- 2024-05-16 19:29:00Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
- 2024-05-16 18:50:00«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
- 2024-05-15 07:43:00Հերթական կեղծ ընդդիմադիրը
- 2024-05-13 20:01:00Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
- 2024-05-13 00:28:00Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
- 2024-05-07 15:00:00Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
- 2024-05-07 11:20:00Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Տերյանի հետ» վերնագրով առաջարկեցի շարադրություն գրել 11-րդ դասարաններում, երբ երազական սիրո և թախծի նուրբ երգչին էինք ուսումնասիրում: Քրիստինե Կարապետյանի մտերմիկ զրույցը մթնշաղի ու աշնան բանաստեղծի հետ ուշադրությանս արժանացավ: Անսահման լռության բանաստեղծը նրան չարձագանքեց, բայց այս տողերի միջոցով հասկանալի դարձավ, թե որքան սիրված է մնում նա բոլոր ժամանակներում տարբեր սերունդների կողմից: Քնարական զգացմունքների արտահայտիչը միաձուլվել էր աշակերտուհուս ներքին մտորումներին ու դարձել նրա համար յուրահատուկ բանաստեղծ և յուրահատուկ մարդ՝ իր խոր ներաշխարհով:
«Անկեղծ եմ ուզում խոսել Ձեզ հետ, թախծի բանաստեղծ սիրելի՛ Տերյան: Անչափ զգայունություն, պայծառ տխրություն...Հենց դրանց էլ հանդիպեցի Ձեր ստեղծագործության մեջ գրականության դասաժամերին: Դուք մի այլ աշխարհում էիք ապրում, աշխարհ, որը Ձեր մահվանից հետո չոնչացավ, այլ Ձեր բանաստեղծություններով փոխանցվեց սերնդեսերունդ։ Այո՛, Դուք խոսում եք տխրության մասին, և այն ինձ է հասնում ոչ թե տրամադրության անկմամբ, այլ՝ զգացմունքային խոր բազմազանությամբ։
Հանդիպածս բանաստեղծներից ու արձակագիրներից ամենից զգացմունքայինը Դուք եք: Ինձ համար յուրահատուկ բանաստեղծ եք, ինչպես նաև՝ յուրահատուկ մարդ՝ խորը ներաշխարհով։ Ձեր հոգու մարդկային բարությունը, աշխարհի ու մարդկանց հանդեպ ունեցած անսահման սերը կենդանի են մնացել Ձեր բանաստեղծություններում։ Տխրության մասին գրված այդ երգերն ինձ են հասցնում թախծոտ մեղեդիներ, որ լավատեսությամբ են օծված: Ձեր հոգեբանական վերապրումների դրաման է, որ Ձեզ առանձնացնում է մյուսներից։ Իսկ տաղանդը Ձեր՝ մարդկային սրտին դիպչելու, Ձեր խոսքն ընթերցողին հասցնելու մեջ է։ Նույնիսկ Ձեր կյանքի վերջին տարիներին, երբ զգում էիք մոտալուտ մահվան շունչը, չարությամբ ու դժգոհությամբ չէր լցված Ձեր սիրտը։
Իրիկնային կիսամութի մեջ անրջող աշնա՛ն երգիչ...Ձեր բանաստեղծությունների ամեն մի տողն ընթերցելիս դողում եմ կարծես։ Որքա~ն հասարակ բառեր՝ բոլորին հասու, որքա~ն հասարակ ոճ՝ բոլորին հիացնող, և այդքանի հետ մեկտեղ՝ սրտի խորքին դիպչելու մեծ տաղանդ։ Դուք թողեցիք գրական հարուստ ժառանգություն, որն ինձ համար ամբողջ հայ գրականության մեջ ամենից զգացմունքայինն է։ Ձեր գրվածքներն ընթերցելիս կտրվում եմ իրականությունից և հասնում Ձեզ ու Ձեր անիրական աշխարհին։ Բայց նույնիսկ այն փաստը, որ դա անիրական աշխարհ է և գոյ չէ, ոչ մի դեր չի խաղում։ Դուք այդ աշխարհում ապրել եք, ապրում եք ու միշտ էլ ապրելու եք։ Դուք չկաք, բայց Ձեր թողած աշխարհը մնացել է մեզ հետ։ Եվ ես էլ Ձեր այդ պատկերած աշխարհում ապրողներից մեկն եմ։
Գիտե՞ք՝ ինչն է, որ ինձ անհասկանալի է։ Ինչու՞ եք անընդհատ խոսում տխրության մասին։ Բայց նաև մտածում եմ՝ արդյո՞ք այսքան մեծ ճանաչում կունենայիք, եթե թախծոտ չլինեին տողերը Ձեր։ Ու պատասխանը երկար սպասեցնել չի տալիս։ Այո՛, տաղանդը Ձեր այնքան մեծ է, որ ինչի մասին էլ գրեիք, սիրո ու ջերմության էր արժանանալու։ Աշնանային թեմայից զատ ունեք ուրիշ բանաստեղծական շարքեր ու նաև «Երկիր Նաիրի»՝ նվիրված մայր երկրին: Մոռացե՛ք վերևում Ձեզ ուղղված հարցիս մասին, քանզի տերյանական տաղանդը միայն տխրության և սիրո մեջ չէ դրսևորվում, երբ հեռուներում ապրելով՝ Ձեզ միշտ հայրենիքն է կանչել»:
Ընթերցեցի աշակերտուհուս խոսքը բանաստեղծի հետ, նորից մտովի հիշեցի նրա բանաստեղծությունների այն օրվա երգերը, որ ունկնդրեցինք տասնմեկերորդցիների հետ, ու նորից համոզվեցի, որ մարդն ապրում է այնքան, որքան հիշում են նրան: Ու այդ իսկ հիշողությամբ մտովի կրկնեցի տողերը նրա.
Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնա~ք բարով, մնա~ք բարով...
Նատաշա Պողոսյան
Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
Հերթական կեղծ ընդդիմադիրը
ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել
Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ
Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել
Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան
Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են
Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին
Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին
Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը
Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը