- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը, այդ մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, ուն նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին:
«Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար եւ բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարեւանների հետ: Եւ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին», - հայտարարել է Թրեյսին:
Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպանները առաջադրվում են նախագահի, սակայն հաստատվում Սենատի կողմից: 24 տարվա հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունեցող Լին Թրեյսին ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով:
Սենատում ավանդույթի համաձայն Թրեյսիին աջակցում էին ընտանիքի անդամները. մայրը՝ Քերոլ Սյու Թրեյսին եւ քույրը՝ Նիդա Ջեբսքին: Իր ելույթում դիվանագետն ընդգծեց, որ շատերի նման ոգեւորված էր Հայաստանի «Թավշյա հեղափոխությամբ», ավելացնելով, որ Հայաստանին առջեւում դեռ մեծ աշխատանք է սպասում՝ անցած վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար: «Իսկ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ազատության ձգտմանը»:
Սենատոր Էդ Մարքին հետաքրքրվեց, թե արդյոք հաշվի առնելով «Թավշյա հեղափոխության» արդյունքները Պետքարտուղարությունը նախատեսում է ավելացնել Հայաստանին տրվող օգնության չափը.
«Ամերիկայում հայերը հավանաբար ամենից հաջողակ էթնիկ խումբն են եւ մեզ անհրաժեշտ է օգնել հայերին նույնչափ հաջողակ լինել սեփական երկրում եւ վայելել Աստծո կողմից տրված իրենց տաղանդները նաեւ սեփական երկրում»:
Լին Թրեյսիի խոսքով, Միացյալ Նահանգները կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղություններով, որոնք օգնում են պահպանել ժողովրդավար հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռություն ու հաշվետվությունը.
«Կոռուպցիայի դեմ պայքար՝ մի բան, որը այս նոր կառավարությունը նույնպես առաջնահերթություն է որակել, եւ մենք փորձում ենք աջակցել նրանց այս ուղղությամբ: Քաղաքացիական հասարակության ամրապնդում. այդ ձեւավորված հասարակությունը կարեւոր դեր խաղաց անցած իրադարձություններում: Եւ՝ անկախ լրատվամիջոցների աջակցություն»:
Սենատոր Բոբ Մենենդեզը լսումների ընթացքում հատուկ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, մի հարց, որն ըստ սենատորի պետք է պատմական լուծում ստանա: Այս հարցի վերաբերյալ Լին Թրեյսին նշեց.
«1915 թվականի սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի վատագույն դաժանություններից մեկն էին, երբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ եւ կես միլիոն հայ արտաքսվել, սպանվել կամ մահվան էր ուղարկվել: Ինչպես այս տարի Հայերի հիշատակի օրն ընդգծել էր նախագահ Թրամփը, նման դաժանությունները չպետք է կրկնվեն»:
Դեսպանի թեկնածուն նշեց, որ հաստատման դեպքում խոստանում է իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ «ճանաչելու եւ հարգելու կորուստները եւ տառապանքները» եւ մասնակցելու է զոհերի հիշատակի միջոցառումներին:
Սենատոր Մենենդեզի կարծիքով սակայն, Վաշինգտոնի մոտեցումը պետք է փոխվի.
«Մենք ունենք պատմական իրականություն. մեկ եւ կես միլիոն մարդ սպանվել է, դա ցեղասպանություն է: Եւ ահա մենք ուղարկում ենք դեսպանին այդ երկիր, նա այցելում է Հայ ժողովրդի հոլոքոստի հուշարձանը, բայց նա չի կարող այն ցեղասպանություն անվանել: Բավականին զավեշտալի է: Եթե մենք ի վիճակի չենք ճանաչել անցյալը, մենք չենք կարող ազատվել դրանից: Մեզ անհրաժեշտ է փոխել այս իրավիճակը: Կարծես թե՝ մենք չենք կարող այդ բառը մեր շրթունքներով արտասանենք. Հայոց ցեղասպանություն: Ահա թե ինչ է տեղի ունեցել»:
Սենատորներն իրենց վերջնական կարծիքը կարտահայտեն քվեարկությամբ ավելի ուշ, երբ գրավոր պատասխան ստանան նաեւ իրենց կողմից թեկնածուներին ուղղված մի շարք գրավոր հարցերին:

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


