USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հարցում. Պուտինն առանց դժվարության կհաղթի ընտրություններում.Amerikayidzayn
2018-02-08 10:25:00
Տպել Տպել

Ռուսաստանի ԿԸՀ-ը գրանցել է նախագահի 8 թեկնածուներ: Առաջատարն է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: ԿԸՀ-ը չի գրանցել Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունը

 

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար գրանցել է ութ թեկնածուներ:

Թեկնածուների թվում են գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգոի Յավլինսկին, «Ռուսաստանի կումունիստներ» կուսակցության ղեկավար Մաքսիմ Սուրայկինը, Ռուսաստանի ձեռնարկատերերի իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը, Ռուսաստանի համաժողովրդական միության առաջնորդ Սերգեյ Բաբուրինն ու հեռուստալրագրող Քսենյա Սոբչակը:

«Մաղթում եմ հաջողություն բոլոր թեկնածուներին և ցանկանում, որ քարոզարշավն անցնի քաղաքակիրթ միջավայրում, հարգանքով միմյանց ու ընտրողների նկատմամբ և՝ հնարավորինս թափանցիկ ու արդար»,- հայտարարել է ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան:

Հարցումները ցույց են տալիս, որ Վլադիմիր Պուտինը, ով իշխանության ղեկին է վերջին քսան տարիների ընթացքում, կվերընտրվի առանց մեծ դժվարությունների:

«Չկա ավելի լավ վայր և պատճառ նման հայտարարության համար: Շնորհակալ եմ Ձեր աջակցության համար: Ես կառաջադրվեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում»,- հայտարարել է Պուտինը գազի ոլորտի աշխատավորներիհետ հանդիպման ժամանակ:

Չնայած դրան՝ ընտրողների մի փոքր հատված մեղադրում է Կրեմլին կոռուպցիոն համակարգ ստեղծելու մեջ, որի արդյունքում Ռուսաստանը մեկուսացվել է մնացած աշխարհից: Կրեմլի քննադատներից շատերը մասնակցում են Պուտինի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիի կազմակերպած բողոքի ցույցերին: Վերջինս զրկվել է ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Նավալնիի դեմ հարուցած քրեական գործերը, հրաժարվել է գրանցել վերջինիս թեկնածությունը: Նավալնին պնդում է, որ իր դեմ գործերը շինծու են:

Այս նյութը դիտել են - 212198 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook