- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նկատառմանը, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստան-Սփյուռք կապն էապես խզված է, ինչպես նաև վերացել է Սփյուռքը միավորող ու սոսնձող գաղափարական առանցքը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն արձագանքել է՝ հակադարձելով ու պնդելով, թե գաղափարը կա, և դա Հայաստանն է, ու դրանից ավելի վեհ գաղափար չի կարող լինել: Միաժամանակ նա խոստովանել է, որ Հայաստանը, այո, չի դարձել միավորող գաղափար Սփյուռքի համար:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ի՞նչն է խանգարել, որ անկախ Հայաստանի գաղափարը դառնա Սփյուռքին միավորող գլխավոր գաղափար:
Հարցն իրականում բազմաշերտ է:
Նախ՝ դա պայմանավորված է հայկական Սփյուռքի ծագումնաբանությամբ (ցեղասպանությունից մազապուրծ եղածների ու զոհերի զավակների համար ամենաէական նպատակն արդարության վերականգնումն է, Թուրքիային պատասխանատվության կանչելը), ապա՝ այն փաստով, որ Հայաստանը, ըստ էության, գրեթե միշտ էլ օտարված է եղել Սփյուռքից՝ չնայած հնչած բաժակաճառերին, և հայության այդ կարևորագույն հատվածը երբեք ռեալ հնարավորություններ չի ունեցել՝ մասնակից դառնալու սեփական հայրենիքի կառավարմանը կամ էական դեր խաղալու դրա կյանքում: Հայաստանցիներն էլ Սփյուռքին միշտ նայել են որպես ընդամենը հավելյալ եկամտի պոտենցիալ աղբյուր, հիշել են Սփյուռքի մասին առավելապես այն ժամանակ, երբ փողի կարիք է զգացվել:
2018-ի հեղափոխությունը պետք է որ այդ իմաստով ինչ-որ բան փոխած լիներ, բայց կյանքը ցույց տվեց, որ վիճակը միայն վատթարացել է: Իշխանությունը վերցնելուց ի վեր հայաստանյան իշխանությունները հասկացրեցին, որ մտադիր են վարել թրքահաճո քաղաքականություն՝ անտեսելով թե՛ Ցեղասպանությունն ու դրա միջազգային ճանաչման հարցը, թե՛ Սփյուռքի հետ ամուր կապեր ունենալու կենսական անհրաժեշտությունը, թե՛ այն ամենը, ինչ որ հային պահում է հայ, հաղորդում ազգային երանգ: Ավելին՝ ՔՊ-ն սկսեց պառակտել Սփուռքը, դրան պարտադրել այնպիսի օրակարգեր, որոնք ի սկզբանե խորթ էին համաշխարհային հայության համար, քանի որ իրենց հիմքում ապաազգային էին ու սպասարկում էին թուրքական նարատիվներ:
2020-ի պատերազմն գործնականում վերջ դրեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններին. Սփյուռքը համոզվեց, որ ի դեմս հայաստանյան իշխանությունների գործ ունի դավաճանական մի խունտայի հետ, երբ նույնիսկ ռազմաճակատին որպես օգնություն փոխանցված ոչ քիչ սփյուռքյան միջոցները կարող են հօդս ցնդել:
Հետպատերազմական շրջանում այդ անդունդն ու փոխադարձ անվստահությունը շարունակեց խորանալ, որի մեջ շատ մեծ է անձամբ Զարեհ Սինանյանի անձնական ներդրումը, ինչը բնական է՝ հաշվի առնելով, թե ով է նրա ղեկավարը, իսկ Սիանանյանի փորձերը՝ կոծկելու իր ու իր թիմի մեղավորությունը, առնվազը ծիծաղելի են:
Հայաստան-Սփյուռք հարաբերությունները երբեք արգասաբեր չեն լինի, քանի դեռ Հայաստանում իշխանության են Անկարայի ազդեցության գործակալները, իսկ առաջին բանը, որ պետք է արվի իշխանափոխությունից հետո, Հայաստան-Սփյուռք հարաբերություների խորքային վերանայումն է, որ վաղուց դարձել է ազգային անվտանգության բաղադրիչ հայ ժողովրդի բոլոր հատվածների համար:

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը





