USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեր օրենսդրությունը թույլ չի տալիս երկրում չգտնվող անձանց հանել ընտրացուցակներից. ՀՀԿ
2016-02-08 16:50:00
Տպել Տպել

Ընտրացուցաները մաքրելու վերաբերյալ շատ կարեւոր են միջազգային մեր գործընկերների զեկույցները, մոտեցումները, բայց դրանց լուծումները դեռ պետք է գտնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի  ղեկավար Հովհաննես Սահակյանն՝ անդրադառնալով  2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի վերաբերյալ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական  զեկույցին։

«Ես մեկ անգամ եւս նշում եմ, որ զեկույցում բարձրացված հարցերը  պետք է լուծվեն Ընտրական օրենսգրքի քննարկման շրջանակում, քանի որ այսօրվա օրենսդրությունը շատ բան արգելում է։ Մենք պետք է հասկանանք՝ ընտրացուցակների մաքրման որ չափանիշն ենք ընտրում։ Այն մարդկանց, որ վերջին վեց ամսվա ընթացքում  հանրապետությունում չե՞ն գտնվում, թե՞ վերջին մեկ տարին կամ մեկ ամիսը չեն գտնվում։ Եթե նրանց հանում ենք ցուցակներից ու  10-20 հազար մարդ  ընտրության օրը վերադառնում է Հայաստան, ինչպես  է ներգրավվելու ընտրության պրոցեսի մեջ։ Դա մեկ օրում կամ մեկ գրիչի շարժմամբ չես կարող լուծել»,-ասաց Հովհաննես Սահակյանը։

Հարցին, թե Հանրապետական կուսակցությունը ընտրական օրենսգրքի շրջանակներում պատրա՞ստ է հաշվի առնել զեկույցում տեղ գտած ուռճացված ցուցակները մաքրելու մտահոգությունն, Սահակյանը պատասխանեց. «Ցուցակների մաքրման հարցադրումը չի վերաբերում մահացած մարդկանց ցուցակներում գտնվելուն, այլ օրինակ, կան ՀՀ քաղաքացիներ, որոնք գնացել են արտագնա աշխատանքի։ Մեր  օրենսդրությունը թույլ չի տալիս երկրում չգտնվող անձանց հանել ցուցակներից։ Հետեւաբար այս մոտեցումը քննարկման առարկա է, պետք է հասկանանաք՝ որ չափանիշն ենք ընտրում։  Այդ բոլոր հարցերը քննարկման առարկա են»։

Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցում անդրադարձ կա նաեւ ուռճացված ցուցակներին․

«Մտահոգություն է առաջացնում հնարավոր շահարկման այն փաստը, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, որոնք իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում: Քաղաքական կուսակցությունները եւ քաղաքացիական հասարակությունը վերահաստատել են իրենց վաղեմի առաջարկությունը՝ հասարակական ստուգման համար հանրությանը ներկայացնել քվեարկած անձանց ցուցակները, որը կարող է ծառայել երաշխիք՝ ընդդեմ ընտրախախտումների։ Իշխանությունների շարունակվող դժկամությունը՝ քննարկել այս եւ այլ հնարավոր երաշխիքները կանխարգելելու շահարկումները, խարխլում է հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»,-նշված է զեկույցում:

Այս նյութը դիտել են - 1542 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook