USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ֆլորիդայի աշակերտներն ուզում են ճեղքել հրազենի կողմնակիցների դիմադրությունը.Amerikayidzayn
2018-02-21 23:20:00
Տպել Տպել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդարադատության նախարարությանը հրահանգել է ներկայացնել արագ կրակահերթի սարքավորումների վաճառքն արգելելու մասին օրինագիծ։ Այս նախաձեռնությամբ նախագահը հանդես է գալիս Ֆլորիդայի դպրոցներից մեկում նման զենքով իրականացված սպանդից 6 օր անց։

Խոսքն այն սարքավորման մասին է, որը կիասաինքնաձիգ հրացաններին տալիս է մեկ րոպեի ընթացքում մի քանի հարյուր փամփուշտ արձակելու հնարավորություն։
Թրամփը բողոքի ցույցի մասնակիցներին ուղղված իր խոսքում հիշեցրեց, որ Լաս Վեգասում անցած հոկտեմբեր ամսին մարդկային 58 կյանք խլած հարձակումն իրականացնողը կիրառել էր հենց այս հավելումն իր զենքերի վրա։
Նրա խոսքերով, դպրոցական անվտանգությունը դառնալու է իր վարչակազմի գործունեության առաջնահերթյունը։ Եկող օրերին էլ նա հանդիպելու է աշակերտներից, նրանց ծնողներից, իրավապահ մարմինների ներկայացուցիչներից ու նահանգապետներից կազմված խմբերի՝ լսելու համար այդ անվտանգությունն ապահովելու հարցում նրանց կարծիքը։

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի խոսքերով, նման ահասարսուռ ողբերգություններից հետո բոլորն ուզում են արագ ու պարզ լուծումներ։ ՝՝Սակայն դա այդպես չի լինում՛՛, ասում է նա։ 

Անցած երկու տասնամյակների ընթացքում զենքերի վերահսկման շուրջ քաղաքական բազում քննարկումներ են անցկացվել Միացյալ Նահանգներում։ Սակայն վերջին այս սպանդից փրկված աշակերտներն ու ուսուցիչներն ասում են, թե վճռականորեն են տրամադրված պայքարը մինչեւ վերջ տանելու հարցում։ Նույնիսկ մինչեւ ընկերների մարմինները հողին հանձնելը, նրանք պայքար են սկսել քաղաքական այն գործիչների դեմ, որոնք նվիրատվություններ են ընդունում Հրազենի ազգային ընկերակցությունից, հզոր մի կառույց, որը մինչ այժմ կարողացել է կասեցնել զենքերի վաճառքը կրճատելու նպատակ ունեցող որեւէ շարժում։

Ֆլորիդայի աշակերտական խմբերն այսօր պայքարը սկսում են նահանգային մայրաքաղաքից ու համոզված են, որ մարտի 24-ին Վաշինգտոնում իրենց կողմից անցկացվելիք բողոքի ցույցը կճեղքի Հրազենի ազգային ընկերակցության դիմադրությունը։

Այս նյութը դիտել են - 7086 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook