- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, արդարացնելու համար Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանից Թուրքիա ուղարկված հումանիտար օգնության ու փրկարարների գործուղման փաստը, որը ոչ միանշանակ արձագանք է գտել հանրային շրջանակներում՝ տալով քննադատության տեղիք նաև, որպես արդարացում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը երկրորդ նախագահի օրոք է, որ առաջին անգամ հումանիտար օգնություն է ցուցաբերել Թուրքիային՝ այնտեղ ուղարկելով նաև փրկարարներ:
Ինքնին փաստը, որ Հայաստանը աշխարհի բազմաթիվ երկրների օրինակով արձագանքել է Թուրքիայում տեղի ունեցած աղետին, չէր կարող վիճելի համարվել միայն այն դեպքում, եթե Անկարայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բացահայտ թշնամական չլիներ:
Թուրքիան բաց տեքստով հավակնություններ է դրսևորում Սյունիքի հանդեպ, Թուրքիան է կանգնած 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի հետևում, Թուրքիան քաղաքական հովանավորն է Լաչինի միջանցքում տեղի ունեցողի, և վերջապես Թուրքիայի ապագայի տեսլականում Հայաստան պետության գոյություն չի ենթադրվում: Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից, մասնավորապես, 1999-ին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ դրսևորած վարքագծին, ապա պետք է արդարացիորեն արձանագրել, որ այն ժամանակ իրավիճակն այլ էր: Արցախը Հայաստանինն էր, Թուրքիան այսքան ագրեսիվ չէր, Թուրքիան Սյունիքի հանդեպ հավակնություններ չէր դրսևորում՝ գոնե բացահայտ կերպով, և վերջապես Հայաստանն այն ժամանակ հաղթանակած երկիր էր և կարող էր իրեն նման առատաձեռնություն թույլ տալ՝ հաղթողի դիրքերից:
Միով բանիվ՝ 1999-ը 2023-ի հակապատկերն էր:
Ընդ որում՝ ՀՀ իշխանությունների այսօրինակ օպերատիվությունը ճչացող է հատկապես Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հանդեպ ՔՊ-ական իշխանության դրսևորած սառնասրտության խորապատկերին, երբ նույն Խոյում նույնպես զոհեր ու մեծ թվով վիրավորներ էին եղել, բայց Հայաստանը միայն դեսպանատան մակարդկաով էր դրան արձագանքել:
Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞վ է իրականում պայմանավորված Թուրքիայի երկրաշարժի հանդեպ ՀՀ իշխանությունների դրսևորած սրտացավությունը, ի՞նչ է փորձում ՀՀ իշխանությունը հասկացնել թուրքերին:
Միանշանակ է, որ Հայաստանը որոշակի դիվանագիտություն է փորձել բանեցնել՝ ջանալով փոխել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տրամաբանությունն ու ներկա վիճակը:
Հեռահար նպատակը թշնամանքի հաղթահարումն ու երկու պետությունների՝ միմյանց հարևանությամբ գոյակցելու հնարավորության երաշխավորումն է: Բանն այն է, սակայն, որ հայ-թուրքական թշնամանքը միայն էմոցիոնալ խնդիր չէ, այն ռեալպոլիտիկի մի մասնիկ է, և նույնիսկ կույրին էլ պարզ է, թե որն է Հայաստանի մասով թուրքական պետութան վերջնանպատակը: Եթե իշխանությունները վստահ են, որ «առատաձեռն» կեցվածք ընդունելով, քայլ անելով թուրքական իշխանությունների վերաբերմունքը կարող է դեպի լավը փոխվել, ապա, անկասկած, նման օպերատիվությունն արդարացված պետք է համարել, բայց եթե թուրքերը Երևանի նմանօրինակ քայլը պետք է գնահատեն որպես թուլության նշան՝ շարունակելով ՀՀ ոչնչացմանը տանող իրենց ծրագիրը, ապա ՔՊ-ական իշխանության նման կեցվածքը չի կարող արդարացված համարվել:
Կա՞ հավանականություն, որ Թուրքիան կփոխի իր ստրատեգիական ծրագրերն ու գոնե մի փոքր բարի աչքով կնայի Հայաստանին: Կասկածից վեր է, որ նման հնարավորություն գոյություն չունի, քանի որ մեծ քաղաքականությունը, ինչպես հայտնի է, բարոյական նորմեր չի ենթադրում, բայց՝ միայն չոր հաշվարկից բխած սառնասիրտ գործողություն, իսկ այդ հաշվարկները Թուրքիային պարտադրում են լիկվդացնել Հայաստանը՝ լինի ֆիզիկապես, թե՝ բովանդակության առումով:
Գ.Մ.

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց





