USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ի գիտություն` պետության հաշվին հարստացածների
2018-01-24 10:30:00
Տպել Տպել


Հայաստանում քննարկվող թիվ մեկ թեման շարունակում է մնալ գնաճը : Տպավորություն է ստեղծվում սակայն , որ համպատասխան օղարկներում այնքան էլ չեն գիտակցում հարցի լրջությունն ու դեռ նախընտրում են հարցի շուրջ ավելի շատ սրամտել , քան շոշափելի գործողությունների դիմել ` վիճակը կարգավորելու համար :

Օրերս ֆինանսների նախարար Վարդան Արամյանն , օրինակ , հայտարարել էր , թե իրենք նոր պետք է միայն ուսումնասիրեն իրավիճակն ու գտնեն դրանից դուրս գալու ելքերը , իսկ թեմայի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումներն էլ միայն զարմանք ու զվարճանք կարղ են առաջ բերել նորմալ մարդկանց մոտ:
Առանց հասկանալու , թե որն է մոլեգնող գնաճի իրական պատճառներն , անհնար է գտնել խնդրի լուծման հիմնավոր բանաձևը :
Բոլորը փաստում են , որ գնաճի պատճառը հիմնականում այն է , որ Հայաստանը գրեթե կատարելապես կախվածության մեջ է գտնվում արտաքին շուկաներից : Ավելին `պարզվում է, որ երկրի տնտեսությունն այն աստիճան վատառողջ է , որ դրսի շուկաներում գրանցվող նույնիսկ չափավոր գնաճը Հայաստանում հանգեցնում է անկանխատեսելի հետևանքների , ու գնաճը երկրում շատ ավելի տգեղ դրսևորւմներ է ունենում , քան նույն դրսի շուկաներում :
Խնդրի լուծումը , թերևս , մեկը կարող է լինել . պետք է զարգացնել տեղական արտադրություն ն, ինչը , սակայն , անհնար է անել , եթե չլինեն ներդրումներ : Հիմնական հարցն էլ հենց այն է , սակայն , թե որտեղից պետք է հայթայթել այդ ներդրումները , և կամ ում դարդն է կտրել սեփական կապիտալը բերել - ներդնել մի տնտեսությունում , որի ապագան այնքան էլ կանխատեսելի չէ :
Ելքը , թերևս , կարող է մեկը լինել : Բոլոր նրանք , ովքեր այս տարիների ընթացքում նույն պետության հաշվին հարստացել - պարարտացել են , պետք է պարտավոր լինեն ներդրումներ անել ոչ թե ասենք Վրաստանում կամ մեկ այլ երկրում , այլ սեփական հայրենիքում : Փող Հայաստանում իրականում շատ կա `սա միանշանակ է, բայց այդ փողը չի բանեցվում ի բարօրություն ժողովրդի , այլ դուրս է հորդում ` կապիտալի արտահոսքի տեսքով , ինչի պատճառը նաև ներդրումների համար անհրաժեշտ միջավայրի բացակայությունն է `թերևս:
Հետևաբար ` նախ ` պետք է լուծել համապատասխան միջավայրի խնդիրն ու հետո անցնել ներդումներ ներգրվելու գործին :Սար ու ձոր ընկնել պետք չէ ներդրողներ գտնելու համար. այլ պետք է ներքին կարգով հանձնարարել համապատասխաններին`փող ներդնել տնտեսության մեջ:
Պետք է նախևառաջ տեղի միլիոնատերերն ու միլիարդատերերը ներդրումներ կատարեն տնտեսության այն ոլորտներում , որոնք կարող են մուլտիպլիկատիվ էֆեկտ ապահովել : Պետք չէ բավարարվել հյուրանոց կամ սուպերմարկետ կառուցելով , որոնցից իրական տնտեսական օգուտ գրեթե չկա , այլ պետք է արտադրություն հիմնել և , ամենակարևորը , ներմուծումը փոխարինել տեղական արտադրությունով , այլ խոսքերով` պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականություն վարել այն դեպքերում, երբ դա կենսական անհրաժեշտություն է դառնում մեզ համար:
Եթե մենք չսպառենք մեր իսկ արտադրածը , եվրոպացի՞ն է դա անելու, թե՞ ռուսը :
Այնպես որ ` Արամյանն ու մյուսները կարող են ավելորդ ժամանակ չվատնել: Լուծման բանալին հենց սա է , ինչը սակայն չի բանեցվում , դրանով դռներ չեն բացվում , ինչի հետևանքով տնտեսությունը հայտնվել է մահամերձ

վիճակում :

Այս նյութը դիտել են - 3209 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook