- 2024-05-16 19:29:00Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
- 2024-05-16 18:50:00«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
- 2024-05-15 07:43:00Հերթական կեղծ ընդդիմադիրը
- 2024-05-13 20:01:00Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
- 2024-05-13 00:28:00Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
- 2024-05-07 15:00:00Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
- 2024-05-07 11:20:00Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Քաղաքապետի հաշվետվությանը մասնակցեցի, նաև Մարտակերտի հասարակության հետ շրջանի վարչակազմի նոր ղեկավարի առաջին հանդիպումը կայացավ: Ներկայացա իմ շրջապատին անհանգստացնող մտահոգությամբ: Նրա կողմից այդ հարցը լուծելու հակվածությունը և քաղաքացուս ուղղված դրական ու հարգալից պատասխանը գոհացրեց ինձ, և իմ կողմից շնորհակալության արժանացավ, երբ նրա հետ երբևէ չէի առնչվել, ու նաև չէիք ճանաչում միմյանց: Դա առիթ հանդիսացավ՝ վերհիշելու դեպքեր, երբ տարբեր ժամանակներում գործի բերումով առնչվել էի որոշ «իշխանավորների» հետ ու մեծ հիասթափություն ապրել, այն էլ՝ այն դեպքում, երբ վաղուց մենք իրար ճանաչում էինք:
Պետական պաշտոնյաներից մեկն առաջարկեց ինձ՝ կազմակերպել միջոցառում, քանի որ տարբեր գրողներ էին այցելելու մեզ: Գրական-երաժշտական ցերեկույթ նախատեսվեց, նաև հանդիպման վայրը ոչ թե դպրոցը, այլ՝ մշակույթի տունն էր, որպեսզի մեր հասարակությունն էլ հրավիրվի այդ միջոցառմանը: Ուսուցիչներ, աշակերտներ, տարբեր ոլորտի աշխատողներ էին մասնակցում դասական գրողներից մեկի ծննդյան օրվան նվիրված ցերեկույթին: Սրտի անհանգիստ թրթիռներով էի կազմակերպել այդ միջոցառումը, որ հագեցած էր երաժշտական մեղեդայնությամբ, ասմունքով, դեռահասների զուգապարով, բանաստեղծի ստեղծագործությունների՝ երգերի վերածված հրաշալի կատարումներով:
Առաջին մասը վերջացավ, սպասում էի հյուրերի բեմ բարձրանալուն ու նրանց արտահայտած կարծիքներին: Չհամբերեցի, կարծես երեխայական հետաքրքրությամբ, թե ինչ կարտահայտի, մոտեցա այն պաշտոնավորին, ումից հանձնարարություն էի ստացել: Հասցրեց իր դեմքի անհավանական, դժգոհ ու թերահավատ արտահայտությամբ հասկացնել ինձ իր և մինչ այդ կողքին նստածների կարծիքը: Մնացի քարացած, որտե՞ղ էր իմ բացթողումը, որ արժանացել էի այդպիսի գնահատանքի: Դեռ ուշքի չեկած՝ բեմից հանկարծ լսվում է բոլորիս կողմից ճանաչված գրողի՝ ինձ և իմ աշակերտներին ուղղված շնորհակալական խոսքը: Դա աներևակայելի բարձր գնահատանք էր մանկավարժիս կողմից կազմակերպված այդ միջոցառման մասին, որ արտահայտեցին նաև մյուսները, մի բան, որ ամենևին չէր համընկնում րոպեներ առաջ ինձ ուղղված այն դժկամությանը:
Անցան օրեր, ամիսներ, տարիներ, նա արդեն այդ աշխատանքին չէր, հիշողությանս մեջ մնաց այն մռայլ դեմքը՝ իմ հաջողության հանդեպ ունեցած իր չկամությամբ, բայց զարմանալին վերջաբանն էր: Գրողներն իրենց հեղինակությամբ հրատարակված գրքերից նրան հանձնեցին: Միջոցառման վերջում ձեռքի մի քանի գրքերի արանքում մի հաստափոր գիրք ցույց տվեց ինձ ու քմծիծաղով հարցրեց. «Այս գիրքը տեսնես ու՞մ կհասնի, գրողը թողեց, որ ե՛ս նվիրեմ...»:
Այդ պահին բազմանշանակ ինձ էր նայում, ես հայացքս լուռ փախցրի նրանից, բայց հետո շրջվեցի ու անսպասելի արձագանքեցի. «Ում արժանի եք համարում, նրան էլ նվիրե՛ք»: Նա, բավականությամբ ժպտալով, իր հետ այդ գիրքն էլ տարավ...
Գնացի մեկի մոտ ընդունելության՝ իմ շրջապատի համար մտահոգիչ մի հարցով: Նրա կողքին մարդ կար, բայց տեղեկացրին, որ սպասում եմ: Շուտով քարտուղարուհին երկու բաժակ սուրճ տարավ նրանց համար: Հասկացա, որ դիտավորյալ ինձ սպասեցնել է տալիս մեկը, ում վաղուց ճանաչում եմ, բայց մի հարցով իրար չէինք հասկացել մինչ նրա այդ աթոռին նստելը: Կես ժամ հետո կողքի մարդը դուրս եկավ, նա ինձ ընդունեց: Տեսա մի այլ կերպար, աթոռը նրան դարձրել էր ինքնահավան ու փքված մեկը, ում կարծես չէի ճանաչում: Ծիծաղելին այն էր, որ այն կես ժամ առաջ մատուցված սուրճի փոքր բաժակում մի քանի ումպ պահել էր, որ ինձ, մեծամտորեն նայելով, «վայելեր» այդ մի քանի սառը կաթիլը: Ես հասցրի նրան դիտողություն անել, որ պաշտոնը ժամանակավոր է, արժանացա նրա դժգոհությանը: Օրեր անց լսեցի, որ ազատել են աշխատանքից. դա բարի լուր էր՝ առավելապես ինձ համար:
Տարիներ շարունակ տարբեր առիթներով առնչվել եմ պետական պաշտոնյաների հետ, բազմիցս հիացել նրանց խելացի ու բարձրաճաշակ խոսքով, մանկավարժիս հանդեպ ցուցաբերած հարգալից վերաբերմունքով: Եղել են մարդիկ, որ երբեք աթոռը չի փոխել նրանց, միշտ էլ ունեցել են ակնածանք անձիս հանդեպ, երբեմն նույնիսկ խնդրանք է պարունակել մեր խոսքը, զրույցի է վերածվել այդ ընդունելությունը՝ փոխադարձ ու մարդկային ազնիվ հասկացվածությամբ: Այն բացասականը, որ երբեմն առնչվել ու տեսել եմ հատուկենտ պաշտոնավորների կողմից, երբևէ չեմ մոռացել, ու հիշողությանս ծալքերում նստվածք են տվել նրանք ու նրանց կողմից ինձ հասցված «վերքերը»:
Նատաշա Պողոսյան
Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
Հերթական կեղծ ընդդիմադիրը
ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել
Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ
Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել
Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան
Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են
Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին
Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին
Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը
Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը