- 2024-05-16 19:29:00Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
- 2024-05-16 18:50:00«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
- 2024-05-15 07:43:00Հերթական կեղծ ընդդիմադիրը
- 2024-05-13 20:01:00Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
- 2024-05-13 00:28:00Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
- 2024-05-07 15:00:00Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
- 2024-05-07 11:20:00Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Նոր տարի, նոր երազանքներ ու այդ նորի հանդեպ՝ նոր սպասելիքներ...Ոմանց համար նոր տրամադրություն, նոր հրաշալիքներ, բարձրագույն վայելք, ոմանց համար՝ հացի խնդիր, որ առատ սեղաններ չեն ունենա, կլինեն նաև շատերը, որ մյուսներից հետ չմնալու համար մի նոր ճոխությամբ կդիմավորեն Նոր տարին, բայց հաջորդ օրերի սուղ կյանքը կազդարարի նրանց խեղճացած վիճակը, որ կարիք չկար մյուսների հետ քայլել ժամանակի հետ, եթե նյութապես ապահովված չես:
Գեղեցիկ է այդ տոնը, երբ շնորհավորանքները չեն տարբերակվում սոցիալական տարբեր շերտավորման պատկանող մարդկանց համար: Բարեմաղթանքները բոլորիս մեծագույն երազանքն են դառնում, երբ ամենքս ենք կապույտ երկնքի անդորրությունը երազում, որ խաղաղ լինի կյանքը, ստեղծագործ աշխատանքը՝ բեղուն:
Իմ շնորհավորանքներն օրեր առաջ ուղղված էին բոլորին, առանձնապես դպրոցի ավագ դասարանների այն աշակերտներին և ուսուցիչներին, ովքեր մասնակցում էին Նոր տարվա տոնական հանդիսավոր միջոցառմանը: Դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանի խոսքը համեմված էր լավագույն օրհնանքներով՝ բոլորիս ընտանիքների բարեկեցիկ ու անհոգ կյանքի երազանքների իրականացմամբ: Գեղեցիկ էր միջավայրը, երբ երգն ու պարը, բազմազան կատակային խաղերը՝ միախառնված բարի օրհնանքներին, տոնական ուրախ տրամադրություն էին ստեղծել շուրջբոլորը:
Շնորհավորանքներս այս օրերին բազմերանգվում են, տարածքներն՝ ընդարձակում, երբ ամենուր դեմքեր կան՝ ծանոթ թե անծանոթ, հեռու թե մոտիկ, նյութապես ապահով թե անապահով, մեծ թե փոքր, նորածին թե ծեր...Բայց նրանց մեջ առանձնանում են այս ցրտերին սահմանին կանգնած զինվորները, ովքեր հայրենիք են պաշտպանում, որ խաղաղ լինի երկինքը, թիկունքում հանգիստ ապրի հայը: Ակնածանքս ու շնորհավորանքս նրանց, ովքեր հպարտորեն անցել են արցախյան պատերազմների բովով, հաղթանակ կռել ու այսօր էլ ապրում ու արարում են...Խոնարհումս նրանց, ովքեր չկան մեզ հետ, բայց անմահացել են ապրողներիս հոգում. շնորհավորանքս նրանց հարազատներին:
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը և գալիք Սուրբ ծնունդը՝ հանձին կողքիս ապրող և Սփյուռքում գտնվող իմ արյունակից հարազատների և բոլոր նրանց, ովքեր վաղուց բարեկամական ու մտերմական թելերով կապված են ինձ հետ:
Շնորհավորանքս հեռուներում ապրող հայությանը, Լոս Անջելեսի հայկական «USArmenianews.com» լրատվական կայքի խմբագրակազմին, սոցկայքերի իմ ընկերական միջավայրին, իմ նյութերի բոլոր ընթերցողներին...
Շնորհավորանքս կրթության ոլորտի աշխատողներին, ուսուցիչներին, դպրոցականներին, նրանց ծնողներին, մեր բոլոր շրջանավարտներին... Բազմաթև բարեմաղթանքներս հեռու և մոտիկ, ինձ հարազատ, մտերիմ դարձած անձանց, ովքեր առիթ են տվել ինձ երբեմն զրուցելու, ովքեր սրտանց անկեղծանալ գիտեն ու թևեր են տվել ինձ սավառնելու...
Նոր տարին թող բարեբեր լինի, մարդիկ ներողամիտ լինեն, անշահախնդիր, սերն ու բարությունը իշխեն բոլորիս սրտերում, մարդու սիրտը կեղեքող չարությունը վերանա: Սուրբ ծննդյան տոնով բոլորի օջախներում ավետիս լինի նորածնի ծննդով թե բարի գործով, անձնական թե անանձնական կյանքով... Երկարատև խաղաղությունը թևածի ամենուր, պատերազմի սպառնալիքը վերանա հավերժ, բնությունն էլ դառնա մարդուն զորավիգ, հեռու լինենք բոլոր տարերքներից, այն աղետներից, որ վիշտ են բերում, խոր կսկիծ: Հայոց աշխարհը թող հզորանա, վերանա աղքատությունը, հայրենադարձության բաղձալի երազանքն էլ իրականանա...
Նատաշա Պողոսյան
Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
Հերթական կեղծ ընդդիմադիրը
ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել
Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ
Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել
Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան
Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են
Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին
Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին
Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը
Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը