USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչպես և ինչու գնդակահարվեցին ՀՀ 10 քաղաքացիները .Armlur
2018-03-01 12:56:00
Տպել Տպել

Այսօր լրանում է մարտի 1-ի սպանդի 10-րդ տարելիցը: Իրադարձություն, որը, ինչպես եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, կարելի է համարել Հայաստանի պատմության ամենասեւ էջերից մեկը:

10 տարի առաջ այդ օրը` լուսադեմին, իշխանությունը հարձակվեց եւ ցրեց խաղաղ նստացույցը, ապա երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարեց 10 ցուցարարի: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ե՛ւ հոկտեմբերի 27-ը, ե՛ւ մարտի 1-ը մեծ հարված էին պետականությանը եւ դարձան պետության հիմքերի տակ դրված վառոդի տակառ: Ամեն ինչի մասին հերթով. 2008թ. չընդունելով նախագահական ընտրությունների կեղծված արդյունքները, ըստ որի` հաղթող էր ճանաչվել վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցների հետ Ազատության հրապարակում սկսեց հանրահավաքների շարքը: Հակառակ իշխանությունների ճնշումներին, ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններին, խաղաղ նստացույցը գնալով ավելի ու ավելի թափ էր հավաքում, եւ իշխանական բուրգը սկսել էր ճաք տալ: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը սկսել էին միանալ իշխանական թեւից. անմիջապես իր աշխատասենյակից Ազատության հրապարակ էր եկել նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

Տեր-Պետրոսյանի կողքին էին այն ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մի քանիսը` Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան, Սասուն Միքայելյան, նաեւ բազմաթիվ դիվանագետներ, տարբեր պետական գերատեսչությունների աշխատակիցներ: Տեսնելով, որ համաժողովրդական շարժումը գնալով թափ է հավաքում, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրահանգեց պարզապես ուժային մեթոդներով ցրել ընդդիմադիրների խաղաղ նստացույցը: Ընդ որում, այդ քայլին իշխանությունները գնացին մարտի 1-ի լուսադեմին` ժամը 6.30 սահմաններում: Նրանք իրենց քայլը պատճառաբանեցին, թե իբր զենք ու թմրանյութեր են փնտրում: Բայց իրականում նրանց նպատակը ցուցարարներից Ազատության հրապարակն ազատագրելն ու ընդդիմադիր առանցքային դեմքերի ձերբակալությունն էր: Իսկ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացրին Ազատության հրապարակից, տունը շրջափակեցին ոստիկանության եւ ազգային անվտանգության աշխատակիցներով: Մայրաքաղաք էին բերվել նաեւ զինված ուժերի ստորաբաժանումներ, հակառակ նրան, որ ՀՀ Սահմանադրությամբ բանակն իրավունք չունի միջամտելու ներքաղաքական իրադարձություններին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: 

Այս նյութը դիտել են - 11033 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook