- 2024-12-24 14:58:00Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Սկզբում Միքայել Մինասյանի կադրը համարված, իսկ հետո հաջողությամբ ճամբարափոխ եղած Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, «Քաղաքապետը» մոնո-ներկայացումը Երևանում, ըստ էության, տապալելուց հետո հիմա էլ բռնել է մոսկվայաբնակ հայերի պոչն ու ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում հանդես կգա ներկայացմամբ: «Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում կայանալիք ներկայացումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամկետների վերջնական հաստատումից հետո»,-նշել է Հայկոն «Ֆեյսբուքում»:
Ականատես ենք դառնում նոր «համաշխարհային աստղի» ծննդին, փաստորեն, և եզրակացնում, որ բավական տևական ժամանակ քաղաքապետի աթոռի հաշվին իր ու սերունդների բարեկեցության հարցը հաջողությամբ լուծած Հայկոն հիմա էլ ձեռնամուխ է լինում սփյուռքահայերի փողերի կլանմանը իր՝ միջինից ցածր որակի ներկայացման միջոցով յուրատեսակ ինքնափիառ կազմակերպելով:
Հայաստանում Կարգի Հայկոյի դերասանական կարյերայի փաստացի տապալումը մեծապես կապված էր նրա քաղաքական ամբիցիաների հետ, իսկ «Քաղաքապետի» երևանյան ոդիսականը ցույց տվեց, որ ազգաբնակչության ահռելի մասի համար Հայկ Մարությանն այլևս որպես կոմիկ դերասան անընկալելի է դարձել. քաղաքապետ Հայկ Մարությանը սպանել է կոմիկ Կարգին Հայկոյին, իսկ վերադարձ նախկին իմիջին ուղղակի անհնար է:
Սփյուռքում ի՞նչ է կորցրել Հայկոն, նրան միայն փող աշխատելու մոլո՞ւցքն է այնտեղ բերել, թե՞ ուզում է յուրատեսակ փորձարկում անցկացնել՝ հասկանալու իր ընկալելիության աստիճանն ու հետագա շանսերը քաղաքականությունում:
Շատ է խոսվում այն մասին, որ ցանկացած դեպքում ներկայիս իշխանությունները կրելու են պատասխանատվություն՝ չխուսափելով գործած հանցանքների ու սխալների դառը պտուղն անձնապես քաղելու հեռանկարից: Այդ իմաստով Հայկոյի պարագան կարող է ցուցիչ դառնալ, թե որքանով են նմանօրինակ հավաստիացումները կտրված իրականությունից կամ համաատասխանում դրան: Ոչ միայն հայաստանյան հանրությունը, այլև Սփյուռքն է պարտավոր արտահայտել իր հիասթափությունն ու հասկացնել ներկա ու նախկին իշխանավորներին, որ արած-չարածի համար ոչ մի ռեաբիլիտացիա էլ չի լինելու, ու բոլոր դեպքերում «հեղափոխականները» ստիպված են լինելու հնձել այն մոլախոտը, որը 2018-ից ի վեր ցանում են Հայաստանում՝ խեղդելով հայրենիքը:
Եթե իսկապես կարգին Հայկոն իր գործի նվիրյալն էր, կոչումով դերասան, ապա պարտավոր էր հեռու մնալ քաղաքականությունից այնպես, ինչպես դա արեց ասենք նույն Մկոն, որը, իր ձեռքում պահելով սեփական արժանապատվությունը, շարունակում է ցայսօր մնալ միլիոնների կողմից սիրված այն նույն կատակերգուն, ինչ որ սեփական կարյերայի սկզբից:
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին
Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել
Ոստիկանությունը՝ հանցագործություններ կոծկողի դերում. ի՞նչ կփոխի Արփինե Սարգսյանը
«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի