- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:37:00Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-16 17:11:00Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
- 2024-11-13 12:28:00Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայկական ժողովրդական երգերի անվանի կատարողների շարքում իր ուրույն տեղն ունի երջանկահիշատակ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ծննդյան 85-րդ տարելիցին էր նվիրված Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 23-ին կայացած «Հորս երգն իմ հուշերում» խորագիրը կրող երեկոն: Լեփ-լեցուն դահլիճում ներկա էին ժողովրդական երգերի սիրահարները, սփյուռքահայ մեր շատ հայրենակիցներ, ովքեր, երեկոյի վերջում արտահայտելով իրենց խանդավառությունը, հիացմունքով էին խոսում երգչուհիներ Անահիտ Սահակյանի, Եվա Եգանյանի, երգիչներ Արսեն Գրիգորյանի, Մուրադ Մալխասյանի, Արտակ Ստեփանյանի, Նորայր Դավթյանի ղեկավարած Հայաստանի «Ազգային նվագարանների պետական նվագախմբի», մաեստրո Գևորգ Մանասյանի անզուգական կատարումների մասին և բարեբախտություն համարում հե՛նց այս օրերին Երևանում գտնվելու պատահականությունը:
Երեկոն առավել իմաստավորվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի երախտագետ որդու՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած ժողովրդական երգիչ Արմեն Հովհաննիսյանի ներկայությունից, ում հնչեղ և միաժամանակ թավշյա ձայնով կատարած հայկական ժողովրդական զուլալ երգերին ունկնդիր հադիսատեսները նաև իրենք էին ինքնամոռաց երգում: Երեկոյի գույներին մի նոր երանգ հաղորդեցին Արմեն Հովհաննիսյանի 10-ամյա թոռան՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ծոռնիկի՝ Էրիկի կատարած ժողովրդական երգերը:
Երկու տասնամյակից ավելի Միացյալ Նահանգներում բնակվող Արմեն Հովհաննիսյանն, իր հոգու ձայնին ականջալուր, կազմակերպելով Րաֆֆի Հովհաննիսյանին նվիրված այս հրաշալի երեկոն՝ դրանով նաև իր հարգանքի տուրքը մատուցեց ներկա օրերում երբեմն մոռացվող ժողովրդական երգերին և շատերի հոգում բույն դրած կարոտախտին ճախրելու թևեր տվեց: Երախտագետ զավակը, տասնամյակներ շարունակ ժողովրդական երգերի պահապաններից և տարածողներից մեկը լինելու համար, երեկոյի ընթացքում պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Գեղարքունիքի մարզի իր հարազատ ծննդավայրի՝ Լճաշեն գյուղի վերանորոգված Մշակույթի պալատն այս օրերին անվանակոչվեց մեծ երգչի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի անունով. մեծ էր այդ հանդիսավոր արարողությանը մասնակցողների, առավել ևս՝ երգչի որդու հուզմունքը: Երախտագետ լճաշենցիները, ովքեր նույնպես ներկա էին երեկոյին, աննկարագրելի, անթարգման ոգևորությամբ էին ծափահարում յուրաքանչյուր կատարողի և, ընդհանրապես, ողջ դահլիճում թևածում էր հին օրերի , հարազատ երգերի կարոտը:
Որքան էլ աշխարհը սրընթաց վերելքներ ունենա, որքան էլ ժամանակը փորձի նորովի սրբագրել ժողովրդական մեղեդիներն ու նոր գույներ հաղորդի դրանց, միևնույն է, հայկական երգի ակունքներից եկող զուլալ կատարումները միշտ մնայուն ու անանց արժեքների գանձարանում իրենց ուրույն տե՛ղն են ունենալու, ապրելու են հայի ու Հայաստանի հարատևությամբ, և Երկիր մոլորակի ամենահեռավոր անկյուններում անգամ հայը երգելո՛ւ է իր երգն անվախճան:
Կարինե Ավագյան
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները
Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur
Ալե՛ն, արա՛, դու տղա չե՞ս, բա սաղ երկիրը հանձնել եք ու հլը վիրավորվու՞մ եք․ Դավիթ Մկրտչյան
16-ամյա աղջկա սպանության հետքերով.մեղադրյալներն արդարացվել են,գործը քննած անձանց պաշտոնը՝ բարձրացվել.Factor TV
«Քեզ բացի ջանից». Մարտին Մկրտչյանի նոր երգը
Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանւ կլինի շատ կոշտ».Մեսրոպ Մանուկյան
Դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար
Մանրամասներ՝ զրոներում նստած Արտակ Գալստյանի մասին. Գայանե Զարգարյան
Հովիկ Աբրահամյանից դատախազությունը պահանջում է 59 անշարժ գույք, 21 մլրդ դրամ և այլն
Ահաբեկչության նախապատրաստում