- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Փորձություններով ու կորուստներով լի այս ժամանակշրջանում, երբ նույնիսկ անհնար է դարձել հաճելի ինքնախաբեությամբ զբաղվելը, դատողության հետ խնդիրներ չունեցող ցանկացած մարդու մոտ մի հարց է առաջանում՝ ինչպե՞ս հայ ժողովուրդն ընկավ այս օրը, ի՞նչը հանգեցրեց մեզ այս մեռյալ կետին:
Որպեսզի հնրավոր լինի այս հարցի պատասխանը գտնել, նախ հարկավոր է պատասխանել մեկ այլ հարցի՝ ինչպե՞ս ՔՊ-ին հաջողվեց իշխանություն վերցնել, գործ ունեինք բացառապես քաղաքական տեխնոլոգիաների հմուտ կիրառման հետ, թե՞ իրականում խնդիրը շատ ավելի խորն էր, նույնիսկ հոգեբանական:
Իրականում բուն խնդիրը հայաստանյան հանրության մեջ էր ու ցայսօր էլ շարունակում է լինել. մենք այդպես էլ չսովորեցինք միմյանց սիրել: Այլ կերպ ասած՝ շատերը թե՛ 2018-ին, թե՛ 2021-ի ընտրություններին գնացին Նիկոլ Փաշինյանի հետևից՝ ելնելով առավելապես կենցաղային չարությունից, նախանձից, «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» տխրահռչակ սկզբուքից: Այդ սկզբունքին նվիրվածությունն է՛լ ավելի խորացրեցին արդեն նոր իշխանությունները՝ հանրությունը բաժանելով լավերի ու վատերի, սևերի ու սպիտակների:
Այդ իմաստով ամենավճռորոշ քայլը թերևս տխրահռչակ Հայկ Մարությանն արեց՝ առաջ քաշելով այնպիսի մի կործանարար բանաձև, որի քայքայիչ ազդեցության տակից այդպես էլ չի հաջողվում դուրս գալ.«սևեր» հռչակվեցին ոչ իշխանամետ հայացքներ ունեցողները, իսկ «սպիտակներ»՝ ՔՊ-ասերները:
100000 հոգուց ավել այսօր Հայաստանում արցախցի կա՝ տնավեր, առանց հույսի ու հեռանկարի: Նրանք ակնհայտորեն չեն կարող ՔՊ-ասերների շարքին դասվել, քանզի ՔՊ-ի պատճառով է, որ դարձել են տնավեր: Այլ կերպ ասած՝ «սևերի» թիվը Հայաստանում դե ֆակտո 100000-ով ավելացել է, ինչը նախևառաջ մարտահրավեր է իշխանությունների համար:
Պատկերացում կազմելու համար, թե որքան ենք մենք մեզ, մեր տեսակն ատում, բավարար է այս բարդ իրավիճակում ֆիքսել ասենք վարձով տների գները: Վաշխառությունն այքան խորն արմատեր է մեր մեջ ձգել, որ երևակայելն անգամ դժվար է: Բանը հասել է նրան, որ տնատերերն իրենց տնվորներին դուրս են հանում, որպեսզի արցախցիներին ավելի թանկով տան իրենց բնակարանները: Մինչդեռ, եթե պետություն կամ հասարակություն լինեինք, վարձով տները պետք է ոչ թե անբնականորեն թանկանային, այլ դառնային ավելի մատչելի՝ հակառակ շուկայի օրենքներին, որ կապույտ անձնագիր կրող հայ փախստականների բեռը մի քիչ գոնե թեթևանար:
Բացի սրանից՝ բազմաթիվ են ներկա ու նախկին այն չինովնիկներն ու բիզնսմենները, որոնք հարյուրավոր կամ տասնյակ դատարկ, չբնակեցված տներ ու բնակարաններ, հյուրանոցներ ու հոսթելներ ունեն: Դրանք դատարկ են, մարդ չի ապրում: Բայց փաստն այն է, որ նրանցից գրեթե ոչ ոք մատը մատին չի տվել՝ իր ունեցած ռեսուրսը ի հոգածություն արցախցիների բանեցնելու: Նույնն էլ անում է պետությունը. միանվագ 100000-ական դրամներն ու ասենք ամսական 40000 դրամ տալը խնդիր չեն լուծում:Կարճ ասած՝ ինչ էլ արվում է, արվում է ձևական:
Կարգին Հայկոյին կարող ենք շնորհավորել. նրա ցանած որոմները պտուղ են տվել, հանրությունը վերջնակնապես սևերի ու սպիտակների է բաժանվել, երբ նույնիսկ այս համազգային աղետի մեջ չի հաջողվում ազգային ներուժը համախմբել: Ի՞նչ ազգային ներուժ, եթե հասարակ սրտացավությունը մեզ օտար է դարձել:
Գ. Մանուկյան

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


