- 2024-05-16 19:29:00Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
- 2024-05-16 18:50:00«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
- 2024-05-15 07:43:00Հերթական կեղծ ընդդիմադիրը
- 2024-05-13 20:01:00Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
- 2024-05-13 00:28:00Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
- 2024-05-07 15:00:00Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
- 2024-05-07 11:20:00Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Արծվի թռիչք, որ ընդհատվեց մեկ տարի առաջ, բայց ինչպե՞ս անցավ այդ տարին բոլորիս, առանձնապես՝ Մանուկյանների ընտանիքի համար: Ականատես եմ Գեղամի հարազատների ապրումներին, որ պարփակված են իրենց հոգում, զգում եմ հայրենյաց նվիրյալի բացակայությունը, որ դարձել է հավերժացված ներկա: Ես նրան ամեն օր տեսնում եմ իր դստեր հայացքում, ով սովորում է իմ դասղեկական ութերորդ դասարանում, անգամ այն թախծոտ ժպիտի մեջ, որ երբեմն դաջվում է նրա դեմքին, նա ամեն անգամ դառնում է ներկա, երբ այդ ներկայում երևում է ինձ նրա դեռահաս որդին:
Անցյալում Գեղամ Մանուկյանին եմ տեսնում՝ դպրոցական նստարանին՝ իմ առջև նստած, երբ ականատես էի նաև նրա ազնիվ պատանեկան սիրո բռնկումներին, իսկ ներկան շղարշվում է ծնողական ժողովներին դպրոց հաճախող նրա այրիացած կնոջ տեսքով, որ դառնում է վշտամորմոք կսկիծ: Այս ներկայում նաև մինուճար եղբոր՝ կորստից դառնացած քրոջն եմ տեսնում՝ դպրոցի ուսուցչուհի, ով երևէ չի հաշտվում հարազատի քարեղեն ներկայությանը:
Նրա մայրը մեր կողքին է միշտ, վաստակաշատ ուսուցչուհի, ով ամեն օր հիշեցնում է մեզ կորստյան մեծագույն ցավը: Ասում են՝ մայրը զորեղ է, ոգեղեն ուժ, ով հանճարեղ բանաստեղծի գրչով կյանքի դառնություններին հակադրվող համաստվածություն դարձավ, որ կարողանա դիմակայի երկրային ցավին, ու կորստյան վշտից դիվահար եղած մայրերն իրենց էության մեջ խտացրին մարդկության տառապանքը, որ դառնանք ականատեսը կսկծացող սրտերի:
Զոհվելուց մեկ տարի հետո Մարտակերտում մի նոր հուշաղբյուր ավելացավ Գեղամի հիշատակին՝ իր տնամերձից շատ մոտիկ, և քարեղեն հիշողություն դարձավ նա ապրողներիս համար: Ամեն անգամ առերեսվում ենք մեր անզորությանը՝ մահվան չարիքի դեմ, բայց նաև հուսադրվում ենք հայրենյաց հողի նվիրյալի հավերժացված ներկայով, իսկ այդ ներկայում նաև վերջերս նրա հետմահու պարգևատրությունն էր՝ հայրենիքին մատուցած հերոսական ծառայությունների համար՝ Առաջին աստիճանի մեդալով:
Քար լռությամբ ու հիշատակի հարգալից խոսքի ելույթներով կատարվեց հուշաղբյուրի բացումը: Ժապավենը կտրելու իրավունքը վերապահված էր Գեղամի որդուն և դստերը, իսկ վերջին խոսքը պատկանում էր որդեկորույս հորը: Սգո ու հիշատակի արարողության շարունակությունը այցելությունն էր գերեզմանոց, որտեղ նրա շիրմաքարն էր կանգնած ՝ հերոսի քարեղեն պատկերով, որ զենքը ձեռքին հայացքը հառել էր անծայրածիր հեռուներին...Դեմքի ժպիտը խորհուրդն էր հայի անկոտրում կամքի, որ միշտ էլ ազգը հայոց զոհեր է տվել, բայց չի կոտրվել, մնացել է անհողդողդ ու հայի հերոսական ոգին փոխանցել սերունդներին:
Նատաշա Պողոսյան
Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
Հերթական կեղծ ընդդիմադիրը
ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել
Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ
Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել
Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան
Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են
Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին
Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին
Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը
Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը