USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երկու խմբի բերել ու իրար խփել եմ տվել. Հակոբ Հակոբյանը(Ճոյտ) մանրամասներ է պատմում...
2016-02-15 00:12:00
Տպել Տպել

Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) սցենարով և ֆինանսավորմամբ Ցեղասպանության մասին նկարահանված «Հիշողություն» ֆիլմի «փակ» դիտումները շարունակվում են:


Իսկ, թե ինչո՞ւ ֆիլմն այդպես էլ մեծ էկրան չի բարձրանում, պատմաբաններն ինչո՞ւ ուղղություն չտվեցին «նորահայտ» սցենարիստին, ինչպե՞ս պարզվեց, որ Էրդողանը հայ է, ինչի՞ մասին է լինելու երկրորդ ֆիլմն ու, թե ինչո՞ւ է նախկին պատգամավորը հրաժարվում օգնել անօթևաններին՝ ստորև.

Պարոն Հակոբյան, որքա՞ն ժամանակ է պահանջվել սցենար գրելու համար և արդյոք համագործակցե՞լ եք պատմաբանների, քաղաքագետների հետ:

-Սցենար գրելու համար պահանջվել է 10 տարի: Գրվել է իրական պատմությունների հիման վրա: Ինչ վերաբերում է պատմաբանների, քաղաքագետների հետ համագործակցությանը, ես միշտ ասել եմ, որ ֆիլմ ենք ցանկանում նկարահանել ու այն մարդիկ, ովքեր շահագրգռված են, կարող են գալ, խորհուրդներ տալ, առաջարկություններ անել, ոչ թե հետո քննադատել: Մենք պատրաստ էինք ամեն կերպ ընդառաջել նրանց՝ հոգալով անգամ տեղափոխման հարցը: Ցավոք, ոչ ոք չարձագանքեց: Ստիպված մեր իմացածով նկարահանեցինք ու նրանք , ովքեր կարող էին օգնել մեզ, ուղղություն տալ ու չեկան, ուրեմն ամոթ իրենց:

Միգուցե Դո՞ւք առաջին քայլը կատարեիք, որովհետև շատերը պատմական փաստերի բացթողումներ էին տեսնում:

-Ֆիլմի ուղղվածությունն ավելի շատ քաղաքական է.ԱՄՆ-Հայաստան-Թուրքիա: Այնտեղ մի տեսարան կա, երբ որ Թալեաթը ԱՄՆ դեսպանի հետ զրույցի ժամանակ բղավում է ու ձեռքը սեղանին խփում: Այս կերպ մենք ցանկացել ենք ասել, որ այսօր էլ Թուրքիան պարբերաբար բղավում է ու ձեռքը խփում սեղանին և դրա համար ամերիկյան իշխանությունն իրական փաստերի հետ հաշվի չի նստում: Մենք այս կերպ ցույց ենք տվել, որ տեսե՛ք, 100 տարի առաջ բղավել է, հիմա էլ նույնն է շարունակում: Մինչ օրս էլ գոռոցն ու ձեռքով հարվածելը շարունակվում է:

Ձեր զրույցներից մեկում ասել եք, որ սցենարը գրվել է 10.000 հոգու պատմությունների հիման վրա: Քանի՞սն են եղել ականատես:

-Ականատեսները շատ են: Մենք, կարելի է ասել, 1 միլիոնից ավելի գաղթական ունենք: Չպետք է թողնել, որ պատմությունը մոռացվի: Եթե մենք մոռանում ենք անցյալը, նշանակում է՝ մոռանում ենք մեր ամեն ինչը:

Ֆիլմում ներկայացված է խորամանկության դիմող, դժվար վիճակում կյանքի գնով ելք փնտրող հայ կնոջ կերպարը: Հիշենք՝ թեկուզ թշնամուն ոչնչացնելու համար օձի օգնությանը դիմելը, թուրք զինվորին խաբելը և այլն: Ինչո՞ւ չկա իր ընտանիքին կյանքի գնով պահող հայ տղամարդու հերոսական կերպարը:

-Ոչինչ անել հնարավոր չէր: Պետք չէ մոռանալ, որ շատերին բանակ էին տարել, ով զենք ուներ՝ ձեռքից վերցրել էին: Եթե ուշադիր եք եղել, ապա, երբ խուճապ է առաջանում, ոմանք ցանկանում են անգամ դավանափոխ լինել: Հերոսներից մեկը, երբ ասում է կռվենք՝ հարցնում են՝ ինչո՞վ, գրիչով, թե՞ խաչքարերով: Այսինքն, սրանով աշխարհին ևս մեկ անգամ ցույց ենք տվել, որ հայ ժողովրդը դեռ 100 տարի առաջ երբեք չի մտածել պատերազմի մասին, փոխարենը կարևորել է գիրը, գրականությունն ու կրթությունը: Թուրքը սուր էր ստեղծոմ, հայը՝ գիր ու գրականություն: Ցույց ենք տվել նաև այն, որ երբ հայը գաղթել է այդ տարածքից, կրթությունն առաջընթաց չի ապրել, թուրքը չի կրթվել, հակառակ դեպքում համարձակություն կունենար ու կընդուներ Ցեղասպանությունը:

Ըստ Ձեզ՝ լա՞վ է կիրթ, հանդուրժող լինելն ու նման իրավիճակում չպայքարելը:

-Մենք պետք է կռվի պատրաստ լինենք: Կարծում եմ՝ մեր պապերի՝ միայն գրքով «կռվել»-ը սխալ է:

Ֆիլմում հնչում է նաև Էրդողանի անունն ու հերոսներն ակնարկում են նրա հայ լինելու հանգամանքը: Խոսքը Թուրքիայի ներկայիս նախագահի մասի՞ն է:

- Սա միլիոնից ավելի հայերից մեկի ազգանունն է: Դիտողները թող որոշեն, թե ո՞ր էրդողանն է:

Ֆիլմն ավարտվում է թուրքի Հայաստան գալով, Ծիծեռնակաբերդ այցելելով ու ներողություն խնդրելով: Ձեր կարծիքով՝ կգա՞ այդ օրը:

-Խելացի, քաղաքականապես զարգացած թուրքեր կան արդեն, ովքեր ընդունում են հայոց ցեղասպանությունը, բայց քաղաքական մեծամասնությունը դեռևս ուժի չի գտնում կատարել այդ քայլը:

Թուրքերն արյան մեջ թաթախված ժողովուրդ են: Մեր ֆիլմը Դիարբեքիրում կատարված դեպքերի մասին էր, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ այնտեղ ամեն օր քրդեր են սպանվում: Այսինքն, 100 տարի առաջ կատարվածը կրկնվում է: Թուրքը մնացել է նույնը: Միակ պետությունն է, որ բոլոր հարևանների հետ խնդիր ունի.դա նրանց կիսավայրենի քաղաքականություն վարելու արդյունքն է: Տեսեք՝ խփեցին ռուսական Սու-24 ինքնաթիռը, բայց ինչո՞ւ, չէ՞ որ այն որևէ վտանգ չէր ներկայացնում:

-Ի վերջո, ինչո՞ւ արգելվեց ՁԵր ֆիլմի ցուցադրությունը:

-Ցուցադրությունը ոչ ոք չի արգելել: 100-րդ տարելիցն էր, կար պետական ծրագիր, դրա համար հարմար գտանք չխանգարել Ցեղասպանության հանձնաժողովի աշխատանքներին: Մեր ձգտումը՝ անել լավ գործ, գուցե վատ ավարտ ունենար ու խնդիրներ առաջացներ: Ուստի, նախատեսում ենք այս տարի՝ ապրիլ ամսին ցուցադրել:

Ասեկոսեներ են պտտվում, որ ևս մեկ ֆիլմ եք որոշել նկարահանել: Ինչի՞ մասին է:

-Գր.Լուսավորչի…կխաղան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները: Արդեն պատկերացնում եմ, թե ինչպես է Լուսավորիչն Աստծո հետ խոսում ու ուզում է հասկանալ, թե դժոխքն ու դրախտը ինչով են իրարից տարբերվում: Հրեշտակը գալիս ու մանրամասնում է: Ասեմ նաև, որ պատմաբաններ կան, ովքեր օգնում են ֆիլմի ստեղծման գործում.նրանք 2 խմբի են բաժանվել: Մի մասն ասում է, որ Գր.Լուսավորիչը շատ վատ մարդ է, մյուս մասն էլ, թե՝ լավն է: Հիմա բերել եմ 2 կողմերին ու խփում են իրար, ես էլ գնում նստում ու լսում եմ: Տեսնենք՝ վերջում ինչ դուրս կգա:

Կարելի՞ է ենթադրել, որ Աստծուն հավատում եք:

-Դե գիտեք ոնց, երբ որ մեր գործերը լավ են լինում՝ ասում ենք Աստված մեզ լավ է նայում: Իսկ, երբ գործերը վատ են լինում՝ ասում ենք Աստված չկա: Ես այդ մարդկանցից եմ.օրվա կեսին կարող եմ ասել՝ կա, մյուս կեսին ասեմ՝ չկա:

Պատկերացնենք՝ օրվա այն հատվածն է, երբ հավատում եք Աստծուն, ավելին, նա Ձեր առջև է, ի՞նչ կխդրեք նրանից:

-Օ՜յ, ինչ կարելի է խնդրել…Նախ պետք է իմանալ՝ այն, ինչ կխնդրենք, Աստված մեզ դա կտա, թե՝ ոչ: Պետք չէ խեղկատակի վերածվել, խնդրել ու մերժվել: Եվ, եթե իմանամ, որ ինչ խնդրեմ՝ կտա, ազգիս, ժողովրդիս հաջողության համար երևի խոսենք:

-Պարո Հակոբյան, գուցե դարերով հետ գնալու փոխարեն մեր ժամանակները ներկայացնեի՞ք.օրինակ այն, թե ինչպես է օլիգարխը սպանում, թալանում, ծեծում ու անպատիժ մնում:

-Մենք այս ժամանակը բաց կթողնենք, ուղղակի վախենում եմ՝ հետագայում եթե ցանկանանք մի հին ֆիլմ նկարել, շենք-շինություն չլինի..ամեն ինչ վերացնում են: Ախր հնությունը պետք է պահպանել, պետական ծրագիր պետք է լինի: Քանդում են ամբողջ շենքը, մի փոքր դիմացի հատված են թողնում, թե տեսեք...խեղկատակություն է: Զբոսաշրջիկները հնություննները տեսնելու համար են որևէ երկիր գնում, ոչ թե ժամանակակից շենք տեսնելու: Հլը մի բան էլ իրենց նոր սարքած շենքերը պետք է քանդեն, որ հնին չխանգարի:

Եթե ձեր այս երկրորդ ֆիլմն էլ քննադատեն՝ կարո՞ղ է վերադառնաք ԱԺ:

-Դե, այդ երկուսն իրար չեն խանգարում: Տեսե՛ք , մարդիկ կան, ովքեր գնում են հարսանիք հենց խորովածը կերան-կշտացան, մի հատ խոսելու են հարսի զգեստից, քթից, հետո մտածում են, թե ամուսինն ինչքան է վախենալու առավոտյան, երբ նրան առանց շպարի տեսնի, ապա անդրադառնում են հարսնաքրոջը, քավորին: Ընթացքում նայում են, թե տվյալ ռեստորանում քանի հոգի են տեղ անում, ինչքան են եկել ու ռեստորանի տերն ինչքան փող աշխատեց: Էս ա մեր ժողովուրդը.պատրաստ է յուրաքանչյուրին քննադատել:

Այսինքն, չեք վերադառնա:

-Պետք է նայենք՝ այնտեղ իմ կարիքը կա, թե ոչ, հետո՝ իմ վերադառնալով չէ.հասարակության պահանջը պետք է լինի: Ավելին, այդ 131 հոգու մեջ պետք է քո տեղն ունենաս.դա այդքան էլ հեշտ չէ: ԱԺ-ում մարդուն կարող են խեղկատակի վերածել.դու պետք է պատրաստ լինես կոլեգաների, քաղաքական հակառակորդների, լրագրողների կողմից պատրաստվող յուրաքանչյուր փորձության: Այ, օրինակ երբ ԱԺ պատգամավոր էի , լրագրողներից մեկը գրել էր, թե ես ծխախոտը ծխելով գալիս եմ, հետո գցում եմ գորգին ու հանգցնում: Հարցնում եմ՝ աղջիկ ջան, ինչո՞ւ ես նման բան գրել, պատասխանում է, թե ասել են՝ այդպես եք արել: Ասում եմ՝ բայց ես ընդհանրապես չեմ ծխում: Դարձավ թե, վայ, մոռացել էի, որ չեք ծխում:

-Շատերն ասում են, որ այդքան մեծ գումարներ ծախսելու ու ֆիլմ նկարահանելու փոխարեն արժեր անօթևաններին օգնել, գիտությանը, մշակույթին...

-Ի՞նչ է նշանակում՝ անհատ քաղաքացին օգնի գիտությանն ու կրթությանը: Կա պետություն, կա բյուջե: Անհատն ի՞նչ իրավունք ունի գնա ու Կառավարության գործերն իր վրա վերցնի: Նույնը նաև անօթևանների դեպքում: Ստացվում է այնպես, որ մենք մեր դարդ ու ցավը պետք է թողնենք, ընկնենք ուրիշի դարդ ու ցավի հետևից: Պետությունն ինքը պետք է իմանա բոլոր խնդիրներն ու լուծի: Մենք ձևականությունների հետևից չենք ընկնում: Խորհուրդ կտայի 1991-2007թթ. իմ կատարած գործերի, օգնության վերաբերյալ հարցում անցկացնեիք ու ինչ ասեին՝ գրեիք.լավ, թե վատ:

-Գիտությունից փախչում եք, բայց, կարծեմ դեռևս 2013 թվականին «Լուսակերտ» թռչնաֆաբիրկայի նախկին սեփականատիրոջ՝ Խաչիկ Մանուկյանի հետ Մամիկոնյանց փողոցում 17 հարկանի շենք էիք որոշել կառուցել, որի տանիքում աստղադիտարան էր լինելու, իսկ հեռադիտակներն աստղերը լուսանկարելու հնարավորություն են ունենալու: Որոշումն ի կատար ածվե՞ց:

-Շենքի կառուցումն ընթացքի մեջ է: Իսկ աստղադիտակներն անպայման կբերվեն, դե գիտեք, սիրողական են լինելու:

Անի Կարապետյան

 

Asekose.am

Այս նյութը դիտել են - 1307 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook