USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գևորգ Պապոյանը բարոյական վնասի փոխհատուցո՞ւմ է պահանջում Նիկոլ Փաշինյանից
2024-02-27 11:55:00
Տպել Տպել


Էկոնոմկիկայի նախարար դարձող ՔՊ-ական Գևորգ Պապոյանը, որ փոխարինելու է գալիս Ալեն Սիմոնյանի հարսի շուրջ կոռուպցիոն սկանդալի պատճառով դատապարտված Վահան Քերոբյանին,ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իր քաղաքական թիմի որոշումն ընդունել է մեծագույն պատասխանատվությամբ ու օգտվելով առիթից՝ իրականությունը բացահայտող հայտարարությամբ հանդես եկել:
Նա, մասնավորապես, պնդել է, թե պետական աշխատանքը խիստ անհրապույր է. նախարարների աշխատավարձերը ցածր են այնքան, որ ոչ ոք չի ցանկանում գալ ու աշխատել: Միաժամանակ հայտարարել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը ամենամեծ համակարգերից մեկն է՝ հաշվի առնելով, որ գործ ունենք տնտեսության հետ, ուստի պատասխանասխանատվությունը, ըստ պատգամավորի, մեծ է։
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինանը վարչապետի կարգավիճակում անում է ամեն ինչ՝ պետական աշխատողներին կուշտ պահելու համար. բացի այն, որ աշխատավարձերն է բարձրացրել, դեռ մի բան էլ պարբերաբար պարգևավճարներ են տալիս զանազան մեծ ու մանր չինովնիկներին ու ի լուր ժողովրդի էլ հայտարարում, թե դա անում են հանուն ազգի բարօրության: Այս իմաստով հայաստանում այսօր ամենալավն ապրում են դատաիրավական և ուժային համակարգերի աշխատողները թերևս, երբ նույն պարեկներին տրվում է ասենք 1000 դոլար աշխատավարձ այն դեպքում, երբ դիրքապահները ստանում են 1200դոլար ընդամենը:
Հարցը, թե ինչպիսին կլինի Գևորգ Պապոյանը նախարարի պաշտոնում, արդյոք ուղղակիորեն կախվա՞ծ է այն խնդրից, թե որքան աշխատավարձ կստանան ինքն ու ենթակաները: Համենայն դեպս՝ նրա հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ իր ու ենթակաների աշխատավարձերի հարցը նրան շատ ավելի է հուզել, քան ցույց տրվելիք արդյունքը:
Սա նշանակում է, որ Պապոյանը, դեռ չեկած, արդեն իսկ իր ղեկավարության առջև բարձրացնում է աշխատավարձի հարց, ինչն առնվազը տարակուսելի է, քանի որ նման հայտ ներկաացնելու համար նա նախ պետք է բավարար արդյունք ցույց տա, պետք է իր նախորդից ավելի լավը լինի ու հետո միայն ավել փող պահանջի, քանի որ այդպես է ամբողջ աշխահի կարգը:
Իրականում ՀՀ պետական ապարատում աշխատանքը դարձելէ անհրապույր ոչ թե այն պատճառով, որ աշխատավարձերն են ցածր, այլ՝ այն, որ շատերի համար ծանր է ասոցացվելը մի թիմի հետ, որը Հայաստանը տանում է դեպի կործանում: Չէ՞ որ պետական աշխատողը, անկախ իր անձնական հայացքներից, ակամա հանդիսանում է նաև իշխանական թիմի մի մաս՝ կատարելով վերևից եկած հրահանգները: Գևորգ Պապոյանը բարոյական վնասի փոխհատուցո՞ւմ է պահանջում՝ արծարծելով փողի հարցը:

Այս նյութը դիտել են - 553 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook