- 2024-05-16 19:29:00Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
- 2024-05-16 18:50:00«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
- 2024-05-15 07:43:00Հերթական կեղծ ընդդիմադիրը
- 2024-05-13 20:01:00Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
- 2024-05-13 00:28:00Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
- 2024-05-07 15:00:00Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
- 2024-05-07 11:20:00Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Վլադիմիր Բալայանի համադասարանցի, դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Մարիետա Սարգսյանի ելույթը հերոս ազատամարտիկի դպրոցական կյանքն ու անցած մարտական ուղին էր ուրվագծում, որ լսեցինք ափսոսանքով, թախծալից տրամադրությամբ:
«Իմ մանկության ու դպրոցական տարիների բարի ու անմոռաց, սիրելի՛ ընկեր, շնորհավոր ծնունդդ: Մ՞թե վատ կլիներ, որ քո ծննդյան 60-ամյակին դու ներկա լինեիր, ու այն տոնեիր քո հարազատների, քո ընկերների հետ մեկտեղ: Սակայն ճակատագիրը դաժան եղավ քո նկատմամբ:
Սիրելի՛ Վլադիմիր, կինոժապավենի նման հիշում եմ այն մանկական խաղերը, որ միասին էինք խաղում: Դու սիրում էիր «կռիվ-կռիվ» խաղալ քո իսկ պատրաստած խաղալիք հրացանով, չէիր սիրում պարտվել ու ամբողջ ուժով կանչում էիր՝ հաղթանա~կ-հաղթանա~կ... Իսկ մենք խենթի պես վազում էինք քո հետևից: Այսինքն՝ հայրենասիրությունը քո մեջ էր, քո երակներում, ծնվել էր քեզ հետ ու արտահայտվում էր մանկական խաղերում, որոնց մեջ երևում էր քո անվախ ու քաջարի լինելը, ազատության, անկախության համար պայքարելն ու հաղթանակելը:
Իզուր չեն ասում, որ իսկական հերոսները ծնվում են ժողովրդի ամենախոր ընդերքից: Դու ապրում էիր պարզ ու գյուղական կյանքով, սակայն չէիր կարող չնկատել Արցախում խմորվող պայքարն ու ծլարձակող շարժումը և չդառնալ նրա մարտիկը: Ու դարձար առաջիններից մեկը...
Մենք միասին էինք սովորել Աղաբեկալինջի տարրական դպրոցում, հետո միասին ավարտել Ներքին Հոռաթաղի միջնակարգ դպրոցը: Դու շատ էիր սիրում «պատմություն» առարկան, հաճույքով էիր սովորում դասերը, անգիր գիտեիր բոլոր պատմական թվականներն ու հերոսների անունները: Ո՞վ կիմանար, որ դու էլ կդառնայիր աատագրական պայքարի առաջնորդ, կանմահանայիր քո իսկ իմացած, նրանցից դաս առած հերոսների նման:
Ակամայից հիշում եմ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հերոսներին: Նրանք մինչև արյան վերջին կաթիլը պայքարեցին, գիտեին, որ գնում են ընդդեմ մահվան ու գնացին, ընկան հերոսի նման, բայց մնացին անմահ: Նրանցից յուրաքանչյուրը քաջ գիտեր, որ «Չիմացյալ մահը մահ է, Մահն իմացյալ ՝ անմահություն»:
Որտեղ թեժ մարտ էր ընթանում, դու այնտեղ էիր, իսկ մենք հանգիստ էինք ու հավատում էինք քո հաղթանակին, որովհետև գիտեինք, որ «Վլադիմիր» անունը ազերիների ահն ու սարսափն էր, բայց... Քո զոհվելը կոտրեց մարտակերտցիների մեջքը, բայց մենք հուսախաբ չեղանք, քանզի քո մարտական ոգին մեզ հետ էր, քո արծիվ տղաների հետ:
Խոնարհվում ենք քո հուշարձան դարձած կոթողի առջև, սիրելի՛ Վլադիմիր: Խոնարհվում ենք նաև նրանց առաջ, ովքեր այդ դաժան մարտերում պայքարեցին, բայց պատահաբար կենդանի մնացին, կենդանի մնացին, որպեսզի իրենց հուշերը պատմեն եկող սերունդներին: Քո նմանները ցույց տվեցին, որ մարտակերտցին կառչած է իր սեփական հողին, ու նա ուրիշ տեղ ապրել չի կարող: Քո գործը կիսատ չի մնացել, այն շարունակողներ կան, նրանք մեր նորօրյա հերսներն են, ովքեր Ապրիլյան պատերազմում նոր սխրանքներ գործեցին ու ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ մենք անպարտ ենք, քանի որ մենք հարազատ հողի համար ենք պայքարում, քանի որ մեր պայքարն արդար է:
Կրկին շնորհավոր ծնունդդ, մանկության ու դպրոցական տարիների իմ սիրելի սու՛րբ ընկեր: Գլուխ ենք խոնարհում քո սխրանքների առաջ, դու միշտ մեզ հետ ես: Քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում»: /Մարիետա Սարգսյան/
Նատաշա Պողոսյան
Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
Հերթական կեղծ ընդդիմադիրը
ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել
Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ
Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել
Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան
Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են
Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին
Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին
Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը
Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը