- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մհեր Մկրտչյանի մեծ քույրը՝ Կլարան մեր հարեւանուհին էր եւ մորս ամենամտերիմ ընկերուհին:
Կլարա տյոտյան լիքը-լիքը կին էր /նկարում էլ երևում է/: Նա շատ էր սիրում տան կահույքը շարունակ տեղափոխել: Ամուսինը՝ տաքսիստ Բենիկն էր:
Կլարա տյոտյան ամեն օր անպայման մեր տուն էր գալիս ու պատմում իրենց տան անցուդարձի մասին: Եվ քանի որ հանճարեղ եղբոր նման ինքն էլ շատ հումորով էր՝ իր ընտանիքում տեղի ունեցածը ներկայացնում էր շատ հումորով:
Մեր տանը հերթական սրճախմության ժամանակ, դիմելով իր խոսքին անհամբեր սպասող երեխաներիս, Կլարա տյոտյան ասաց.
- Էրեխեք ջան, երեկ սպալնյայի մեբելը տարել եմ զալ, իսկ զալի մեբելի կեսը տարել եմ միջանցք, էն մյուս կեսը՝ սպալնյա: Էսօր առավոտը Բենիկ ձյաձյան զարթնել ա ու գոռում ա՝ ,,Կլա՜ր, ուշանում եմ, տրիմոն ուր ա՝ սանրվեմ գնամ,,:
Վերջը Բենիկը գնաց գործի, ես էլ զանգեցի Ֆրունզին ու պատմեցի, որ Բենիկը տրիմոն չէր գտնում, որ սանրվեր-գնար: Ախպերս ասեց.
- Վա՜յ, Կլար, բա դու չգիտես, թե ինչ եկավ մեր գլխին քիչ առաջ: Դոնարան մի ժամով տնից դուրս եկավ: Ես ու Նունեն մեզ համար հանգիստ դիվանին նստած էինք, մեկ էլ պատից Դոնարի նկարը շըըըրը՛խ, ընկավ իմ ու էրեխու գլխին: Լավ է բան չեղավ, բայց երկուսս էլ շշմած էինք մնացել: Ասեցի.
- Բալես, մերդ տանը չի, բայց էլի մեզ հանգիստ չի տալիս,- նաև եղբոր գլխին եկածը ծիծաղելով մեզ պատմեց Կլարա տյոտյան:
Առաջին անգամ տասը տարեկանում եմ Կլարայենց տանը տեսել Ֆրունզին և նրա կնոջը՝ Դոնարային /հետո ավելի հաճախ/ և հասկացել, որ աննշան իրադրությունները արվեստով ներկայացնելու հունարը այդ գերդաստանի ,,ոսկեթամբ ժառանգությունն,, է, որտեղ Մհեր Մկրտչյանը, իսկապես, ամենաանօգնական երեխան էր՝ բոլոր չափումներից դուրս տաղանդով օժշտված երեխա:
Տեսել եմ անգամ նրանց մայրիկին՝ Սանամ տատիկին, որը Ֆրունզի աղջկան բերում էր մեր բակ, որ միասին խաղայինք: Ու զարմանում էի, թե այս գործարանային ճաշարանի աման լվացող, մի բուռ կնոջից ինչպես է աշխարհ եկել Ֆրունզի նման հսկա տիեզերքը:
Հիշում եմ, թե ինչպես էր ամեն անգամ Նոր տարվա օրերին Կլարան մորմոքվում, թե՝ ,,էս անգամ էլ ախպորս ժողովրդականի կոչում չեն տա,, ու անհամբեր սպասում էր ,,Վրեմյա,,-յի հաղորդմանը:
Այդ հիմա է, որ արկղերով կոչումներ են բաժանում, բայց Ֆրունզ չկա:
Գնահատականներում ժուժկալ Հենրիկ Հովհաննիսյանը առանձին դեպքերում է խոսքեր շռայլել: Ահա՛.
«Մհեր Մկրտչյանը այն դերասանական տեսակին էր պատկանում, որին սովորելը նույնիսկ կարող էր խանգարել: Նա ինքն էր՝ ինքնատիպ, ամբողջական, մի հանճարեղ ֆոլկլորային ծնունդ, որը երբեք չէր մշակել իր շնորքը, իր վարպետությունը, բայց ամենաբարդ դերասանական խնդիրներն առաջադրում էր եւ լուծում շատ հեշտ, աներեւակայելի հեշտ, այնքան, որ նրան նայելիս թվում էր, թե խաղալը իսկապես շատ հեշտ բան է:
Չափազանցումներից մենք վախենում ենք, բայց իմ կարծիքով նա իմ սերնդի դերասաններից միակն էր, որ բացարձակորեն օժտված էր, անտարակուսելիորեն տաղանդավոր:
Նա առանձին էր եւ չէր դասվում որեւէ շարքի: Ինքն էր եւ իր նման, եկավ ու գնաց»:
Ծնունդդ շնորհավո՛ր, ԱՐՏԻՍՏ
Կիմա Եղիազարյան

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS

Բաժնի պետն ասումա դու պրիզնատ արի, ես քեզ ստեղից չոր դուրս կհանեմ․ արցախցի ծեծված երիտասարդ

ԴԱՀԿ-ի Միհրանի բացահայտումները Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մասին. PROGRESS

Ալիևը Փաշինյանին պարտադրում է նոր զիջումներ․ինչի՞ դիմաց, կա՞ արդյոք գաղտնի գործարք․ PROGRESS

Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն

Ավտոերթ ի պաշտպանություն Վ․ Ղուկասյանին, կրկին Սերժիկը հասավ օգնության, ԱԺ պիտի կազմալուծվի.Vardan Hakobyan

Բոլորս միասին կանգնենք Սերոբ Գասպարյանի կողքին․ Գևորգ Գրիգորյանը՝ սպասվող դատի մասին և ոչ միայն.asekose

Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը


