- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Օրերս հայտնի դարձավ, որ Կառավարությունը որոշել է նոր մոտեցում ցուցաբերել պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի վճարման հարցում. այսուհետ որոշել են վերացնել պարգևավճարների տեսքով բաժանվող հավելավճարները՝ դրանք ներառելով աշխատավարձի մեջ: Այսինքն՝ եթե նախկինում պետական ծառայողները կամ պաշտոնյաները ստանում էին որպես աշխատավարձ ասենք 300 000 դրամ+ենթադրենք 150 000 պարգևավճար, ապա այժմ ստանալու են միայն «չոր» աշխատավարձ՝ 450 000 դրամի չափով:
Ակնհայտ է, թե ինչու է նման որոշում կայացվել մի պարագայում, երբ բոլորին է հայտնի, թե ինչ խայտառակ վիճակ է տիրում հասարակության ամենալայն սոցիալական շերտերի մոտ հատկապես ներկայումս չնահանջող գնաճի ֆոնին:
Ըստ էության, փորձ է արվել լուծել երկու հիմնական խնդիր:
Նախ՝ պարգևավճարը վերացնելով՝ փորձել են տպավորություն ստեղծել, թե պետությունն իբր չի գերագնահատում պետական ծառայողի աշխատուժը՝ նկատի ունենալով այն, որ պարգևավճարներ բաժանելու վերաբերյալ գաղափարը քննադատվել է բազմաթիվ անգամ, ապա՝ իշխանությունները, փաստացի բարձրացնելով պետական ծառայողների աշխատավարձերը, իրենց համար փորձում են լուծել կարևոր քաղաքական խնդիր. ցանկանում են ստեղծել սոցիալական ստատիկ շերտ, որը բոլոր դեպքերում հարկ եղած դեպքում կկանգնի իշխանությունների կողքին՝ ցուցաբերելու նրանց քաղաքական աջակցություն: Այսինքն՝ եթե կարիք լինի՝ ասենք կոնտրհանրահավաք անցկացնելու, ապա վարչական ռեսուրսի օգտագործումն իշխանությունների կողմից կարող է էապես դյուրացվել:
Ինչ վերաբերում է այս քայլի սոցիալական կողմին կամ տնտեսութան վրա հնարավոր ազդեցությանը, ապա պետք է նշել, որ սա դժվար թե մեծ ազդեցություն թողնի հանրային վճարունակության ցուցանիշի վրա, քանի որ, եթե, իսկապես ցանկություն կա՝ բարձրացնելու հասարակության վճարունակությունը, ապա ամեն բան պետք է սկսել նախևառաջ թոշակներից ու նպաստներից ու հետո միայն անցնել քիչ թե շատ բարեկեցիկ շերտի նյութական խնդիրների լուծմանը:
Մյուս կողմից՝ պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը կլիներ գուցե պատճառաբանված, եթե դրան հետևեր կադրային լրջագույն զտում ու նոր՝ շատ ավելի պրոֆեսիոնալ կադրերի ներգրավում: Բայց ակնհայտ է, որ նման նպատակ իշխանությունները չեն կարող ունենալ, քանի որ խնդիր կա՝ նախևառաջ պետական համակարգը յուրայիններով լցնելու: Իսկ ինչպես հայտնի է, ՔՊ-ի համակիրների մեծամասնությունը սովորաբար չի փայլում իր մտավոր ունակություններով: Պետք է տխմար լինել, որպեսզի այսքանից հետո համակրել:
Ներկայիս Հայաստանի պարադոքսն այն է, որ իշխանություններն անում են ամեն ինչ՝ աղքատին է՛լ ավելի աղքատացնելու, ունևորներին է՛լ ավելի հարստացնելու, իսկ դա մի սկզբունք է, որը խնդիրների լուծման փոխարեն մեծացնելու է սոցիալական լարվածությունն ու վերջնարդյունքում հանգեցնելու սոցիալական պայթյունի:

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


