USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սփյուռքահայ մասնագետները սկսեցին աշխատել ՀՀ կառավարությունում
2020-09-02 12:49:00
Տպել Տպել

Սեպտեմբերի 1-ին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքահայ մասնագետների «Ի Գործ» ծրագիրը: Առաջին փուլով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են, տեղեկացնում են գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Մասնագետներ են ժամանել Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդեռլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել հայրենիք և միանալ ՀՀ կառավարության աշխատանքներին:
Առաջին փուլի մասնակիցներն աշխատանքի են անցել վարչապետի աշխատակազմում, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Շրջակա միջավայրի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Էկոնոմիկայի նախարարություններում, Կենտրոնական բանկում, Կրթության տեսչական մարմնում, Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակներում:
Ծրագրի առաջին փուլի մասնակիցներին ընդունեց և բարի գալուստ մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հանձնակատարը հույս հայտնեց, որ նրանք հայրենիքում կունենան անփոխարինելի աշխատանքային փորձառություն:
Իրենց հերթին մասնակիցներից շատերը նշեցին, որ այս ծրագիրը հայրենադարձվելու ճանապարհի իրենց մեկնարկն է, և սեփական ապագան տեսնում են Հայաստանում:
Այնուհետև «Ի Գործ»-ցիներին ներկայացվեց աշխատանքի ժամանակացույցը և պարտականությունները:
«Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Գապագեանը և RepatArmenia հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը մասնակիցներին մանրամասնեցին հայաստանյան պետական մարմիններում աշխատելաոճի առանձնահատկությունները և միջավայրին արագ ինտեգրման համար գործնական խորհուրդներ տվեցին:
COVID-19-ով և օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ:

Այս նյութը դիտել են - 4794 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook