USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Քոչարյանի վերելքն ու Նիկոլի անկումը
2021-06-14 23:57:00
Տպել Տպել

Հունիսի 20-ի ընտրություններին մնացել է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ, և արդեն իսկ կարելի է հստակորեն արձանագրել, որ հաղթելու ամենամեծ շանսերն ընդդիմությանն են, իսկ գործող իշխանությունների վարկանիշն անկում է ապրում ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ. մի կողմից՝ բարձրանում է  Քոչարյանը, մյուս կողմից՝ զրոյանում Նիկոլը:

Սեփական ռեյտինգի ֆանտաստիկ անկման մասին, իհարկե, շատ լավ տեղյակ են քայլականների թիմում, ուստի՝ բնավ պատահական չէ, որ հատկապես վերջին օրերին նրանց կողմից իրականացվող քարոզարշավն աչքի է ընկնում առանձնակի ցինիզմով ու ագրեսիվությամբ, որի թերևս ամենացայտուն օրինակներից է մուրճով տրյուկը: Աշխատանքային այդ գործիքը դառնում է իշխանությունների վախճանի յուրատեսակ խորհրդանիշը:
Միաժամանակ հասկանալի է, որ ընտրարշավի ընթացքում փաշինյանական թիմի և անձամբ Նիկոլի կողմից թափվող ողջ լուտանքն ու մաղձը ոչ մի գործուն ազդեցություն չեն կարող թողնել ընդհանուր պրոցեսի վրա՝ պրոցես, որի ավարտին ՀՀ ղեկավար է դառնալու Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը: Ինչպես ասում են, իշխանությունն բղավում է, իսկ քարավանն՝ առաջ ընթանում: Ասել կուզի՝ այն ամբողջ բացասականը, որին ականատես ենք դառնում իշխանական քարոզարշավի ընթացքում, դուրս է գալու հեղինակների դեմ, նրանց է առաջին հերթին վնասելու ու ջախջախելու:
Ընդ որում՝ այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ նույնիսկ դրական թվացող քայլերը աշխատում են Նիկոլ Փաշինյանի դեմ. ականապատման քարտեզների փոխանակումն ընդամենը 15 գերու հետ չի կարող որևիցե քաղաքական դիվիդենտ ապահովել իշխանությունների համար, քանի որ դրա հետ կապված առաջ են գալիս բնական հարցեր, որոնց պատասխանները չեն բխում ԺՊ-ի շահերից՝ մատնելով շինծույությունը:
Անքննարկելի է, որ երկրի առաջ ծառացած հիմնահարցերի լուծումը կործանարար թմբիրից արթնացող հայ հանրությունը կապում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Նույն գերիների վերադարձի հարցն ի վիճակի է լուծել միայն այն ղեկավարը, որ, կոպիտ ասած, չի կզել Ալիևի առաջ, այլ մտադիր է քաշել նրա ականջները...
Պետությունն ակնհայտորեն անկում է ապրում, իսկ այդ անկումը կկասեցնի բացառապես Քոչարյանի հաղթանակը, որքան էլ այսօր ոմանք ջանում են սևացնել ընդդիմությանը:
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ սեփական գահավիժումը զգում են նաև Փաշինյանի թիմում, և ասվածի վառ ապացույց կարելի է համարել վերջին գաղտնազերծված ձայնագրությունը՝ Սուրեն Պապիկյան- Դիանա Գասպարյան զույգի դիալոգը: Նույնիսկ սեփական թիմում Նիկոլ Փաշինյանին չեն վստահում՝ ստիպված լինելով ընդունել այն փաստը, որ ԺՊ-ի ոչ ադեկվատ գործողությունները գործնականում հանգեցրել են պետականության փլուզմանը, և սա այն դեպքն է, երբ իսկապես այլևս անհնար է իրականությունը կոծկել ասենք ֆեյսբուքյան ֆեյքերի անգրագետ «քոմենթներով»:Այդ ֆեյքերին դեռ պետք է հայտնաբերել ու ենթարկել խիստ պատժի՝ առնվազն օնլայն միջավայրն աղտոտելու, մարդկանց նկատմամբ առցանց տեռոր իրականացնելու համար, որպեսզի հետագայում բացառվի ֆեյսբույքան ֆեյքերի ֆաբրիկաների գոյությունը մեզանում:
Այս տարիների ընթացքում արվել է ամեն ինչ՝ վարկաբեկելու Ռոբերտ Քոչարյանին, զրոյացնելու նրա գործերն ու բացառելու քաղաքական դաշտ վերադարձը: Այսօր փաստն այն է, սակայն, որ այդ քարոզչությունը, որի ակունքներում կանգնած եղել ու է ներկայիս գործող իշխանությունը արդյունք չի տվել: Այն լուտանքը, որ շարունակաբար թափվել է որոշ ԶԼՄ-ներում ու առցանց հարթակներում, սոցիալական ցանցերում, այսօր աշխատում է դրա հեղինակների դեմ, քանի որ պետական գործչի մասին հանրային կարծիքի ձևավորման հարցում էական է ոչ թե սուտն ու լուտանքն, այլ իրականությունը, և հենց այդ իրականությունն է, որ այսօր ստիպում է ողջ հանրությանը կամ առնվազը դրա ճնշող մեծամասնությանը աջակցել Հայաստանի ապագային՝ «Հայաստան» դաշինքին:

Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 3010 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook