- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ
Հայոց բանակի սիրելի զինծառայողներ` գեներալներ, սպաներ, ենթասպաներ, կուրսանտներ, զինվորներ,
Վաղը մենք դիմավորելու ենք նոր` 2018 թվականը։ Ամանորյա օրերին միշտ վերլուծելում ես անցնող տարին, վերհիշում նվաճումներդ և ձախողումներդ, հայացք նետում ապագային։
Անցնող տարում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, արտերկրում` խաղաղապահ առաքելություններում, պլանային միջոցառումներ կատարելիս և արտակարգ պատահարների հետևանքների վերացմանը մասնակցելիս, ամենամասշտաբային ազգային և միջազգային զորավարժություններ անցկացնելիս և այլ երկրներում դրանց մասնակցելիս Հայոց բանակը հերթական անգամ ցուցադրեց իր մարտունակությունն ու բարձր պատրաստականությունը: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ` մեր ընդհանուր ծանր գործը պատվով կատարելու համար:
Մեր ժողովրդի` տարվա հիշողությունների մեջ մշտարթուն են Հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհաբերած զինվորների ու սպաների կերպարները. նրանք հերոսացան՝ սրբազան առաքելություն իրականացնելիս։ Հավերժ փառք նրանց։
Հարգարժան հայրենակիցներ,
Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, մեր արժանապատվությունը, խաղաղ ապրելու և ազատ արարելու իրավունքը պաշտպանելու հրամայականը պարտադրում են բոլորիս առավելագույն չափով լարել ուժերը՝ մեր բանակն ավելի հզոր և կազմակերպված, առավել արդար և արդիական դարձնելու համար։ Եվ անցնող տարին ցույց տվեց, որ մենք դա կարող ենք։ Միասին։
Միասին մենք կարողացանք գրեթե իսպառ բացառել հակառակորդի դիվերսիոն հարձակումները։ Դա բանակի մարտունակության հետևողական և շարունակական ամրապնդման, ինչպես նաև թիրախային, արագ և արդյունավետ պատասխան պատժիչ գործողությունների արդյունքն էր։
Միասին մենք զգալիորեն համալրեցինք մեր զինանոցը՝ ձեռք բերելով ժամանակակից, հզոր ու գերճշգրիտ զինատեսակներ։
Միասին մենք կարողացանք լուծել զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության խնդիրը։ Մենք ձևավորեցինք համազգային կարևորության հիմնադրամ, որի միակ առաքելությունը Հայրենիքին իրենց կյանքը կամ առողջությունը տված հերոսների և նրանց ընտանիքների կողքին կանգնելն է, ազգովի հավաստելը, որ մեր հերոսների մասին մեր հոգատարությունը չի սահմանափակվում բաժակաճառերով, այլ կարող է ընդունել համազգային միասնական գործողության բնույթ։
Միասին մենք կարողացանք նոր որակ ու բովանդակություն հաղորդել ռազմական կրթությանը՝ Ազգային հերոս Մոնթեի անունը կրող վարժարանի սաների համար ստեղծելով ուսումնառության լավագույն պայմանները ողջ տարածաշրջանում։ Եվ դա միայն սկիզբն է։ Մենք հասնելու ենք նրան, որ սպայի կոչումն, ինքնաբերաբար ընկալվի որպես որակյալ կրթության, բացառիկ դաստիարակության, ազնվականության և բարոյականության ցուցիչ: Վարկյան անգամ չեմ կասկածում, որ մենք հասնելու ենք դրան։
Միասին մենք կարողացանք առավել բաց նայել մեր ներքին խնդիրներին, խոստովանել, որ դրանք շատ են, բայց ոչ երբեք անլուծելի։ Մենք չզլացանք և արդեն ավարտած զինծառայության մասին հարցրեցինք յուրաքանչյուր զորացրված զինծառայողի կարծիքը՝ հասկանալու համար որտեղ ենք մենք թերանում։ Շատ բաներ իսկապես հասկացանք։ Եվ արդեն ուղղում ենք։
Միասին մենք կարողացանք լուծում գտնել տարիներ շարունակ անլուծելի թվացող՝ զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակավորման խնդրին։ Շատ կարևոր է, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն արդեն այս Ամանորը դիմավորում է նոր հարկի տակ, իսկ բոլոր մնացածը նոր բնակարաններ ձեռք կբերեն առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք շարունակելու ենք այդ ծրագիրը հաջորդ տարի` անդրադառնալով 2-րդ կարգի զինհաշմանդամների ընտանիքներին:
Զոհվածի, զինհաշմանդամի, առհասարակ վետերանների նկատմամբ վերաբերմունքը բնորոշում է հասարակության բարոյական պատկերը: Որքան էլ անենք` միևնույն է՝ բավարար չէ հատուցելու համար մեր ազգի առաջամարտիկների սխրանքն ու նվիրումը: Ուստի շնորհակալ եմ բոլոր այն կառույցներին, հասարակական կազմակերպություններին, անհատներին, ովքեր շարունակաբար իրենց ուշադրության կենտրոնում են պահում մեր վետերանների և նրանց ընտանիքների հիմնախնդիրները:
Շնորհակալ եմ նաև մեր բժիշկներին` զինվորական և քաղաքացիական` իրենց նվիրական ծառայության համար, որի շնորհիվ փրկվեցին տասնյակ կյանքեր, ոտքի կանգնեցին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բազմաթիվ վիրավոր տղաներ:
Միասին մենք խոստացանք վճռականորեն և անխոնջ կերպով պայքարել կոռուպցիայի դեմ: Բանակից գողացված ցանկացած դրամ ուղիղ հարված է սահմանում կանգնած զինվորի, մեր յուրաքանչյուր ընտանիքի և ողջ հայրենիքի անվտանգությանը, հետևաբար՝ օգնություն է թշնամուն։ Իսկ մենք դա երբեք չենք թույլատրելու:
Միասին մենք նոր շունչ տվեցինք ռազմական արդյունաբերությանը և գիտական նորարարությանը՝ ապահովելով կտրուկ վերելք և հավաստելով, որ մեր ամենամեծ և արդյունավետ ռեսուրսը եղել և մնում է մտածող և արարող մարդը։
Միասին մենք զինծառայության նոր, գրավիչ պայմաններով այլընտրանքային տարբերակներ մշակեցինք՝ ընտրության հնարավորություն տալով ժամկետային ծառայության մեկնող մեր տղաներին, ապացուցելով, որ զինծառայությունը ոչ միայն չի կարող կորցրած երկու տարի համարվել, այլև ձեռքբերումների և ապագա բարեկեցությունն ապահովելու փայլուն մեկնարկի պետք է վերածվի։
Կոպիտ սխալների, իսկ երբեմն անգամ անդառնալի կորուստների գնով համոզվեցինք, որ հաճախ մեր խնդիրների պատճառը մեր իսկ անփութությունն է, ինքնավստահությունը կամ մեծամտությունը, և այդ խնդիրները վերացնելու համար պետք է ավելի խստապահանջ և նախանձախնդիր լինենք նախևառաջ՝ ինքներս մեր հանդեպ՝ դառնալով առավելագույնս կարգապահ, մերժելով վարվեցողությունը, որը հարիր չէ հայոց բանակի զինվորին, սպային, կամ գեներալին։
Եվ ահա, վերլուծելով անցնող` 2017 թվականը, հստակ ուրվագծվում է գլխավոր եզրահանգումը. երբ միասին ենք, բոլոր նպատակները դառնում են իրականանալի։ Երբ միասին ենք, մեզ հաղթել հնարավոր չէ։
Հայոց բանակի զինծառայողների սիրելի ծնողներ, կանայք և ամուսիններ, քույրեր, եղբայրներ և իհարկե` զավակներ. ուզում եմ վստահ լինեք, որ ես, որպես պաշտպանության նախարար, հստակ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնել եմ ձեզանից յուրաքանչյուրի և մեր ողջ հասարակության առջև։ Ձեր հարազատները կրում են հայրենիքի պաշտպանի ամենապատվաբեր կոչումը։ Եվ մենք պարտական ենք ձեզ։ Ուզում եմ վստահ լինեք, որ անելու ենք հնարավորը, իսկ որոշ դեպքերում նաև անհնարը՝ զինվորական ծառայությունն առավել անվտանգ, պայմաններն առավել հարմարավետ դարձնելու, ներդրած տարիները նաև լրացուցիչ կրթության, փորձի և հմտությունների ձեռքբերման, ֆիզիկապես և հոգեպես կոփվելու տարիների վերածելու համար։ Մենք գիտենք, թե որն է դրա ամենակարևոր նախապայմանը. միասին լինելը։
Թանկագին հայրենակիցներ. վաղը մենք դիմավորելու ենք նոր, 2018 թվականը։ Որպես նոր տարվա բարեմաղթանք, մենք սիրում ենք ասել՝ «Տա Աստված, որ հաջորդ տարին, խաղաղության տարի լինի»։ Այո, խաղաղությունը Բարձրյալի տրված շնորհն է: Բայց այն նաև մեր ուժեղ լինելու, մեր միասնական լինելու տրամաբանական արդյունքն է։ Հետևաբար՝ իմ բարեմաղթանքն է՝ տա Աստված, որ հաջորդ տարի մենք դառնանք ավելի ուժեղ և ավելի միասնական։ Հատկապես, որ այն մեր մեծ հաղթանակների` Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի և մեր դարերով կորսված պետականության վերականգնման հարյուրամյակի տարին է: Մենք դա կարող ենք` միասին կայանալով որպես Ազգ-բանակ:
Աստված պահապան մեր բանակին և հայրենիքին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


