USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բանակցություններում հզոր է նա , ով հզոր է մարտի դաշտում
2018-01-25 12:43:00
Տպել Տպել

Հարձակում Արցախի ուղղությամբ. Ալիևը սրում է ատամները


Արցախի ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք , որ հունվարի 25- ի գիշերը՝ ժամը 02:00- ի սահմաններում , արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ( Կուրոպատկինո ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ :
Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել :
Թե ինչ կարող է նշանակել Բաքվի ակտիվությունը արցախ-ադրբեջանական սահմանին, ենթադրել կարելի է շատ բան:
Վերլուծաբանների մի մասն, օրինակ,կարծում է, որ այս հարձակումն ուղղակիորեն իր վրա կրում է Արդբեջանի մեծ եղբայր Թուրքիայի սիրիական քաղաքականության հետքը:
Մյուսներն էլ Ալիևի աքլորանալը կապում են Ադրբեջանին ռուսական սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարման հետ. պաշտոնական Բաքուն այն ուղարկելու է ղարաբաղյան ուղղությամբ տեղակայված իր զորամիավորումներ:
Ինչ էլ լինի, մեկ բան հստակ է `տեղի ունեցած հարձակումն ի ցույց է դնում Բաքվում տիրող հակահայկական տրամադրւթյունների իսկությունը:
Բայց ինչպես հայտնի է, մեր պես երկրների կյանքում պրոցեսներն երբեք առանց համընդհանուր աշխարհաքաղաքական
ության ուղղակի չեն լինում: Հետևաբար` չտեսնել այստեղ թեկուզ չերևացող կապ Հայաստանի շուրջ ակտիվացած արտաքին պրոցեսների ու Բաքվի քայլերի միջև, անհնարին է:
Եվ ուրեմն` ի՞նչը հանկարծ ստիպեց Ադրբեջանին` գնալու նման քայլի:
Իրականում այժմ տարածաշրջանում ու դրա շուրջ ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ սույն հարցին լիարժեք ու միանշանակ պատասխան տալն անհնար է :
Մի կողմից` Թուրքիայի ագրեսիան քրդերի դեմ, մյուս կողմից` ռուս-ադբեջանական հարաբերւթյունների ջերմացումը, մեկ այլ կողմից Հայստան-Արևմուտք ջերմ հարաբերություններն ու դրանցում տեղ գտած նյուանսները մեզ հուշում են, որ պատճառները կարող են մի քանիսը լինել:
Առաջինն ամենահավանականն է .
այս դիվերսիան մտահղացվել է Անկարայում ` որպես ազդանշան ` Ռուսաստանին : Աֆրինում իրավիճակը բավական զգայուն է , ու Էրդողանն այժմ ամենից քիչ կցանկանար լսել
Պուտինի բաց կշտանբանքն իր հասցեին : Հետևաբար` գործի է դնում իր հիմնական զենքերից մեկը` արցախյան հարցը ` սպառնալով կրկին անգամ պայթեցնել տարածաշրջանը `Ռուսաստանի համար դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հանդերձ:
Երկրորդ հավանական տարբերակը Բաքու - Մոսկվա լռելյայն պայմանավորվածությունն է ` այսպես ասած ` թափ տալու Հայստանին . չի բացառվում , որ այս կերպ Մոսկվան անուղղակիորեն փորձում է հիշեցնել Հայաստանին , թե իրականում ով է տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորը : Այս տարբերակը հավանական է թվում հատկապես Հայաստան - Արևմուտք ջերմացող հարաբերությունների ֆոնին : Երրորդը , թերևս , այն է , որ այս գործողութ յուններով Բաքուն փորձում է իր վրեժը լուծել Հ այստանից ` կապված ԵԽԽՎ - ում նախագահ Սարգսյանի ` ազերի պատգամավորին ուղղված բավական կոշտ ու դիպուկ ելույթ -պատասխանի հետ , ինչպես նաև իր դժգոհությունը հայտնել վերջերս ՀՀ - ի և Ադրբեջանի արտգործնախարարեների հանդիպումից , որն , ինչպես հայտնի է , մեզ համար դրական մթնոլորտում էր անցել , բանակցողներն ընդգծել էին խաղաղության պահպանման անհրաժեշտությունը:
Այս տարբերակներից որ մեկն էլ մոտ լինի ճշմարտությանը , մեկ բան հստակ է ` Հայաստանն իրավունք չունի կորցնել սեփական զգոնությունը . ազերիներին խաղաղություն պարտադրել կարող է միայն հզոր բանակը , որն էլ , ինչպես հայտնի է , Հ այաստանի ,Արցախի անկախության ու անվտանգության միակ իրական երաշխավորն է շարունակում մնալ ` անկախ արտաքին աշխարհում մեր երկրի ունեցած ձեռքբերումներից ու դիվանագիտական հաջողւթյուններից . բանակցություններում հզոր է նա , ով հզոր է մարտի դաշտում :

Այս նյութը դիտել են - 3814 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook