USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շնորհակալություն, Հայկ Նազարյան
2017-12-15 21:49:00
Տպել Տպել

 Կեցցես հայորդի, կարդացի ինձ հասցեագրված քո նամակը, որն ուղղված էր աշխարհի հայությանը:

Այո, հենց քո նման բացառիկ նվիրյալների շնորհիվ է հայ ժողովուրդը դիմագրավել իր դարավոր փորձություններին, նամակդ ընթերցելուց աչքերիս առաջ ,,Մուսա լեռան քառասուն օրը,, գրքի քաջերն էին՝ Մոնթեի, Լեոնիդի..բոլոր այն հերոսների հետ,որոնց հավատն ու սերը առ հայրենիք, վեր էր ամենայնից՝ մինչև Աստված:

Սիրելի ընթերցող, Հայկը թողել է արտերկրի իր տաքուկ կյանքը և համոզված լինելով, որ ինքը մեկ կյանք ունի ու մեկ հայրենիք, խնդրել է իրեն ծառայության վերցնել Հայոց բանակում: Այժմ նա ծառայության մեջ է մեր հայրենիքում և պետք չէ, որ նշեմ որտեղ, մենք մեր հերոսներին մեր սրտերում և ափերի մեջ պետք է պահենք: Քանի կան Հայկի նման տղաները, հայոց հողը միշտ էլ ծաղկելու է, հայրենիքը նրանցից յուրաքանչյուրի մեջ է,աշխարհում ոչ մի ազգ այսպես չէր ցեղասպանվել, սակայն Անդրանիկներն ու Նժդեհները ամեն օր մեր կողքին են, սա է հայի հավերժական հաղթանակի թալիսմանը՝ նրա անձնուրաց զավակները:

Այո, մեր ապրելու իմաստը երբեք էլ սեփական կաշին փրկողների ժառանգական ծուլության ու վախի մեջ չի եղել, քանակը որակ չի եղել երբեք հայի համար, հայն իր անհատականություններով է Հայրենիք և նրանք բազում են՝ Հայկերն են իրենց բետոնյա կամքով կոփելու ապագա Հայքի անխոցելի սահմանները: Ապրես , տղաս, հիացած եմ քո իմաստնությամբ,շատ քիչ եմ վերջին տարիներին նման գրագետ խոսք ընթերցել,այո, ապրես մենք ենք մեր Հայրենիքի տերը, տեր լինենք նրան և վերջում՝ իմ քառատողը քեզ ու քո նմաններին եմ նվիրում... Արագածի ժայթքող աղբյուրներին խառնեմ, Ուխտավորի արյունն իմ պապերի, Պաղ ջրերից կրկին թող Նժդեհներ հառնեն, Հանուն՝ ցեղի, ազգի, հանուն ՝ նորի...

Միշտ Ձեր սիրով՝ Ռուզան Ասատրյան

16.12.2017թ..

Այս նյութը դիտել են - 8533 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook