- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱՄՆ Արևմտյան թեմում, ըստ ընդունված սովորության, տարեկան առնվազն 3 անգամ լինում է Հոգևորականաց ընդհանուր ժողով։ Այս տարվա վերջին հավաքը տեղի
ունեցավ 2024 թ․-ի հոկտեմբերի 8-ին, որին մասնակցում էին թեմի երեք տասնյակից ավելի հոգևորական։ Հանդիպումների նպատակը ոչ միայն ընթացիկ հարցերի քննարկումն էր, այլ նաև հոգևոր եղբայրության ջերմ մթնոլորտում միասին աղոթակիցդառնալը։
Եկեղեցական օրացույցի համաձայն հոկտեմբերին նշվում է Սրբոց Թարգմանչաց տոնը, այդ իսկ պատճառով գրեթե մեկ դար առաջ երջանկահիշատակ Տ․ Գարեգին Ա. Հովսեփյանց կաթողիկոսը հոկտեմբերը սփյուռքում հռչակել էր որպես մշակույթի ամիս։
Այս խորհրդին համահունչ առավոտյան աղոթասացությունը շաղախված էր Սահակ- Մեսրոպյան շնչով ու բարեխոսությամբ։
Ընդհանրական աղոթքից ու բարի գալստյան մաղթանքներից հետո, Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը նշեց որ «Այսօր մեկ անգամ ևս համախմբվել ենք քննելու մեր հոգևոր պարտականությունների ընթացքը, եւ ամենակարևորը սերտելու ժամանակի պահանջները, որպեսզի համապատասխան լուծումներ գտնենք
առավելագույնս կատարելու համար մեր եկեղեցական առաքելությունը», - ապա պատմեց Մայր Աթոռում տեղի ունեցած հոգենորոգ արարողությունների՝ սրբալույս մյուռոնի օրհնության և Միածնաէջ մայր տաճարի վերանորոգության մասին։
Ներկաները սրբազան հոր խորհրդածությունների միջոցով մտովի տեղափոխվեցին Հայրենիք՝ դառնալով հոգևոր վերազարթոնքի մասնակիցն ու կրողները։
Հովնան սրբազանն իր զեկույցի մեջ անդրադարձավ մի քանի կարևոր հարցերի, ինչպիսիք են հոգևորականների պատրաստության խնդիրը, Արևմտյան թեմի 100-ամյակի
տոնակատարությունների կազմակերպումը և եկեղեցական կյանքում աշխարհականների ներգրավածության կարևորությունը։ Ապա ուրախությամբ տեղեկացրեց, որ
առաջնորդարանի աշխատակից Հայկ Մադոյանի աշխատասիրությամբ հրատարակության է պատրաստվում գրաբար Աստվածաշունչը, որի հիմքում ընկած է 1860 թ․-ին տպագրված մխիթարյան երախտավոր հայրերից Տ․ Արսեն վրդ․ Բագրատունու «Գիրք Աստուածաշունչք Հին եւ Նոր Կտակարանաց ըստ միաբան վաղեմի գրչագրաց մերոց եւ յոյն բնագրաց» տարբերակը։ Նշվեց նաև, որ պագրությունը լինելու է սահմանափակ՝ ընդամենը 1000 օրինակ։
Մասնակիցները տեղեկացան նաև, որ թեմի հոբելյանական տարեդարձի կապակցությամբ հրատարակության է պատրաստվում է մի այլ կարևոր հատոր ևս, որը պարունակելու է Արևմտյան թեմի ընդարձակ պատմությունը։
Վերջում Տ․ Հովնան արք․ Տերտերյանը հոգևոր սպասավորներին հորդորեց ավելիով օգտվել Առաջնորդարանի հովանու ներքո գործող կառույցներից՝ նրանց ներգրավելով ծխական և համայնքային կյանքում։ Քննարկումներ եղան ժողովրդին հուզող զանազան հարցերի, ինչպես նաև տարբեր իրավիճակներում եկեղեցու դիրքորոշման և այլ խնդիրների մասին։
Հաջորդ բանախոսի՝ բարեշնորհ․ դոկտ․ Հրաչ սարկավագ Չիլինգիրյանի նյութը եկեղեցու և Արևմտյան թեմի առաքելության, նոր ծրագրվող աշխատանքների բազմակողմանի ներկայացումն էր՝ հիմնված փաստերի և ուսումնասիրությունների վրա։ Դասախոսության առանձնահատկություններից մեկն այն էր, որ ներկա մասնակիցներին նախապես ուղարկվել էր նյութին բնորոշ թեմաները, որպեսզի նրանք սեփական մտածողությունն ու հայացքները միաշաղախեին քնարկմանը՝ այն գաղափարից վերածելով իրականության։
Օրվա երկորդ կեսին, Արևմտյան թեմի Շաբաթօրյա դպրոցների հոգևոր տեսուչ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը ներկայացրեց կրթական օրենսդրության նոր փաթեթը և դրա առանձնահատկությունները, որոնք կապված են թեմի շաբաթօրյա վարժարանների պետական հավաստագիր ստանալու հրաշալի իրողության հետ, որից հետո առիթ ընձեռնվեց ներկա հոգևորականներին, որ իրենց սեփական փորձառությունը կիսեն ծառայակից եղբայրների հետ՝ շեշտելով հոգևոր կոչման ու աղոթական կենցաղի կարևորությունը։
Սիրո և միաբանության ջերմ մթնոլորտն իր բարձրակետին հասավ, երբ հատուկ աղոթքների ու շարականների երգեցողությամբ ժողովասենյակ բերվեց նոր օրհնված
մյուռոնը։ Այն որպես «Դրոշմ Ինքնութեան» բաժանվեց քահանա հայրերին՝ այն վստահությամբ, որ Սուրբ Յուղը լինելու է նոր վերածննդի ու հոգևոր հաղթության երաշխիք։
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը՝ գլխավորությամբ բարձրաշնորհ Սրբազան Հոր և համագործակցությամբ հոգևոր դասի ու հավատավոր ժողովրդի, առաջիկայում ևս նույն նվիրումով և պատասխանատվության բարձր գիտակցությամբ պիտի շարունակի Ավետարանի բարի սերմերը ցանել մեր նոր սերնդի զավակների հոգու մեջ։
Հոգևորականների միօրյա ժողովն ավարտվեց Հովնան սրբազանի «Պահպանիչ» աղոթքով։
Դիվան Առաջնորդարանի

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում





