- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայկ Նահապետ» գրքի հեղինակ, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանի կողմից հրավիրված էի Ավ. Իսահակյանի գրադարանում կայանալիք համանուն գրքի շնորհանդեսին։
Մինչ այդ կարդացել էի տիկին Արմենուհու ֆբ էջի հայտարարությունը, նախատեսել` մասնակցել շնորհանդեսին։ Եվ որքա՜ն գերող էին այս տողերը, որոնք հիացմունքով կարդացի։
«Եթե դուք կուզենաք ստույգ իմանալ, թե որտեղ է Հայկի բերդը և Բելի գերեզմանը, եթե կուզենաք հասկանալ, թե աջ ձեռքը վնասվելիս ինչպես են ձախով կռվում ու հաղթում դյուցազունները, և եթե կուզենաք պատկերացնել, թե զավակներն ու թոռները ինչպես են գերազանցում իրենց պապերին, ուրեմն համեցեք իմ «Հայկ Նահապետ» գրքի արևմտահայերեն տարբերակի և անգլերեն թարգմանության քննարկմանը»։
Ամիսներ առաջ, երբ ձեռքս առա այդ գիրքը, ավելին իմացա, որ «Հայկ Նահապետը» սիրված է շատերի կողմից, մի գիրք, որ մտել է դպրոցներ, բեմականացվել տարբեր կրթօջախներում։
Առավել ողջունելի էր, որ այն թարգմանվել է ռուսերեն և անգլերեն։ Ըստ տիկին Արմենուհու խոսքի` եղել են առաջարկներ, որ այն փոխադրվի արևմտահայերեն, և առաջինն այդ մասին Երուսաղեմից հնչեցրել է բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանը։
Արժանվույնս գնահատելի աշխատանք էր կատարել պատմաբան, հասարակական գործիչ Գևորգ Յազիճյանը, ով գիրքն արևմտահայերենի էր փոխադրել և իր վրա վերցրել տպագրելու հոգսը։ Նրան ուղղված երախտագիտության խոսքը հեղինակի կողմից շարունակություն ուներ` անգլերենի և ռուսերենի թարգմանչուհիներ Սիլվա Հովակիմյանին ու Գայանե Բեգլարյանին, բոլոր բանախոսներին, բեմի վարպետներին...
Գրքից հատվածներ ունկնդրեցինք սիրված արտիստների կատարմամբ։
Միջոցառման ընթացքում ասմունք լսեցինք, դիտեցինք կադրեր Հայկաշենից, որն ուրարտական դարաշրջանում դարձել է Սարդուրիխինիլի։
Բանախոսների ելույթները` մեկը մյուսից տարբեր էին, շատ հագեցած, խորը ասելիքով, մայր լեզվի համուհոտով, այն քաղցր արևմտահայերենով համեմված, «Հայկ Նահապետից» ստացած պատգամներով, տեսնելով հայրենիքը հազարամյակներ առաջվա և նոր օրերի համադրության մեջ, սերունդներին փոխանցվող ուղերձներով, պատմական հայրենիքի, մեր արմատների, ազգայինի, լավագույն արժեքների պահպանման ուսանելի դասերով...
Թերևս գրքին բարի երթ մաղթելը վստահություն էր ներշնչում, որ իսկապես «Հայկ Նահապետի» պահանջն ամենուր է` լինի մայր երկրում թե Սփյուռքում` արևմտահայերենով, տարբեր լեզուներով։
Շնորհանդեսի ավարտը մտերմիկ միջավայրում էր` հյուրասիրությամբ, բարեմաղթանքի կենացներով, շնորհավորանքի և շնորհակալական խոսքերով։

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում





