USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ակնարկ` Վլադիմիր Գասպարյանի՞ն
2017-12-13 09:55:00
Տպել Տպել

Նախագահ Սերժ Սարգսյանի` դեկտեմբերի 9-ին Դիլիջանում կայացած տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստի ընթացքում հնչեցրած բավական սուր ելույթը, որն, ըստ էության, նախագահի արձագանքն էր երկրում չինովնիկական «բեսպրեդելի», իրականում բավական խորքային շերտեր էր իր մեջ պարունակում:

Թիրախում ոչ միայն շատ համայնքապետերի կասկածելի վարքագիծն էր , այլև բոլոր նրանց, ովքեր իրենց վաղուց անպատիժ են զգում ու անձեռնմխելի համարում Հայաստանում :

Պետք է նկատել , որ նմանների պակաս երկրում առանձնապես չի զգացվում , ու եթե մի փոքր ավելի ուշադիր գտնվենք , անմիջապես աչք կզարնի այն չիվոնիկական սթաֆի ահռելի ծավալները , որը վաղուց պաշտոնն ու դիրքը դարձրել է սեփական եսը շոյող , կյանքում ինքնահաստատման հասնելու անփոխարինելի միջոց :
Նախագահի խոսքերն, իրոք, որ ունիվերսալ էին ու դրանցում ցանկության դեպքում պաշտոնյաներից յուրաքանչյուրը կարող է նշմարել կշտամբանք` ուղղված իր դեմ:
Մյուսները չգիտենք որքանով , բայց որ նույն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նույնպես այս ուղղությամբ մտածելու տեղ ունի ու այն էլ լուրջ, վկայում է մի շատ հետաքրքիր դրվագ անցյալից, երբ Գասպարյանը լրագրողի հետ զրույցում ինքնավստահորեն հայտարարել էր, թե ոչ ոք իրավունք չունի իրենց դնել նոքարի տեղ ու վայ տվել այդ անողին:
Երբ ասվածը դիտարկում ես նախագահի` «ով չի ուզում նոքար լինել, թո՛ղ գնա աղա դառնա, գնա այլ աշխատանքի» խոսքի համատեքստում, անմիջապես հասկանալի է դառնում, թե իրականում ինչի մասին է ակնարկը:
Ճիշտ է` Վլադիմիր Գասպարյանի մասին այդ ելույթում բաց տեքստով ոչինչ ասված չէ, սակայն ակնհայտ է, որ մեծագույն ցանկության դեպքում իսկ ոստիկանապետը չի կարող համապատասխան հետևություններ չանել նախագահի ելույթում հնչած սուր ու դիպուկ ուղերձներից:
Ակնարկը չափից դուրս թափանցիկ էր:

 Տեսանյութը՝ Armtimes-ի

Այս նյութը դիտել են - 9289 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook