիտակ հարսանեկան զգեստն է, որը հատուկ էր խորհրդային ժամանակներին: Ու մինչ ես այդ տպավորությամբ փնտրում էի հայացքով փեսային ու հարսին, ում պատկերացնում էի ճերմակի մեջ, հանկարծ կողքիս տեսնում եմ նրանց՝ Արմանին ու Անուշին՝ մեկ այլ շքեղությամբ: Ճառագում էր նրանց դեմքերին երջանկություն ավետող յուրահատուկ ժպիտների բազմազանություն. պահը հավերժանում է, իմ շնորհավորական խոսքերը միախառնվում են այդ ժպիտներին: 

Գիտենք, որ մարդու կյանքում ամենաուրախ և կարևոր իրադարձություններից մեկն է նշանադրությունը, որ նախորդում է հարսանքին, և այն հայերը մեծամասամբ սիրում են նշել յուրահատուկ ճոխությամբ և շուքով։ Յուրաքանչյուրի կյանքում դա եզակի տոն է, և ամեն մեկը սրտի տրոփյունով է սպասում այդ իրադարձությանը: Այն միշտ էլ վառ ու գույնզգույն տոն է՝ լի երգ ու պարով և պերճախոս կենացներով, որի ականատեսն ենք նշանադրության հրավիրվածներս:

Նաև նկատելի է, որ ժամանակակից զույգերը հիմա իրենք են նախընտրում՝ ինչպես նշել իրենց կյանքի ամենակարևոր օրը, խորհրդային տարիների հայկական ավանդական այդ տոնը կարծես իր տեղը զիջել է նոր տոնակատարության, որ ավելի ճոխ է ու շքեղ, չնայած ավանդական ծեսերի որոշակի տարրեր դեռ պահպանվում են: 


  Փոխվել են ժամանակները...Հարսանքի ժամանակ նորապսակների ուսերին առաջներում լավաշ էին գցում, մեղր հյուրասիրում, իսկ նոր օրերում դրանք սեղանին են դրվում, նաև նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք էին շաղ տալիս ու ափսե կոտրում: Միշտ էլ նման միջոցառումներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի, նրանց հարազատների, բոլոր հրավիրվածների երջանկության և բարեկեցության համար կենացները: Առաջներում նշանդրեքից հետո հարսանիք էր լինում, հարսանքից հետո կատարվող կարևորագույն հանդիսությունը հարսի ծնողների կողմից տրվող օժիտի արարողությունն էր: Հնում այդ ամենը կատարվում էր հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց, զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից: Այժմ այս ամենը փոխարինվել է տան կամ մեքենայի բանալիներով, երբեմն էլ մեղրամիսը որևէ երկրում անցկացնելու համար տրվող համապատասխան տոմսերով:  
 Ինչքան էլ ուրախ լինի այդ արարողությունն իր բնույթով, միշտ էլ առաջին իսկ կենացներում խոնարհում կա ազգի նահատակների հիշատակին, թախծախառն ու խրոխտ երգեր՝ նվիրված Արցախյան պատերազմի և հետագա տարիների զոհերին: Հոտնկայս մեկ րոպե լռությունն ամենուր մեզ հետ է, նաև՝ երախտիքի արտահայտություն բոլոր նրանց հանդեպ, ում շնորհիվ վայելում ենք այս խաղաղ օրերը: 


Որքան էլ հին ավանդույթներն իրենց տեղը զիջած լինեն նորին, նշանադրություն լինի թե հարսանիք, այն նոր ընտանիքի կազմավորման առիթով կատարվող տոնախմբություն է, հայկական կենցաղի ամենաճոխ դրսևորումներից մեկը, որ միշտ համարվել է մարդու կյանքում տեղի ունեցող ամենաուշագրավ իրադարձությունը, և դարձել ծնողների անպարփակ ուրախության ու բացառիկ պատասխանատվության հրապարակային դրսևորման առիթ։
Շնորհավորանքներս ծիածանվում են, երբ գիտեմ՝ օրեր անց Արցախում շուտով նոր ընտանիք է ձևավորվելու, որ պիտի ավետի նոր կյանք և խաղաղ լուսաբացների նոր երջանկություն:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 9154 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook