Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ի հետ զրույցում Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծումը գնահատել է որպես «Մտերմության նշան»:
«Արվեստն այսպիսով դառնում է եղբայրության ուղերձ, որ կարող է միավորել քույր եկեղեցիներին»,- նշում է Vatican News-ը:
Օծման արարողությանը ներկա կլինեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ու Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը, ինչպես նաև՝ այլ բարձրաստիճան հյուրեր:
Նշենք. որ Նարեկացու արձանը քանդակագործ Դավիթ Երևանցունն է: Արձանի երկրորդ օրինակը Էջմիածնի վեհարանի պարտեզների համար է քանդակված։