- 2024-05-16 19:29:00Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
- 2024-05-16 18:50:00«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
- 2024-05-15 07:43:00Հերթական կեղծ ընդդիմադիրը
- 2024-05-13 20:01:00Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
- 2024-05-13 00:28:00Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
- 2024-05-07 15:00:00Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
- 2024-05-07 11:20:00Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Միջոցառումը, որ օրեր առաջ անցկացվեց դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Մամունցի կողմից, կրում էր «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» խորագիրը՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան տարեդարձին: 8-րդ բ դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթն իր բնույթով տարբերվում էր նախորդներից, որն արժանացավ դպրոցականների և ուսուցիչների ուշադրությանը:
Միջոցառման բացման խոսքը պատկանում էր դասավանդող ուսուցչուհուն: Հայկական տարազով աղջիկները մի նոր շուք հաղորդեցին միջոցառմանը, իսկ հաղորդավարների խոսքում ցերեկույթի մուտքն ազդարարվեց սևակյան հանրահայտ տողերով. «Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,- Դժվար է ասել: Սակայն այդ թվին Մայր Հայաստանի Արգանդը եղավ սրբորեն բեղուն, Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…»
Նրանց իսկ խոսքով, իրոք, մենք «թափառեցինք» Թումանյանի ստեղծագործության քառուղիներում, մտանք նրա պոեզիայի հուզական աշխարհը, հիշեցինք Անուշին, Գիքորի հետ նրա տառապանքն ապրեցինք, եղանք Լոռվա հեքիաթային աշխարհում, Մարոյի հետ տխրեցինք, մեր անբախտ պապերի օրհնանքը լսեցինք, բանաստեղծի ներկայությունն զգացինք մեր կողքին, տեսանք նրա լուսավոր հայացքը դեպի լուսավոր ապագան...
Իսահակյանական տողերով «Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե՛ քառյակ, հեքիաթ թե՛ պատմվածք, հովվերգություն թե՛ վիպերգություն», և այդ հրաշք ստեղծագործություններին մենք առնչվեցինք նորից, բայց այս անգամ մեր դպրոցականների խոսքով, որտեղ մեկտեղվել էին հայ ժողովրդի ձգտումներն ու երազանքները, իրական կյանքն ու սոցիալական անարդարությունը, բանաստեղծի խոհն ու կենսասիրությունը, որ արտահայտվեցին գրողի տարբեր ստեղծագործությունների ասմունքով:
Ինչպիսի՜ համեմատություն, նաև՝ հարազատություն կար նշանավոր անհատների ճակատագրերի միջև, որ հրաշալիորեն ներկայացրին նրանք...Երբ Խորենացին ապրել ու ստեղծագործել էր դառն մթնոլորտի մեջ, Նարեկացին համեստ կրոնավոր էր, Ֆրիկը՝ ընչազուրկ ու դժբախտ, Սայաթ-Նովան՝ ճորտ, Աբովյանը՝ հասարակ գյուղացի...Իսկ մեծատաղանդ Թումանյանը իր նախորդների պես ծնվել էր անշուք միջավայրում, բայց բազմանդամ ընտանիքում: Մի՞թե զարմանալի չէ, որ խոնավ ու փոքրիկ տան մեջ էր ծնվել մեծ բանաստեղծը` ընտանիքի անդրանիկ զավակը ութ երեխաների մեջ: Հիշենք նաև, որ Թումանյանի մայրը հարս է եղել նահապետական մեծ ընտանիքում` քառասուն-հիսուն հոգուց բաղկացած գերդաստանում:
9-րդ բ դասարանի աշակերտուհի Աննա Կարապետյանն իր հմայիչ ձայնով զարմացրեց բոլորիս: Թումանյանական էին այդ երգերը, ազգային պարն էլ «Կարնո քոչարին» էր, փոքրիկ բեմականացում կար նաև «Թմկաբերդի առումից»: Ամեն ինչ հաճելիորեն ընկալվեց բոլորիս կողմից, միջոցառման ավարտին բուռն ծափահարությունները դրա վկայությունն էին:
Թումանյանի ծննդյան օրը վաղուց հայտարարված է «Գիրք նվիրելու օր»: Նպատակը հասարակության ուշադրության սևեռումն է գրքի հանդեպ: Այդ օրը նպատակահարմար գտա իմ հեղինակային գրքերից՝ «Գրողն ու ուսուցիչը... Ժամանակի մեջ և անդին», նվիրել այդ օրվա միջոցառման մասնակիցներին: Ուսուցչուհի Գոհար Մամունցին, ով կազմակերպել էր գրական-երաժշտական ցերեկույթը, նվիրեցի Լ. Ադյանի «Հեռացող եզերք» վեպը: Միջոցառումն ավարտվեց տնօրեն Լիդիա Պետրոսյանի և ուսուցչուհուս կողմից տրված բարձր գնահատանքով, երիտասարդ ուսուցչուհուն ու աշակերտներին ուղղված շնորհակալական խոսքով:
Նատաշա Պողոսյան
Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
Հերթական կեղծ ընդդիմադիրը
ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել
Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ
Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել
Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան
Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են
Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին
Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին
Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը
Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը