USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Էդվարդ Նալբանդյանը կարող է հիմնավորել , թե ինչու է իր տեղակալը բանից բեխաբար մնացել …
2018-02-15 11:56:00
Տպել Տպել

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Կառավարության վերջին նիստին իր համար անսպասելի ու անկանխատեսելի վիճակում է հայտնվել: Նիստից հետո կայացած ճեպազրույցից պարզվել է , որ Քոչարյանն անտեղյակ է եղել ԱՄՆ համապատասխան ծանուցումից, որում նշվում է ՀՀ կառավարությանը ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:

Ավելին՝ սխալ է անվանել այն լուրերը , որոնց համաձայն՝ վերջերս ԱՄՆ կողմից ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակներում սև ցուցակում են հայտնվել նաև ռուսաստանաբնակ հայ գործարարներ՝ հայտարարելով , թե մամուլը մի բան է , իսկ ԱՄՆ սև ցուցակը՝ բոլորովին այլ բան . իր տեղեկություններով՝ հայ գործարարներ այդ ցուցակում չկան :
Ինչպես հայտնի է , Քոչարյանը բավական տևական ժամանակ է ՝ փոխարտգործնախարար է , ինչն ինքնաբերաբար պետք է որ բացառեր այն տեսարանը , որին ականատես դարձան լրագրողները կառավարության շենքում . Քոչարյանը կարծես ոչ միայն իր անտեղյակության պատճառով փորձում էր ամեն կերպ ձեռնպահ մնալ որևիցե մեկնաբանությունից , այլև ձեռքի հետ էլ ստի մեջ մեղադրել համաշխարհային մամուլին ու հենց ԱՄՆ - ին : Եթե հավատալու լինենք Քոչարյանին՝ պատժամիջոցների հետ կապված այս ողջ պատմությունն ընդամենը հանդիսացել է ԱՄՆ պետդեպի կողմից կազմակերպված սև հումոր :
Թե հատկապես որն է Քոչարյանի փաստացի ինքնախաբեության բուն պատճառը , թերևս , ակնհայտ է . գործ ունենք տարրական անտեղյակության հետ մի պարագայում , երբ Հայաստանի շուրջ եռացող պրոցեսների պակաս առանձնապես չի զգացվում , ավելին՝ միանգամայն ռեալ է վտանգը , որ այս ամենը կարող է կոտրվել հենց մեր գլխին : Հետաքրքրիր է՝ ինչպե՞ս կբացատրի այս ամենն Էդվարդ Նալբանդյանը , կարող է հիմնավորել , թե ինչու է իր տեղակալը բանից բեխաբար մնացել …
Իրականում նմանօրինակ բաները բոլորովին խորթ չես համարի հայաստանյան պետական գերատեսչություններից և ոչ մեկի համար. միայն արտաքին գործերի նախարարությունը չէ , որ անտեղյակ է իր ոլորտին առնչվող հարցերից , հակառակ պարագայում կունենայինք որակապես բոլորովին այլ երկիր՝ շատ ավելի մրցունակ ու կենսունակ՝ պատրաստ դիմակայելու բոլոր մարտահրավերներին:

Այս նյութը դիտել են - 234396 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook