USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ադրբեջանական մի քանի կայքերի թեման հայազգի փոքրիկ ռեկորդակիր Միքայել Հակոբյանն է
2023-06-24 23:51:00
Տպել Տպել

Տեսա, որ ադրբեջանական մի քանի կայքերի թեման հայազգի փոքրիկ ռեկորդակիր Միքայել Հակոբյանն է, ով վերջերս մի հարցազրույցում ասել էր, թե թշնամուն վերացնող զենք է ստեղծելու։

86 ռեկորդակիր 9 տարեկան տաղանդաշատ երեխայի խոսքը քննարկվում էր մեծ պաթոսով։ Ռուսերենով լսեցի, թե հայերը ատելություն են սերմանում իրենց ազգի հանդեպ։
Գիտեմ, որ շատ-շատերը կհակադարձեն, որ Ադրբեջանում մանկապարտեզի երեխաներից են սկսում հայատյացության քարոզը։ Դպրոցներում են բացեիբաց սերմանում նույն ատելությունը, ներկայացնելով հային` որպես թշնամու կերպար։ Նրանց դասագրքերում են հայերը վաղուց ոխերիմ թշնամիներ դարձել։
Վերոնշյալ թվարկածների և ավելիի մասին բոլորս գիտենք, բայց համաձայնվենք, որ մենք թույլ ենք տեղեկատվական ոլորտում թշնամուն հակազդելուն։ Նրանք ամենուր են ակտիվ գործում՝ կեղծելով, խաբելով, մեզ ցեխոտելով, այնինչ նրանց չարիքների մասին աղաղակելու փոխարեն` կողքով լուռ անցնում ենք, որի արդյունքում էլ թշնամին կառչում է մեր մեկ բառից, մեկ նախադասությունից...
Ես կասեի` հայ ազգը պիտի համբուրի այս գերխելացի երեխայի ձեռքերը, որով նա զենք կստեղծի թշնամու դեմ։
«Թշնամի» է նա, ով ոչնչացնում է մեկ ուրիշի, մեկ այլ ազգի, ժողովրդի երազանքը, թշնամի է նա, ով պատերազմ է սանձազերծում, խլում մարդկային կյանքեր, սփռում ավերածություններ... Թշնամի է նա, ով մտնում է մեր տունը` մեզ սպանելու, ոճիր գործելու նպատակով...
Մեր փոքրիկի խոսքը մեզ կյանքից, տունուտեղից զրկող թշնամու մասին է, նրա ստեղծած զենքը թշնամի ազգի երեխաների ոչնչացման համար չէ, նա տեսնում է Հայաստանի սահմանների անվտանգությունը, Արցախի 120 հազարի շրջափակումը, իր հասակակից արցախցիների զրկանքները, նա գիտի, որ թշնամու անօդաչուներին զոհ և հաշմանդամ են դարձել մեր հազարավոր տղաները...
Ժամանակից շուտ զարգացած երեխան շատ հավանական է` զենք ստեղծի թշնամու դեմ, իսկ մենք պիտի պաշտպանենք նրա երազանքը` հակազդելով մեզ թշնամի բորենիների հոխորտանքին, որի թիրախում հայտնվել է մեր անչափահաս Ամենախելացին։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1160 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook