- 2024-05-16 19:29:00Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
- 2024-05-16 18:50:00«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
- 2024-05-15 07:43:00Հերթական կեղծ ընդդիմադիրը
- 2024-05-13 20:01:00Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
- 2024-05-13 00:28:00Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
- 2024-05-07 15:00:00Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
- 2024-05-07 11:20:00Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Արդեն մի քանի ամիս է, որ աղջիկս մեկնել է Վաշինգոն ուսումնական ինչ-որ ծրագրով, որ հեղաշրջում պետք է կատարեր նրա կարերիայի մեջ:
Տանը իմ բոլոր կենցաղային պարտականությունները պտտվում էին աղջկաս շուրջը, երբ նա իմ կողքին կյանքս լիքն էր, երջանիկ: Ես հոլի պես պտտվում էի նրա շուրջը. պատրաստում նրա սիրելի ուտելիքները, փորձում թեթևացնել նրա կյանքը այս խելակորույս, արագընթաց, զբաղված երկրում:
Որպես մայր բողոքելու տեղ չունեմ, աղջիկս միշտ հոգատար ու քնքուշ է իմ նկատմամբ ու սա մեր ամենաերկարատև բաժանումն է:Աշխատանքից հետո ես փորձում եմ ինձ զբաղված պահել` հեռուստացույց նայելով, ընթերցանությամբ, և դա ինձ չի հաջողվում: Ծանոթ երաժշտական ելևէջ, ինչ-որ մանրուք, իմ կամքիս հակառակ տանում է ետ` դեպի անցյալ, ու ես աչքերս հառելով մի կետի անշարժանում, անէանում եմ իրականությունից: Ինչ որ վաղուց պինդ փակված դուռ բացվել էր և այնտեղից սողոսկում էր կարոտ, թախիծ, չբավարվածություն և մաշում ինձ:
Ցավով նկատում եմ , որ նմանվում եմ աստվածաշնչյան հերոսուհուն` Ղովտի կնոջը, երբ նա ետ հայացք է նետում հարազատ քաղաքին, և լացելուց վերածվում է աղի արձանի: Այո այդ քաղաքում շատ սխալ կար, ամեն ինչ չէր, որ իր սրտով էր, բայց իրենն էր, այն աշխարհին կապող ամենահարազատ վայրն էր: Ես ինձ զգում եմ որբ ու մենակ և այդ կնոջ պես լաց եմ լինում աղի արցունքներով: Ի տարբերություն նրան, նաև ուրախ եմ , որ շուտով կայցելեմ իմ սիրելի քաղաքը: Բայց ցավոք սրտի հաջորդ պահին մտածում, որ այն արդեն այլ քաղաք է, իր բնակիչներով հանդերձ, և այնտեղ ինձ ոչ-ոք չի սպասում:Մոտենալով նրան, ես գուցե ավելի կհեռանամ նրանից, և ավելի լքված կզգամ ինձ: Մի քանի օր առաջ էր, որ ամերիկացի աշխատակիցս անկեղծությամբ խոստովանեց, որ ինքը երբեք չի կապվում վայրերի հետ, որովհետև այդպես հարմար է, չի սահմանափակվում իր ազատությունը և գործունեությունը: Դե ես երբեք աչքի չեմ ընկել գործնականությամբ: Ամբողջ ցավը նրանում է, որ ուղեղից բացի կա մարդկային անկառավարելի սիրտը, որը կարոտ է զգում:
Այդ կարոտը շատ սուր էր տասնամայակ առաջ, երբ ես նոր էի արտագաղթել Հայաստանից: Հետո այն բթացավ, իր տեղը զիջելով ունայնության ու վազքին ամենօրյա “հաց հանապազօրյա” խնդիրներին: Իսկ վերջին ամսում անկոչ հյուրի պես հայտնվելով է իմ սրտում, փորձում դառնալ նրա լրիրավ տերն ու տնօրենը, տանելով ինձ դեպի անհուսություն:
Աննպատակ շարժում եմ հեռուստացույցի վահանակը, հայկական ալիքով երիտասարդ, անծանոթ երգիչը կատարում է “Հեյ, Նավավար” երգը, ես այն կոչում եմ “վանեցու” երգ: Այն առաջին անգամ լսել եմ մի ծեր վանեցու - Անդրանիկի կատարմամբ, որը ամուսնուս քեռին էր, նրան այդ անունը տվել էին Զորավարի պատվին: 1915 աշնանը գաղթականներով լցված էր Էջմիածինը, և մեր Անդրանիկն, որ 3-4 տարեկան շեկլիկ , սոված մանչուկ էր , աննկատ հայտնվում է ձիերի ախոռում: Սոված մանչուկը առանց վախի փոքրիկ բռերով ձիու բերանից խլում է չամինչները և կուլ տալիս, դրանով կատաղացնում նժույգին: Զորավարի թիկնապահը լսելով ձիու խրխինջը անհանգստացած մտնում է ախոռ և հրաշքով փրկում մանչուկի կյանքը կատաղած ձիուց: Գտնելով երեխայի ծնողներին թիկնապահը նրանց ամոթանք է տալիս, որ երեխային աչքաթող են արել: Զորավարն ականատես է լինում այդ միջադեպին, ընդհատում թիկնապահին երեխային վերցնում երիվարի վրա, պտտացնում Էջմիածնով մեկ, և մի ամբողջ օր Անդրանիկներն միասին են անցկացնում`Զորավարն ու մանչուկը:
Երգը լսել եմ շատերի կատարմամբ, այն միշտ ինձ մտքով տանում է ետ Երևանյան երբեմնի իմ բնակարանը, որն ընդարձակ էր, այդ պատճառով գերդաստանի բոլոր միջոցառումներն այնտեղ էր անցնում: Եվ դա կարծես տուն չէ, այլ մամռոտած մի հիշողության, որ խորը արմատներ գցելով իմ սրտից, կտրելով հազարավոր մղոներ հասնում է այնտեղ: Այնտեղ, միայն այնտեղ է գտնվում իմ մոռացած ճշմարիտ արժեքներն և իմ կորած երազները, իմ հույսերը ու երիտասարդությունը, նաև սխալները, հուսահատությունը և հուսախաբությունները.... Նորից ամբողջ էությամբ վերապրում եմ ծեր վանեցու ոչ պրոֆեսիոնալ, բայց հուզիչ, ինքնատիպ բարիտոնը, հիշում շատ սիրելի դեմքեր, որոնք ցավոք սրտի արդեն չկան, աչքերս փակում, փորձում կրկին վերապրել այդքան ջերմ, ֆանտաստիկ, անբացատրելի հարազատ մթնոլորտը, որը միայն ԻՄՆ է: Այստեղ Կալիֆորնիայի տաք, այրող արևի տակ, ես այնքան կարիք ունեմ այդ ջերմությանը:
Եվ ես կարոտում եմ ԻՆՔՍ ինձ և ԻՄ տարիները:
ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ
Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
Հերթական կեղծ ընդդիմադիրը
ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել
Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ
Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել
Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան
Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են
Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին
Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին
Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը
Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը