- 2024-05-21 13:14:00ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը չի ցանկանում տեսնել իրականությունը
- 2024-05-16 19:29:00Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
- 2024-05-13 20:01:00Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
- 2024-05-13 00:28:00Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ազնավուրն այն մարդկանց թվին է պատկանում, որոնց ամեն մի բառն անհամեմատ ավելի ազդեցիկ ու լսելի է դառնում հասարակությանը, քան մյուսներինը, ինչը, թերևս, միանգամայն օբյեկտիվ է:
Մի բան է լինել պարզ մեկը, և բոլորովին այլ բան` Ազնավուր:
Ի՞նչ է ասել Ազնավուրը Հայաստանի մասին` մի երկրի, որի համար նրա սիրտը շատ ավելի է ցավում, քան մերօրյա բազմաթիվ ղեկավարների ու պետական պաշտոն զբաղեցնողների: Նա, փաստացի, հակիրճ կերպով նկարագրել է այն դաժան իրականությունը, որն այսօր տիրում է Հայաստանում:
«Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ»,- ֆրանսիական Nouvellesd’Armenie-ին ասել է Ազնավուրը` ըստ էության, կոչ անելով փոխել այս իրավիճակն ու երկրում արդարության մթնոլորտ հաստատել` առանց որի նորմալ պետություն կառուցելն անհնարին բան է:
Ազնավուրն իր խոսքում նաև նշել է, թե Հայաստանում այնքան էլ ամեն բան վատ չէ. հիմնական խնդիրը կոմունիստական հասարակարգի թողած դրոշմն է, որից ամբողջապես ազատվելու համար դեռ մի քիչ ճանապարհ պետք է անցնել:
Ինչ խոսք`Ազնավուրի ասածը միանգամայն տրամաբանական է ու իրականությունից բխող, սակայն այս հարցազրույցում հատկապես ուշագրավ է Ազնավուրի խոսքի այն հատվածը, որում նա կոմունիստական մնացուկներից ազատվելու կոչ է անում: Ի՞նչ է սա, Ազնավուրի պարզ համոզմո՞ւնք, թե՞ աշխարհաքաղաքական ենթատեքստ պարունակող կոչ:
Վերջիվերջո Ազնավուրը մեկ անգամ չէ,որ քննադատել է Հայաստանի իշխանություններին երկրում սոցիալ-տնտեսական վիճակի և կամ անարդար համակարգ ունենալու համար, սակայն երևի թե սա առաջին անգամն է,որ իր խոսքում Ազնավուրը շատ ավելի խորքային հարց է բարձրացնում. նրան թվում է,թե Հայաստանում դեռևս կենդանի է կոմունիզմի ուրվականը, որն էլ ընկած է մեր բոլոր դժբախտություննեի հիմքում:
Իհարկե, կոմունիզմին իսկական կարմիր ժանտախտ է, անկասկած, սակայն հարցն այստեղ ավելի շատ այն է, թե ինչ կարևոր իրադարձության ֆոնի ներքո է Ազնավուրը նման կոչ հնչեցնում:
Ազնավուրի խոսքերում, ըստ էության, արտացոլվում է Արևմուտքի իրական ակնկալիքը Հայաստանից, այն է`տեսնել մի Հայաստան` ձերբազատված նախորդ հասարակարգին բնորոշ բոլոր վատ գծերից: Չտեսնել այստեղ վերջերս ստորագրված ՀՀ-ԵՄ հռչակագրի որոշակի արձագանքներ, ուղղակի անհնար է: Եվրոպան փաստացի Ազնավուրի միջոցով է իր ասելիքը փորձում տեղ հասցնել:
Ինչ խոսք` մեծ շանսոնյեի խոսքերը բխում են այսօրեական այն խնդիրներից, որոնց քաջածանոթ է ցանկացածին, ով բնակվում է Հայաստանում` արդարության պակաս, սոցիալական անարդարություն և այլն: Սակայն այստեղ հարցն այն է, թե արդյոք Արևուտքի նախանշած ուղին չի՞ հանգեցնի Հայաստանի համար կործանարար հետևանքների: Ակնհայտ է, թե ինչ է նշանակում կոմւնիզմից ձերբազատում: Դա, ըստ էության, կոչ է` ձերբազատվելու Ռուսաստանի ազդեցությունից` մի բան, որը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել:
Այսինքն`կրկին առաջ է քաշվում «կամ կամ»-ի սկզբունքն, այս անգամ, սակայն, շատ ավելի նրբորեն` մշակույթի լեզվով է այդ մասին ասվում:
Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը չի ցանկանում տեսնել իրականությունը
«Կարգին Հայկոն» լպրծուն կեցվածք է որդեգրել
Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը
Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
Հերթական կեղծ ընդդիմադիրը
ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել
Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ
Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել
Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան
Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են
Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին
Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում