- 2024-05-01 22:50:00Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
- 2024-05-01 20:40:00Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
- 2024-04-29 18:55:00Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
- 2024-04-25 21:18:00 Զարեհ Սինանյանը սին հույսերով է ապրում
- 2024-04-20 01:22:00Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանում կարծիքները չափազանց իրարամերժ են: Հասարակության շրջանում այս կառույցի մասին ձևավորված հիմնական պատկերացումները բացարձակապես դրական չեն, ինչը պայմանավորված է այն իրականությամբ, որը կա ու մշտապես առկա է եղել հայաստանյան կյանքում:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պարզվում է, օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր և ընտանիքի անդամների նախորդ տարվա եկամուտների և գույքի հայտարարագիրը:
Պետք է նկատել, որ Գասպարյանի պարագայում նույնպես, ինչպես և հայաստանյան չինովնիկական սթաֆի 99 %-ի, պատկերը նույնն է. կինը շատ ավելի մեծ ունեցվածք ունի, քան՝ ամուսինը:
Այսպես՝ հայտարարագրից պարզում ենք, որ Վլադիմիր Գասպարյանի 2017 թ. եկամուտը կազմել է 7,058,916 ՀՀ դրամ, որը գոյացել է բացառապես «աշխատանքի վարձատրություն և / կամ դրան հավասարեցված այլ վճարումներից»: Դրա հետ մեկտեղ, պարզվում է, Վլադիմիր Գասպարյանի դրամական միջոցների չափը կազմում է ընդամենը 3,000,000 ՀՀ դրամ և 2000 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է կնոջն, ապա նույն փաստաթղթից պարզ է դառնում, որ նա ամուսնուց անհամեմատ ավելի հարուստ է: Տիկնոջ եկամուտները նախորդ տարում կազմել են 3,327,534 ՀՀ դրամ, ինչպես և ամուսնու պարագայում, ամբողջությամբ գոյացել է «աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից»: Մինչդեռ դրամական միջոցների չափը հասնում է 30,000,000 ՀՀ դրամի, 18,000 ԱՄՆ դոլարի և 24,000 եվրոյի:
Հայաստանում, ի տարբերություն շատ ու շատ երկրների, գրեթե անհնար է թաքցնել սեփական ունեցվածքը:
Ասվածը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև նույնիսկ ամենաբարձրաստիճան չինովնիկներին: Հայաստանում բոլորը բոլորի մասին ամեն բան գիտեն՝ հատկապես ունեցվածքի մասով: Սույն հանգամանքից բխում է հարց՝ որքանո՞վ կարող է Վլադիմիր Գասպարյանի այս հայտարարագիրը նպաստել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ հասարակության շրջանում ունեցած վարկանշի բարձրացմանը:
Առնվազը 1 տարեկան երեխա պետք է լինել՝ չհասկանալու, որ նմանօրինակ հաշվետվություններն ընդամենը համեստության քողով պատված շղարշ են՝ մարդկանց աչքերի համար նախատեսված՝ համեստի մեջ քողարկելու ահռելի կարողությունը:
Գասպարյանի բյուրավոր միլիոնների (ԱՄՆ դոլարով) մասին առասպելներն անգամ ԱՄՆ են հասել այն պարագայում, երբ, եթե հավատալու լինենք հայտարարագրին, Գասպարյանի ունեցվածքն իրականում ընդամենը շարքային մենեջերի ունեցվածքի չափ է կազմում: Ո՞ւմ են փորձում խաբել՝ անհասկանալի է: Անհասկանալի է նաև այն միամտությունը, որը ամեն անգամ դրսևորվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից:
Ակնհատ է, որ, եթե խնդիր կա հասարակության վստահությունը նմանօրինակ կառույցների հանդեպ բարձրացնելու, ապա պետք է դրանց օժտել իսկապես բացահայտողական ֆունկցիաներով, այլ ոչ թե մարդկանց աչքերին թոզ փչելու ու իրականությունը խեղաթյուրելու համար պետական ֆինասավորում հատկացնել:
Միայն թե հարցն այստեղ այն է, թե որտեղից Ոստիկանության գեներալ-գնդապետին այդքան շատ փող…
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին
Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը
Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը
Այս անգա՞մ էլ է ՔՊ-ն հռչակվելու «ժողովրդավարության բաստիոն»
Զարեհ Սինանյանը սին հույսերով է ապրում
Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել
Աննա Հակոբյանի աննախադեպ խայտառակությունը՝ Ծիծեռնակաբերդում. ո՞վ կմտածեր
«Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին
Էրդողանը գովաբանել է Փաշինյանին՝ կրկին թիրախավորելով Սփյուռքին
Հենց սրա համար էլ կերան Մանվելի գլուխը
Սասունը կրկին ապացուցեց, որ իրական երկրապահների թշնամին է
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ՔՊ-ական կարկառունն ուրացել է Հայոց ցեղասպանությունը .ի՞նչ ազգության է պատկանում Անդրանիկ Քոչարյանը
ՏԽՈՒՐ Է։ ՏԽՈՒՐ Է, ԵՎ ՉՀՈՒՍԱԴՐՈՂ
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Ծիծաղելի է, երբ փորձում են հերքել անհերքելին