- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ծայրահեղ վատ վիճակի մասին իր կարծիքն է արտահայտել Հայաստան-Սփկուռք կապեը պրակտիկորեն զրոյացրած, Սփյուռքը Հայաստանից օտարած ու Սփյուռքի ներուժը վատնած Զարեհ Սինանյանը՝ կրկնելով ՔՊ-ական իր թիմակիցների անհիմն ու ձանձրալի թեզերը: Մասնավորապես՝ Սինանյանը ստեղծված կրավիճակի ողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդել է նախկինների վրա ու ասել.«Հասանք այստեղ, քանի որ 25 տարի պետությունը փոխանակ պատրաստվեր այս օրվան, 2020 թվականի պատերազմին և հետևող բոլոր իրադարձություններին, պետական այրերը զբաղվել են թալանով և պետականակործան գործունեությամբ: Հայաստանից հեռացել է միլիոնից ավելի մարդ, տնտեսությունը չի աճել, չենք ստեղծել ռազմական կարողություններ, չենք ստեղծել ժամանակակից կրթություն, հասարակություն և բանակ, արդյունքում ունենք այն, ինչ ունենք»:
Թող տպավորություն ստեղծվի, թե կա ցանկություն՝ պաշտպանելու որևէ նախկինի, քանզի նախկինների ով կամ ինչ լինելու մասին գիտի ողջ ազգը, սակայն տվյալ պարագայում Սինանյանի հայտարարությունը պետք է դասական դեմագոգիայի դրսևորում գնահատել՝ շաղախված պոպուլիզմին բնորոշ տարրերով:
Նախ՝ ակնհայտ է, որ Սինանյանի խոսքերը պարզ մանիպուլյացիա են, ապա՝ հարց է առաջանում՝ եթե անգամ նախկինները միայն թալանել էին երկիրն ու քարուքանդ արել, ապա ի՞նչ է արել հեղափոխությամբ իշխանություն վերցրած Նիկոլ Փաշինյանի թիմը վերջին 4 տարում՝ բացի ասենք պատերազմի ժամանակ Հայկակ Արշամյանի հետ միասին Սփյուռքից պատերազմի ժամանակ ստացած օգնության մսխումը կամ հարկերի հաշվին ՔՊ-ականներին պորճացնելը: 4 տարին լիարժեք բավարար էր՝ Հայաստանը նախապատրաստելու այս օրվան, եթե հատկապես հիմք ընդունենք Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումները՝ ոչ միայն 2018-ին, այլ 2021-ին տրված:
Ստեղծված իրավիճակում ռեալ գործոն կարող էր լիներ Հայաստան-Սփյուռք փոխվստահելի, ներդաշնակ ու սինթեզված աշխատանքը, բայց խնդիրն այն է, որ Զարեհ Սինանանի ջանքերով այդ ներդաշնակությունն ու սինթեզի հնարավորությունը վաղուց չգոյության են մատնված, ու նույնիսկ եթե վաղը Հայաստանը մտնի լիամասշտաբ պատերազմի մեջ, դժվար է լինելու ստանալ նույն Սփյուռքի իրական օժանդակությունը, քանզի բացասական մեծ փորձ կա կուտակված: Սփյուռքահայը չունի երաշխիք, որ այս անգամ էլ իր ուղարկած միջոցները սրա-նրա կողմից չեն վատնվի:
Ադրբեջանի լկտի պահվածքը պայմանավոված է Հայաստանում առկա համակարգային խորագույն ճգնաժամով: Թշնամին էլ աչք ու ուղեղ ունի ու շատ լավ տեսնում է, որ սրանից ավելի լավ պահ է՛լ որսալ չի լինի: Տեսնում է ու իր քայլերն է իրականացնում՝ գործնականում չհանդիպելով դիմադրության:
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից
Արևմտյան թեմի հոգևորականաց 3-րդ տարեկան ժողովը
Ո՞վ է փչում մանկապղծության փուչիկը դպրոցներում