- 2024-05-01 22:50:00Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
- 2024-05-01 20:40:00Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
- 2024-04-29 18:55:00Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
- 2024-04-25 21:18:00 Զարեհ Սինանյանը սին հույսերով է ապրում
- 2024-04-20 01:22:00Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հունվարի 11-ը Շնորհակալության միջազգային օրն է: Ասում են՝ «այո»-ի ու «ոչ»-ի բազմաթիվ արտահայտություններ կան, նույնպիսի բազմազանության մեջ կարելի է տարբերակել շնորհակալության ձևերը, որ արտահայտվում են տարբեր առիթներով: Մենք շնորհակալ ենք մարդուն՝ գեղեցիկ ասված խոսքի կամ կատարած լավագույն արարքի համար, որ ուրախություն, դրական հույզեր է ծնում մեր հոգում: Շնորհակալ ենք, եթե մեզ ձեռք են մեկնում, անգամ տխրության պահին, երբ դրա կարիքն ունենք: Դա գոհության, երախտագիտության խոսք է, որ կարող են մեզ ասել կամ մենք ենք հայտնում ուրիշներին: Շնորհակալություն կա, որ հոգուդ մեջ նստվածք տված մղձավանջը կարող է ցրել, այդ դեպքում հասկանում ես, որ խոսքը, անգամ մի բառն ուժ ունի, որ նրա գործածությունը տարբեր իրավիճակներում կարող է սպեղանի դառնալ մարդուն:
Արցախի պատերազմական օրերին օտարության մեջ էի, բռնագաղթված տարագիր: Աստծուն ապավինելով՝ ցանկացա մտնել քաղաքի ռուսական եկեղեցին: Հարակից տարածքում բազմաթիվ մուրացկաններ, կարիքավորներ կային, անվասայլակներին գամված հիվանդներ, որ եկեղեցի մտնողների բարեգութ վերաբերմունքի հույսին էին նաև, թե ով կօգներ իրենց ինչ-որ գումարով: Հայացքս փախցրի նրանցից, երբ նկատեցի ծնկներից վերև, երկու ոտքից զրկված անդամալույծ ծերունուն, որ նստած էր գետնին՝ մյուսներից որոշ հեռավորության վրա:
Հասկանալի էր, որ ինչ-որ մեկը նրան հասցրել էր այդտեղ, կողքով անցնողներից ոմանք նրա մեկնած բռան մեջ կոպեկներ էին դնում: Ես մոտեցա նրան, պաղատագին հայացքը հառած էր ինձ, մեկնած ձեռքում ռուսական թղթադրամ դրեցի: Նա զարմացած ինձ նայեց, աչքերը լայն բացված էին, իսկ ես լուռ, գլխով միայն հաստատում էի, որ այն իրենն է...Մի պահ քար լռություն էր, ապա մի պոռթկացող սիրտ շնորհակալական զգացումով սկսեց բազմաթիվ օրհնանքներ ուղղել ինձ: Դա շնորհակալություն չէր միայն, գոհունակություն, այն բարեմաղթանքների մի երկար շղթա էր, որ նրանից մի քանի քայլ հեռանալուց հետո էլ դեռ լսելի էր ինձ:
Այդ օրվանից կիրակի օրերին փոքրիկ դստերս հետ Աստծո տուն էի գնում: Նա հաջողակ մարդ էր ինձ համար, ու ամեն անգամ, եկեղեցի մտնելով, հայացքս նրան էր փնտրում: Նրանից եկող այն բարի լույսն ինձ էր փոխանցվել, քիչ էր մնում, ամեն անգամ նրա բռան մեջ ինչ-որ գումար դնելով, ինքս էլ նրան շնորհակալություն հայտնեի:
Անցան օրեր, ամիսներ, տարի...Պիտի վերադառնայի Արցախ՝ իմ հայրենի օջախը: Մի վերջին անգամ ցանկացա տեսնել այդ լուսե մարդուն: Ամենուր հայացքս փնտրում էր նրան...Այդ օրը ես չգտա այդ բարի ծերունուն, բայց եկեղեցու փոքրիկ արկղիկում թողեցի մի որոշ գումար: Այն շնորհակալությունը չկար, որ ամեն անգամ լսում էի, բայց դրա փոխարեն՝ թախծոտ տրամադրություն էր համակել ինձ, իմ կողմից նրան շնորհակալություն ասելու ցանկություն, որ թողեցի այդ եկեղեցու պատերի տակ ու հաջորդ օրերին հայրենադարձվեցի:
Օր օրի իմ շնորհակալությունը բազմապատկվում է, երբ Աստծո օրհնությամբ այս կյանքում հրաշալի մարդու եմ հանդիպում, ջերմանում է հոգիս, երբ անսահման մեծ նվիրում եմ տեսնում, շնորհակալությունս շողարձակում է, երբ բարությունն է թևածում կողքիս...
Շնորհակալության համն ու հոտը մնացին ինձ մոտ՝ այդ անդամալույծ ծերունու լուսավոր կերպարով: Իմ շնորհակալությունը ստվարացավ կյանքի դժվար ճանապարհներին, երբ խոսքս հասանելի դարձավ շատերին, ու ինձ հասկացան: Առատացավ այդ բառն իմ խոսքում, ջերմացավ, որ շռայլեմ շատերին:
Օգտվելով առիթից՝ այսօր շնորհակալություն եմ հայտնում սոցցանցերում իմ գրառումների բոլոր ընթերցողներին, շնորհակալությունս նրանց, ովքեր անառիկ են պահում հայոց երկիրը, ովքեր մտահոգված են մեր վաղվա օրով, բոլոր նրանց, ովքեր գիտեն շնորհակալության գինը, որ սրտեր է բուժում, բարությամբ օծում շուրջբոլորը, մարդասիրության սերմեր ցանում ամենուր...
Նատաշա Պողոսյան
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին
Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը
Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը
Այս անգա՞մ էլ է ՔՊ-ն հռչակվելու «ժողովրդավարության բաստիոն»
Զարեհ Սինանյանը սին հույսերով է ապրում
Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել
Աննա Հակոբյանի աննախադեպ խայտառակությունը՝ Ծիծեռնակաբերդում. ո՞վ կմտածեր
«Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին
Էրդողանը գովաբանել է Փաշինյանին՝ կրկին թիրախավորելով Սփյուռքին
Հենց սրա համար էլ կերան Մանվելի գլուխը
Սասունը կրկին ապացուցեց, որ իրական երկրապահների թշնամին է
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ՔՊ-ական կարկառունն ուրացել է Հայոց ցեղասպանությունը .ի՞նչ ազգության է պատկանում Անդրանիկ Քոչարյանը
ՏԽՈՒՐ Է։ ՏԽՈՒՐ Է, ԵՎ ՉՀՈՒՍԱԴՐՈՂ
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Ծիծաղելի է, երբ փորձում են հերքել անհերքելին