- 2024-05-16 19:29:00Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
- 2024-05-16 18:50:00«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
- 2024-05-15 07:43:00Հերթական կեղծ ընդդիմադիրը
- 2024-05-13 20:01:00Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
- 2024-05-13 00:28:00Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
- 2024-05-07 15:00:00Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
- 2024-05-07 11:20:00Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այն օրվանից, երբ Լևոն Ալթունյանը դարձել է ՀՀ առողջապահական համակարգի թիվ մեկ պատասխանատուն, ոլորտում անակնկալ զարգացումների ու ոչ այնքան հաճելի նորարարություների պակաս կարծես այնքան էլ չի զգացվում:
Հիմա էլ պարզվում է՝ հերթը հասել է դեղերին, ու ընդամենն օրեր անց Հայաստանում դեղատներից հասարակ դեղ գնելը (ասենք «Անալգին») դառնալու է մի մեծ պատմություն. հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար 2018-ի մարտի 1-ից սկսած՝ քաղաքացին այլևս պետք է բժշկի դեղատոմս ունենա, իսկ արդեն հոկտեմբերից Հայաստանում գրանցված 4700 դեղամիջոցներից 2700-ը կվաճառվեն բացառապես բժշկի դեղատոմսով:
Թե ինչու են առողջապահության համակարգը ղեկավարող պարոնները որոշել բարդացնել հասարակ քաղաքացիների կյանքը, իհարկե, դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով հայաստանյան իրականության ոչ այնքան հաճելի կողմերը:
Ուշագրավ է, սակայն, որ իրենք՝ նույն այդ պարոններն, իրենց այս մտահղացումը փորձում են հիմնավորել հասարակության առողջության մասին իբր իրենց ունեցած մտահոգություններով: Ասել կուզեն՝ հիվանդն ինքնուրույն որոշում կայացնելու ընդունակ չէ ու առանց բժշկի բարի խորհրդի կարող է իբր վնաս հասցնել սեփական առողջությանը:
Ինչ խոսք՝ «հիմնավորումը» բավական մարդասիրական է հնչում, ավելին՝ չափից դուրս քաղաքակիրթ (ըստ երևույթին ներշնչանքի աղբյուր է հանդիսացել արևմտյան զարգացած երկներում կիրառվող փորձը),սակայն բանն այն է, որ մի բան է զարգացած աշխարհն՝ իրեն հատուկ բարեկեցիկ հասարակություններով, և բոլորովին այլ բան՝ Հայաստանն՝ աղքատ բնակչությամբ:
Եթե մարդը տարիներ շարունակ օգտագործել է մի դեղամիջոց, որն իր առողջության վրա, փորձված է, դրականորեն է անդրադառնում, բժիշկն էլ ժամանակին նշանակել է, ապա հատկապես ինչո՞ւ պետք է նա ստիպված լինի բավական կլորիկ գումարներ վճարել՝ ևս մեկ ավելորդ անգամ բժշկական կաբինետներով թափառելու համար:
Կամ՝ ենթադրենք, մարդու երեխան կեսգիշերին հանկարծակի ջերմում է,ու ծնողը ստիպված է լինում մի կերպ գտնել գիշերային դեղատուն ու այնտեղից գնել անհրաժեշտ դեղորայքը, բայց հանկարծ նրան լուրջ դեմքով տեղեկացնում են,որ ասենք «Ասպիրին» չեն կարող վաճառել, քանի որ տվյալ պահին քաղաքացին իր ձեռքին չունի համապատասխան բժշկի դեղատոմսը, ի՞նչ պետք է անի ծնողը: Բացի այս ամենն՝ այստեղ անխուսափելիորեն առաջանալու է նաև կոռուպցիոն ռիսկ. հիվանդը կարող է ուղղակի գնել իրեն անհրաժեշտ դեղատոմսն ու դրանով ձեռք բերել համապատասխան դեղամիջոցը:
Հիմա ի՞նչ, ոմանց համար «լևի» եկամտի աղբյուր են ստեղծո՞ւմ:
Հայաստանի առողջապահության համակարգում ներկայումս կուտակված են բազմաթիվ խնդիրներ, որոնք տասնամյակներ ի վեր օր առաջ իրենց լուծմանն են սպասում՝ մարզային հիվանդանոցների խայտառակ վիճակից մինչև ֆալշ դեղեր վաճառող դեղատներ:
Եթե Ալթունյանն ու նրա տեղակալ Սերգեյ Խաչատրյանն այրվում են հայաստանյան հասարակությանն ամուր առողջություն պարգևելու ցանկությունից ու գիշերներ լուսացնում,ապա խորհուրդ կտայինք նախևառաջ լուծել ոլորտում առաջնային դարձած պրոբլեմներն ու հետո միայն հասնել բնակչությանն այս կերպ կեղեքելուն:
Անկասկած է, որ սույն օրենքի ընդունման հիմնական նպատակը ոչ թե Հայաստանն արևմտյան երկրներին նմանեցնելու բուռն ցանկությունն է, այլ համապատասխանների համար գերշահույթներ ապահովելը:
Հայաստանում բնակչությանը կեղեքելն ընդունված պրակտիկա է:
Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
Հերթական կեղծ ընդդիմադիրը
ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել
Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ
Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել
Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան
Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են
Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին
Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին
Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը
Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը