- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-13 09:53:00Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
- 2024-12-12 21:32:00Էրդողանը կմտնի՞ Երևան
- 2024-12-08 01:58:00Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են քննության աջակցության վարչության գործառույթները, դերակատարությունը՝ տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով քննիչներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում։
«Աջակցության վարչության գործառույթների բովանդակությունը հենց իր անվան մեջ կա. պետք է աջակցենք տեղերում գործեր քննող քննիչներին։ Այսօր ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի թիվն աննախադեպ շատ է, և դեռ ավելանալու միտում կա։ Ամեն օր ստանում ենք տասնյակ դիմումներ քաղաքացիների կողմից՝ առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով կատարված հանցագործությունների վերաբերյալ և պարտավոր ենք մոբիլիզացնել մեր հնարավորություններն ու յուրաքանչյուր դեպքով ողջամիտ ժամկետներում ապահովել բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացումը»,-ասել է ՔԿ նախագահը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում հարուցված քրեական գործերը մեծամասամբ վերաբերում են տնտեսական բնույթի հանցագործություններին, կոռուպցիոն դրսևորումների միջոցով պետական բյուջեից կատարված բազմադրվագ հափշտակություններին։
«Միայն մեկ քրեական գործի շրջանակներում առգրավված փաստաթղթերը հասնում են մի քանի տասնյակ հազարի, որոնք քննության առարկա են, բայց այդ քրեական գործերի քննությունը չի կարող տևել տարիներ։ Յուրաքանչյուր գործով պետք է ապահովվի մինչդատական վարույթի պատշաճ իրականացումը՝ ողջամիտ ժամկետներում։ Հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է կարողանանք պարզել առերևույթ չարաշահումների, հափշտակությունների իրական հանգամանքները, հիմնավորվելու դեպքում՝ պետությանը պատճառված վնասի իրական ծավալները, առնչություն ունեցած, հնարավոր կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց շրջանակը և նրանց գործողություններին տանք համարժեք իրավական գնահատականներ»,- նշել է ՔԿ նախագահը՝ հանձնարարելով վարչությանն իր գիտական ներուժն օգտագործել քննիչներին գործնական աջակցություն ցուցաբերելու հարցում։
Հ.Գրիգորյանը հատուկ կարևորել է քրեական գործերի առանձնահատկություններով պայմանավորված քննության մեթոդիկայի, տակտիկական նոր մոտեցումների մշակումը, որը կօգնի քննիչներին՝ ճկունություն ցուցաբերել իր ամենօրյա քննչական գործողությունները պլանավորելիս։ ՔԿ նախագահն անդրադարձել է նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և ընդգծել առկա քրեագիտական հնարավորություններն արդյունավետ և նպատակային կիրառելու անհրաժեշտությունը։
Նա հանձնարարել է քննության աջակցության վարչության ծառայողներին՝ առանձնապես ծանր և ծանր հանցագործություններ գրանցվելու դեպքում անմիջապես մեկնել դեպքի վայր և քննիչին հենց տեղում՝ դեպքի վայրի զննության ժամանակ, ցուցաբերել գործնական աջակցություն՝ քննչական կոմիտեի տեխնիկական հնարավորությունների կիրառմամբ։ «Քննիչների մեծ մասը, այո, երիտասարդ են, բայց ունենք նաև փորձառու կադրեր և քննության աջակցության վարչությունը, իր կադրերի տեսական, քրեագիտական գիտելիքներով, պետք է աջակցի քննիչներին, որը կօգնի նաև նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը»,- նշել է Հայկ Գրիգորյանը։
ՀՀ ՔԿ նախագահը միաժամանակ հանձնարարել է վարչությանը ուսումնասիրել ոչ ակներևության պայմաններում տարիներ առաջ կատարված առանձնապես ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ սպանությունների դեպքերի առթիվ հարուցված և չբացահայտված քրեական գործերը, ապացույցները վերստին դարձնել հետազոտման առարկա՝ օգտագործելով փորձագիտական կենտրոնի ժամանակակից հնարավորությունները։ ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիների ընթացքում բավական զարգացել են տեխնիկական հնարավորությունները, և այդ ներուժը պետք է օգտագործել՝ կատարված սպանությունները բացահայտելու համար։
Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս
Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ
Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ
ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան
Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում
Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները
«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին
ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն
Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին
Պաշտոնական հաղորդագրություն Արցախից
Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել
ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր
ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել
ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև
Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ
Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա