- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, որտեղ մի քանի օր է՝ ցույցեր են տեղի ունենում ուժային կառույցների աշխատակիցների ներգրավվածությամբ ծեծկռտուքի պատճառով:
ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ որևէ կասկած չկա, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգություններ առաջացնող է: «Անընդունելի է խնդիրները բռնությամբ լուծելու ցանկացած փորձ՝ անկախ նրանից, թե դա ում կողմից է կիրառվում: Իհարկե, այս իրավիճակը պետք է շատ կոնկրետ լուծումներ ստանա և բերի կոնկրետ եզրակացությունների և հետևությունների: Ես ուշադիր հետևում եմ Արցախում ծավալված իրադարձություններին: Ես այս ընթացքում մշտապես կապի մեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ես գոհունակությամբ եմ արձանագրում, որ Արցախի նախագահը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»:
Նա հավելեց՝ Արցախի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները, իրականացնել լրիվ և ամբողջական քննություն և դրանից անել նաև կազմակերպչական հետևություններ: «Ցուցարարների ներկայացուցիչների և Արցախի նախագահի հանդիպման ընթացքում ձեռք է բերվել փոխադարձ ըմբռնում հետագա իրադարձությունների ուղղության և տրամաբանության վերաբերյալ: Եվ հիմա, ըստ էության, ես կարծում եմ, որ եկել է մի փուլ, որ մեր հարգելի ցուցարարները Արցախի նախագահին պետք է հնարավորություն տան այդ պայմանավորվածությունները իրականացնել:
Ակնհայտ է և հասկանալի, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրականացվեն հանդարտ, ոչ նյարդային պայմաններում, իսկ այս շարունակական իրավիճակը, որի նպատակը հենց որոշակի կադրային և կազմակերպչական հետևություններ անելն է, ըստ էության, ստացվում է, որ խոչընդոտում է հետագա գործընթացների զարգացմանը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ շատ ճիշտ կլինի, եթե հիմա ցուցարարները հնարավորություն տան իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջին օրերին կայացած հանդիպումների ընթացքում: «Եվ, եթե իրադարձությունների հետագա ընթացքում պայմանավորվածություններն ի կատար չեն ածվում, հետևություններ չեն արվում, միայն այդ դեպքում իմաստ կունենա շարունակել որևէ բողոքի գործողություն: Արցախի իշխանություններն այսօրվա դրությամբ իրենք էլ հայտարարում են, որ շատ տրամաբանական են համարում, որ այս իրավիճակից պետք է հետևություններ արվեն, և այդ հետևությունների տրամաբանության հարցում, կարծես թե, ցուցարարների և իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն: Ես ամեն օր՝ մի քանի անգամ տեղեկանում եմ իրավիճակի վերաբերյալ, և այդ տեղեկացվածությունը ինձ թույլ է տալիս կոչ անել մեր սիրելի ցուցարարներին, որպեսզի նրանք դադարեցնեն ցույցը և հնարավորություն տան, որպեսզի Արցախի իշխանությունները իրականություն դարձնեն հենց ցուցարարների ներկայացուցիչների և իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Արցախի նախագահը ինձ հետ զրույցում վերահաստատել է իր հաստատակամությունն այդ պայմանավորվածություններն իրագործելու հարցում, և տվյալ պարագայում անհրաժեշտ է պարզապես այդ հնարավորությունը տալ»,- նշեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը չցանկացավ մանրամասների մեջ մտնել, գնահատական տալ տեղի ունեցածին, որովհետև այս իրավիճակում առավել կարևոր է, որ խնդիրը հանգուցալուծվի ոչ թե կոնֆլիկտի, այլ համաձայնության մթնոլորտում:
«Համաձայնությունը կայացել է երկարատև, մանրամասն, հանդարտ, եղբայրական քննարկումների արդյունքում, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորություն տալ, որ այդ պայմանավորվածությունները իրագործվեն: Մենք բոլորս ընդունում ենք քաղաքացիների՝ կոնկրետ իրավիճակի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու և այն կոնկրետ քաղաքական փոփոխության ձևով տեսնելու իրավունքը: Ես այսպես եմ կարծում և իմ եղբայրական խնդրանքն է, որպեսզի Ստեփանակերտում այդ բողոքի գործողությունը դադարեցվի , առնվազն կասեցվի, որպեսզի իշխանությունները կարողանան կյանքի կոչել պայմանավորվածությունները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


