- 2024-05-16 19:29:00Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
- 2024-05-16 18:50:00«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
- 2024-05-15 07:43:00Հերթական կեղծ ընդդիմադիրը
- 2024-05-13 20:01:00Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
- 2024-05-13 00:28:00Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
- 2024-05-07 15:00:00Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
- 2024-05-07 11:20:00Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել 19-ամյա ծննդկան Լիլիթի ողբերգական մահը. հիշեցնենք, որ այն վրա էր հասել հունվարի 28- ին Երևանի « Էրեբունի » բժշկական կենտրոնում ՝ առաջ բերելով մինչ օրս անպատասխան մնացած հարցեր:
Ընդ որում՝ հարցերն այդ ոչ միայն իրավական հարթության մեջ են գտնվում ( դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130- րդ հոդվածի 2- րդ մասի հատկանիշներով ), այլև, որ ոչ պակաս կարևոր ու խոսուն է՝ մարդկային բարոյականության: Այլևս կասկած չկա, որ երիտասարդ կնոջ մահվան պատճառ հանդիսացել է բժիշկների անտարբերությունն ու մասնագիտական անփութությունը:
Ընդհանրապես, պետք է արդարացիորեն նկատել, որ Հայաստանում առողջապահության ոլորտում տիրող իրավիճակը միշտ էլ մտահոգիչ է եղել: Խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանում, բայց հատկապես մարզերում 21-րդ դարին հարիր բժշկություն ուղղակի գոյություն չունի, այլ նաև այն, որ պացիենտները մշտապես բախվել են ու այժմ էլ շարունակում են գործ ունենալ բժիշկների՝ շատ դեպքերում հանցավոր անտարբերության հետ:
Այսօր, ինչպես գրեթե ամեն բան, մեր կյանքում, մարդու առողջությունը ևս վերածվել է որոշակի խումբ մարդկանց համար գումար աշխատելու միջոցի, ու եթե հանկարծ տերավոր մեկը չես,այլ պարզ մարդ ես, ապա ստիպված ես լինելու համակերպվել տոտալ անտարբերության, նույնիսկ մարդատյատության հետ:
«Եթե փող չունես,ուրեմն՝ մեռի՛ր» ահա այսօրվա հայաստանյան առողջապահության համակարգի չգրված, բայց վաղուց ամենագլխավորը դարձած կարգախոսը:
Ընդ որում՝ մարազմը հասել է այն աստիճանի, որ նույնիսկ եթե դու փողի հետ կապված խնդիր էլ չունես, ապա երաշխավորված բուժօգնություն ստանալու համար ստիպված ես լինում մարդ մեջ գցել, ծանոթ գտնել ու հետո միայն այդ ծանոթի բարեխոսական առաքելությունից հետո համարձակորեն մուտք գործել բժշկի կաբինետ:Այսինքն՝ մի կողմից խնդիր է փող չունենալը, մյուս կողմից՝ փող ունենալն ինքնին խնդրի լուծում չէ:
Իսկ այս ողբերգական իրավիճակն առաջ է բերում այդպես էլ անպատասխան մնացող հարցեր՝ ուղղված ինչպես մասնագիտական գործունեության մեջ թերացող ու իրենց կոչումը չարաշահող բժիշկներին, այնպես էլ ոլորտի գլխավոր պատասխանատու Լևոն Ալթունյանին, ում գործունեության վերաբերյալ հասարակության շրջանում մինչ օրս էլ չեն դադարում հնչել հակասական կարծիքներ:
Այդպես էլ պարզ չդարձավ՝ սույն նախարարը ԱՊՊԱ-ի գործ անող բիզնեսմեն է, թե՝ Հիպոկրատի երդում կերած բժիշկ…
Ցավոք, Լիլիթի հետ տեղի ունեցածն ընդամենը մի օրինակ ու ապացուց է այն բանի, թե իրականում Հայաստանի առողջապահական համակարգն այսօր որքան է գահավիժել, թե ինչ բարոյական արժեհամակարգի կրողներ են դարձել բժիշկներից շատերը, որոնց համար մարդկային կյանքը դադարել է անգամ գրոշի արժեք ունենալ:
Ի գիտություն նմանների՝ հիշեցնենք, որ մարդիկ բնավ փորձաճագարներ չեն. ամեն մի հիվանդ պետք է պատշաճ վերաբեմունքի արժանանա ինչպես անհատ բուժող բժշկի, այնպես էլ ողջ համակարգի կողմից՝ բացառելու համար նման ողբերգական դեպքերի կրկնությունը:
Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
Հերթական կեղծ ընդդիմադիրը
ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել
Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ
Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել
Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան
Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են
Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին
Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին
Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը
Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը